Նորվեգիայի ազգային պատկերասրահ
Նորվեգիայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Մասն է | Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան |
Հասցե | Universitetsgata 13 |
Հիմնադրվել է | 1837[1] |
Կայք | asjonalmuseet.no |
Նորվեգիայի ազգային պատկերասրահ[2] (նորվ.՝ Nasjonalgalleriet), պատկերասրահ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ 2003 թվականից ընդգրկվել է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանի կազմում։
2016 թվականից մուտքի տոմսն արժե 100 նորվեգական կրոն[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1842 թվականին Նորվեգիայի խորհրդարանի 1836 թվականի որոշմամբ։ Ի սկզբանե տեղակայված է եղել Օսլոյի թագավորական պալատում։ Թանգարանն իր սեփական շենքն ունեցել է 1882 թվականին։ Թանգարանը նախկինում կոչվել է «Den norske stats sentralmuseum for billedkunst», 1903-1920 թվականներին՝ «Statens Kunstmuseum»: Թանգարանի տնօրեններ են եղել Յենս Թիսը (1908-1941 թթ.), Սիգուրդ Վիլոքը (1946-1973), Կնուտ Բերգը (1975-1995), Թոն Ծկեդսմոն (1995-2000) և Աննիկեն Թուն (2001-2003)[4]։
2013 թվականին թանգարանը սխալմամբ անվանվել է նկարների համար տեխնիկապես ոչ պիտանի[5]։
2016 թվականին թանգարանի մուտքի տոմսի արժեքը մեկ գիշերվա ընթացքում կրկնապատկվել է[3]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուում ընդգրկված են քանդակագործ Յուլիուս Միդլտունի[6], նկարիչներ Յոհան Քրիստիան Կլաուսեն Դալի, Էրիկ Թեոդոր Վերեշյոլի և Քրիստիան Քրոհգի ստեղծագործությունները, ինչպես նաև Էդվարդ Մունկի Տիրամայր կտավը։
Թանգարանն ունի նաև հին վարպետների եվրոպական կտավներ, այդ թվում՝ Էլ Գրեկոյի, Լուկաս Կրանախ Ավագի («Ոսկե տարիք»), Ջովաննի Գաուլիի («Նոյի զոհաբերությունը»), Օրացիո Ջենտիլեսկիի, Արտեմիզիա Ջենտիլեսկու, Անդրեա Լոկատելիի, ՊԻտեր Էլինգայի, Ֆերդինանդ Բոլի, Դանիել դե Բլիքի, Յակոբ վաբ դեր Ուլֆտի, Կոռնելիս Բիշոփի և Յան վան Գոյենի ստեղծագործություններ։ Ներկայացված են նաև 19-20-րդ դարերի ներկայացուցիչների՝ Արման Գիյոմենի, Կառլ Ֆերդինանտ Զոնի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասոյի գործեր։ Նորվեգացի նկարիչներից ներկայացված են Ադոլֆ Տիդեմանտը, Հանս Գուդեն, Գարրիետ Բակկերը, Լարս Ջորդեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nasjonalmuseet.no/en/visit_us/locations/the_national_gallery/
- ↑ Nasjonalmuseet
- ↑ 3,0 3,1 http://www.klassekampen.no/article/20160404/ARTICLE/160409986
- ↑ Henriksen, Petter, ed. (2007). «Nasjonalgalleriet». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Frivik, Karen Riekeles (2013 թ․ ապրիլի 30). «Teknisk uegnet for malerier». Aftenposten. էջ 6 D.
- ↑ Laurin, Hannover, Thiis, Scandinavian Art", Benjamin Blom, New York, 1968 p. 622
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |
|