Նորվեգիայի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգիայի ազգային պատկերասրահ
Nasjonalgalleriet oslo.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
Մասն էԱրվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան
ՀասցեUniversitetsgata 13
Հիմնադրված է1837[1]
Կոորդինատներ: 59°54′58.32″ հս․ լ. 10°44′15.00″ ավ. ե. / 59.9162000° հս․. լ. 10.7375000° ավ. ե. / 59.9162000; 10.7375000
Կայքasjonalmuseet.no

Նորվեգիայի ազգային պատկերասրահ[2] (նորվ.՝ Nasjonalgalleriet), պատկերասրահ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: 2003 թվականից ընդգրկվել է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանի կազմում:

2016 թվականից մուտքի տոմսն արժե 100 նորվեգական կրոն[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1842 թվականին Նորվեգիայի խորհրդարանի 1836 թվականի որոշմամբ: Ի սկզբանե տեղակայված է եղել Օսլոյի թագավորական պալատում: Թանգարանն իր սեփական շենքն ունեցել է 1882 թվականին: Թանգարանը նախկինում կոչվել է «Den norske stats sentralmuseum for billedkunst», 1903-1920 թվականներին՝ «Statens Kunstmuseum»: Թանգարանի տնօրեններ են եղել Յենս Թիսը (1908-1941 թթ.), Սիգուրդ Վիլոքը (1946-1973 թթ.), Կնուտ Բերգը (1975-1995 թթ.), Թոն Ծկեդսմոն (1995-2000 թթ.) և Աննիկեն Թուն (2001-2003 թթ.)[4]:

2013 թվականին թանգարանը սխալմամբ անվանվել է նկարների համար տեխնիկապես ոչ պիտանի[5]:

2016 թվականին թանգարանի մուտքի տոմսի արժեքը մեկ գիշերվա ընթացքում կրկնապատկվել է[3]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկարը պատկերասրահի հավաքածուում

Թանգարանի հավաքածուում ընդգրկված են քանդակագործ Յուլիուս Միդլտունի[6], նկարիչներ Յոհան Քրիստիան Կլաուսեն Դալի, Էրիկ Թեոդոր Վերեշյոլի և Քրիստիան Քրոհգի ստեղծագործությունները, ինչպես նաև Էդվարդ Մունկի Տիրամայր կտավը:

Թանգարանն ունի նաև հին վարպետների եվրոպական կտավներ, այդ թվում՝ Էլ Գրեկոյի, Լուկաս Կրանախ Ավագի («Ոսկե տարիք»), Ջովաննի Գաուլիի («Նոյի զոհաբերությունը»), Օրացիո Ջենտիլեսկիի, Արտեմիզիա Ջենտիլեսկու, Անդրեա Լոկատելիի, ՊԻտեր Էլինգայի, Ֆերդինանդ Բոլի, Դանիել դե Բլիքի, Յակոբ վաբ դեր Ուլֆտի, Կոռնելիս Բիշոփի և Յան վան Գոյենի ստեղծագործություններ: Ներկայացված են նաև 19-20-րդ դարերի ներկայացուցիչների՝ Արման Գիյոմենի, Կառլ Ֆերդինանտ Զոնի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասոյի գործեր: Նորվեգացի նկարիչներից ներկայացված են Ադոլֆ Տիդեմանտը, Հանս Գուդեն, Գարրիետ Բակկերը, Լարս Ջորդեն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nasjonalmuseet.no/en/visit_us/locations/the_national_gallery/
  2. Nasjonalmuseet
  3. 3,0 3,1 http://www.klassekampen.no/article/20160404/ARTICLE/160409986
  4. Henriksen, Petter, ed. (2007)։ «Nasjonalgalleriet»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 26 December 2010 
  5. Frivik Karen Riekeles (2013-04-30)։ «Teknisk uegnet for malerier»։ Aftenposten։ էջ 6 D 
  6. Laurin, Hannover, Thiis, Scandinavian Art", Benjamin Blom, New York, 1968 p. 622