Հանս Գուդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս Գուդե
Hans Gude, by Julius Amatus Roeting.jpg
Ծնվել էմարտի 13, 1825(1825-03-13)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Վախճանվել էօգոստոսի 17, 1903(1903-08-17)[1][2][4][5][6] (78 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներThe Sandvik Fiord
ԱշակերտներJulius Runge և Charlotte von Krogh
ՊարգևներՍուրբ Օլաֆի շքանշան Բևեռային աստղի շքանշան և Order of the Red Eagle 3rd Class
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԶավակներՆիլս Գուդե, Օվե Գուդե, Erik Anker Gude և Agnes Charlotte Gude
Hans Gude Վիքիպահեստում

Հանս Ֆրեդրիկ Գուդե (նորվ.՝ Hans Fredrik Gude, մարտի 13, 1825(1825-03-13)[1][2][3][4][5][6], Քրիստիանիա, Նորվեգիա - օգոստոսի 17, 1903(1903-08-17)[1][2][4][5][6], Բեռլին, Գերմանական կայսրություն[1]), ռոմանտիզմի ուղղության նորվեգացի բնանկարիչ և ծովանկարիչ, երկար տարիներ աշխատել է Գերմանիայում, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացուի հարսներթը Հարդանգերով, (Ադոլֆ Թիդեմանդի հետ), 1848

Հ. Ֆ. Գուդեն նկարչություն է սովորել 1838-1841 թվականներին Օսլոյի Գեղարվեստի թագավորական դպրոցում, ապա 1841 թվականին՝ Դյուսելդորֆում Անդրեաս Ախենբախի մոտ։ 1842 թվականին Գուդեն ընդունվել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա, որտեղ ուսանել է Յոհան Վիլհելմ Շիրմերի մոտ։ Ավարտելով կրթությունը 1846 թվականին՝ իր ընկեր՝ նորվեգացի նկարիչ Ադոլֆ Թիդեմանդի հետ տեղափոխվել է հայրենիք։ 1848-1850 թվականներին բնակվել է Օսլոյում, ապա վերադարձել է Դյուսելդորֆ։ 1852 թվականին Հ. Գուդեի աշխատանքները գնահատանքի են արժանացել Բեռլինի արվեստի ակադեմիայի ոսկե մեդալով։

1854 թվականից Հ. Գուդեն եղել է Դյուսելդորֆի ակադեմիայի պրոֆեսոր (բնանկարի ոլորտում)։ 1861 թվականին Գուդեն ժամանակավոր հրաժարվել է ուսուցչական աշխատանքից և 1862-1864 թվականներին բնակվել է Ուելսի հյուսիսում գտնվող Բեթվս-ի-Կոեդ քաղաքում։ 1864-1870 թթ.-ին գլխավորել է Կարլսրուեի Գեղարվեստի ակադեմիան, ապա որպես բնանկարչության պրոֆեսոր դասավանդել է նույն Ակադեմիայում (1874-1880 թվականներին)։ 1880 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ ապրել է փեսայի՝ քանդակագործ Օտտո Լեսինգի մոտ և դասավանդել է Բեռլինի ակադեմիայում (1880-1901 թվականներին)։ Եղել է Բեռլինի արվեստի ակադեմիայի սենատի անդամ։

Թաղվել է Օսլոյի Փրկչի գերեզմանատանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]