Նյու Յորք, ես քեզ սիրում եմ
«Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» (անգլ.՝ New York, I Love You), կինոալմանախ, «Փարիզ, ես քեզ սիրում եմ» ֆիլմի շարունակությունը։ Վերջին ֆիլմի գաղափարը կինոյի աշխարհում ընդունվել է մեծ խանդավառությամբ. տվյալ շարունակությունից բացի 2011 թվականին պլանավորել են ևս երեք աշխատանքներ (հերթականությամբ ֆիլմի համար ֆոն են դառնում Երուսաղեմը, Ռիո դե ժանեյրոն և Շանհայը)[11], 2012 թվականին Հավանա[12], իսկ Ռուսաստանում 2010 թվականին նկարահանվել է «Մոսկվա, ես քեզ սիրում եմ» կինոալմանախը։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը բազմիցս հետաձգվել է։ ԱՄՆ-ում այն վարձույթի է հանվել 2009 թվականի հոկտեմբերի 16-ին։
Սյուժե և նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորներ և էպիզոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» կինոալմանախը բաղկացած է 11 նովելներից՝ սիրո պատմություններից, որոնք ծավալվում են Նյու Յորքում։ Նովելներից յուրաքանչյուրը նկարահանել է մեկ ռեժիսոր (էպիզոդների ցուցադրման հերթականությամբ)՝ Ցզյան Վեն, Միրա Նաիր, Սյունձի Իվաի, Իվան Ատտալ, Բրետ Ռատներ, Ալեն Հյուզ, Շեխար Կապուր (փոխարինել է Էնթոնի Մինհելին, որը մահացել էր նովելի նկարահանումից կարճ ժամանակ առաջ՝ 2008 թվականի մարտին), Նատալի Պորտման (ռեժիսորական նորամուտ), Ֆաթիհ Աքըն, Ջոշուա Մարստոն։ Նովելից նովել փոփոխության համար պատասխանատու է եղել Ռենդել Բոլսմայերը։
Ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում 2008 թվականին։ Այդ ժամանակ այն բաղկացած էր 13 նովելներից. վերոնշյալներից բացի ֆիլմում ներառել է Սքարլեթ Յոհանսոնի նովելը, որը, ինչպես Նատալի Պորտմանը, դրանից առաջ երբեք հանդես չէր եկել որպես կինոռեժիսոր, ինչպես նաև ռուս Անդրեյ Զվյագինցևը, բայց արդյունքում որոշվել է կրճատել ֆիլմը։ Ռեժիսորների ցանկում սկզբում ընդգրկված է եղել նաև Վուդի Ալլենը, հետո որոշվել է, որ նա նկարահանվի որպես դերասան Սքարլեթ Յոհանսոն նովելում, սակայն վերջում նա դուրս է եկել նախագծից[13]։
Նովելներից մեկը, որում Նատալի Պորտմանը հանդես է գալիս հասիդուհու դերում, արդեն նկարահանվել էր Բրուքլինի կամրջի մոտակայքում 2008 թվականի մարտի 12-13-ը, սակայն երկրորդ գլխավոր դերի կատարող հասիդ Էյբ Կարպենը, որը դրանից առաջ երբեք չէր նկարահանվել ֆիլմերում, հրաժարվել է մասնակցել նախագծին իր կրոնական համայնքի արգելքի պատճառով[14]։ Կարպենին անմիջապես փոխարինել է Իրֆան Խանը[15], իսկ Նատալի Պորտմանի կայքում ֆիլմի նկարահանումների նկարներում Կարպենի դեմքը ծածկված է Քիրա Նայթլիի նկարով[16]։ Նաև ռեժիսորների ցանկից դուրս են մնացել նաև Էլբերտ Հյուզը և Պակ Չան Ուկը։
Նկարահանման պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսերները ռեժիսորներին ներկայացրել են հետևյալ պայմանները.
- Նովելներից յուրաքանչյուրի բյուջեն սահմանափակվում է 1 500 000 ԱՄՆ դոլարով (ամբողջ ֆիլմի հայտարարված բյուջեն կազմում է $14 000 000)։
- Զանգվածային տեսարաններում պետք է նկարահանվեին առավելագույնը 20 դերասաններ, իսկ նկարահանման համար պետք է օգտագործվեր որոշակի քանակի ժապավեն։
- Ռեժիսորին հնարավորություն է տրվել ինքնուրույն ընտրել հնչունային ռեժիսորին, օպերատորին և մոնտաժողին, իսկ մյուս մասնակիցներին նշանակել են պրոդյուսերները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1 նովել
- Հեյդեն Քրիստենսեն –Բեն
- Էնդի Գարսիա – Հարրի
- Ռեյչել Բիլնսոն – Մոլլի
2 նովել
- Նատալի Պորտման – Ռիվկա Մելոուն
- Իրֆան Խան – Մանսուխբայ
3 նովել
- Օռլանդո Բլում – Դեյվիդ Քուլեր
- Քրիստինա Ռիչի – Կամիլլա
4 նովել
- Մեգի Քյու – Ջենիս Տեյլոր, մարմնավաճառ
- Իթան Հոուք – գրող
- Քրիս Կուպեր – Ալեքս
- Ռոբին Ռայթ Պեն – Աննա
5 նովել
- Անտոն Ելչին – Քեյն, շրջանավարտ
- Ջեյմս Կան – Միստեր Ռիկկոլի, դեղատան աշխատող
- Օլիվիա Տիրլբի– Մելորի Ֆիշ, դերասան
- Բլեյկ Լայվլի – Գաբրիել դի Մարկո, Քեյնի նախկին ընկերուհին
6 նովել
- Բրեդլի Քուփեր – Գուս Կուպեր
- Դրեա Դե Մատտեո – Լիդիա Կոլտ
7 նովել
- Ջուլի Քրիստի – Իզաբել Ալեն, երգչուհի
- Շայա Լեբաֆ – Ջեյկոբ
- Ջոն Հըրթ – հյուրանոցի աշխատակից
8 նովել
- Թեյլոր Գիր – Տեա
- Կարլոս Ակոստա – Դանտե, Տեայի հայրը
- Ջասինդա Բերրեթ – Մեգի, Տեայի մայրը
9 նովել
- Ուուր Յուջել – նկարիչ
- Շու Ցի – չինական խանութի վաճառող
- Բյորտ Յանգ – տանտեր
10 նովել
- Էլի Ուոլլակ – Էյբ
- Քլորիս Լիչման – Միտցի
11 նովել
- Ջասթին Բարտա – Ջասթին
- Էմիլի Օհանա – Զոի
- Եվա Ամուրրի – Սառա
Զվյագինցևի էպիզոդի «Ապոկրիֆ»՝
- Նիկոլայ Պյորսելլ – տեսախցիկով տղան
- Գորան Վիշնիչ – տղամարդ նավահանգստտում
- Կարլա Գուջինո – կին նավահանգստում
- Հիզեր Մատարացո – անցորդ
Յոհանսոնի էպիզոդում՝
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Flower Room Girl – Cui Jian
- I’m in the Mood For Love – Jimmy McHugh, Dorothy Fields
- Klezmer Wedding Dance Medley – The Neshoma Orchestra
- No Surprises – Radiohead
- Tian Ya Ge Nu (The Wandering Sonstress) – Zhou Xuan
- Cha Cha Slide – Mr. C The Slide Man
- The Way You Look Tonight – The Michael Rose Orchestra
- The Only Living Boy In New York – Simon and Garfunkel
- Jupiter, The Bringer of Jollity – Gustav Holst
- XII Fossiles – Քամիլ Սեն-Սանս
- Sarabande – Էդվարդ Գրիգ
- No.3, I Hjemalandot – Edvard Grieg
- Iris – Daby Touré
- New York City Is The Place – The Con Artists
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2009/10/16/movies/16newyork.html?ref=movies
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0808399/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/new-york-i-love-you
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 https://itunes.apple.com/cz/movie/new-yorku-miluji-te!-new-york/id596929818?ign-mpt=uo%3D4
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.adorocinema.com/filmes/filme-128904/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=128904.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/zakochany-nowy-jork
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 http://www.imdb.com/title/tt0808399/fullcredits
- ↑ Список фильмов франшизы на IMDb
- ↑ «Фильм «Гавана, я люблю тебя» (2012) Рецензия | Киноблог «Букварь»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Вуди Аллен не будет участвовать в проекте «Нью-Йорк, я люблю тебя!»
- ↑ Натали Портман испортила жизнь молодому хасиду
- ↑ Irrfan Khan and Natalie Portman on set in New York City: Sawf News Exclusive
- ↑ Фото со съёмок на сайте Натали Портман: Натали в роли хасидки, с ней рядом Эйб Карпен(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2008 ֆիլմեր
- 2009 ֆիլմեր
- Ալմանախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Բրեթ Ռետների ֆիլմեր
- Հյուզ եղբայրների ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր