Նիկի Քարիմի
Նիկի Քարիմի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | լեզվաբան, կինոռեժիսոր, թարգմանչուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, լուսանկարիչ, մոդել և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Niki Karimi Վիքիպահեստում |
Նիկի Քարիմի (պարս.՝ نیکی کریمی, նոյեմբերի 10, 1971, Թեհրան, Իրան), իրանցի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։ Նա իրանցի առավել հայտնի և հաջողակ դերասանուհիներից մեկն է։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկի Քարիմին ծնվել և մեծացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Նրա ծնողները երկուսն էլ Թաֆրեշից են։ Ակտիվորեն ներգրավվել է թատերական խմբակում դեռևս տարրական դպրոցում և նշել է, որ ֆիլմերի և գրականության հանդեպ վաղ հետաքրքրությունն է ոգեշնչել նրան դերասանուհի դառնալ։
1990 թվականին նա մասնակցել է Բեհրուզ Աֆխամիի «Հարսնացուն» ֆիլմի նկարահանումներին։
Քարիմին Սառայի դերի համար մի շարք ազգային ու միջազգային մրցանակներ է ստացել, ինչպես, օրինակ Սան Սեբաստիանի փառատոնի մրցանակը` Լավագույն դերասանուհի անվանակարգում[1]։ Նա նաև եղել է ավելի քան քսան փառատոնների ժյուրիի կազմում, այդ թվում` Կառլովի Վարիի կինփառատոնը, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնը, Լոկարնոյի միջազգային կինոփառատոնը, Սալոնիկի միջազգային կինոփառատոնը, Բեռլինի կինոփառատոնը, ինչպես նաև` Կաննի 60-րդ կինոփառատոնը։ 1992-2007 թվականներին եղել է Աբաս Քիառոստամիի օգնականը։
Բացի դերասանի կարիերան, նա նաև հանդես է եկել որպես ռեժիսոր ու սցենարիստ` գրելով ու նկարահանելով «Ունենալ, թե չունենալ» վավերագրական ֆիլմը 2001 թվականին։
2001 թվականին իր առաջին մրցանակն է ստացել որպես ռեժիսոր Իրանի Ռեին կինոփառատոնի ժամանակ` իր «Ունենալ, թե չունենալ» աշխատանքով, որի պրոդյուսերն էր իրանցի հայտնի կինեմատոգրաֆիստ Աբաս Քիառոստամին[2]։
Առաջադրվելով 2005 թվականի Կաննի կինոփառատոնին իր «Մեկ գիշեր» (2005) ֆիլմով` նա նշել է, որ այլևս չի բավարարվում միայն խաղալով և կցանկանար ավելի շատ ֆիլմեր նկարել[3]։
Բացի կինեմատոգրաֆիան, Քարիմին նաև որոշ թարգմանչական աշխատանքներ է անում։ 1999 թվականին նա թողարկել է իր առաջին թարգմանչական աշխատանքը, Մառլոն Բրանդոյի կենսագրությունը` «Երգերը, որ մայրիկս սովորեցնում էր ինձ» վերնագրով, որը նա պարսկերենից թարգմանել է անգլերեն։ Նա նաև թարգմանել է երկու գիրք պարսկերենով և անգլերենով ստեղծագործող Հանիֆ Քուրեիշիից։
Նրա երրորդ նկարահանած ֆիլմը` «Վերջնական սուլոցը» (2011), երեք մրցանակ է շահել Վեսուլի Ասիական կինոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
2011 թվականին առաջադրվել է Ֆաջր կինոփառատոնին` Լավագույն դերասանուհի անվանակարգում, «Ես եմ նրա կինը» ֆիլմով, որի ռեժիսորն է Մոստաֆա Շայեսթեհը։
Իրանյան Ֆաջր միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից վերջերս արժանացել է լավագույն ռեժիսոր, պրոդյուսեր և դերասանուհի կոչումներին։ Ժյուրիի մրցանակ է ստացել նաև «Չորեքշաբթի, մայիսի 9» և «Ձկան մահը» ֆիլմերում խաղացած դերերի համար[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Նշումներ |
---|---|---|
2015 | Շիֆթ-է Շաբ | Իրանյան Ֆաջր կինոփառատոնի ժյուրիի մրցանակ` լավագույն սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր անվանակարգերում |
2011 | Վերջնական սուլոց | Վեսուլի Ասիական կինոյի միջազգային կինոփառատոնի երեք մրցանակ, Մաննհեիմ կինոփառատոնի մրցանակ` լավագույն ֆիլմ անվանակարգում |
2006 | Մի քանի օր ուշ | Ռոտերդամի կինոփառատոնի մրցանակ` լավագույն սցենար անվանակարգում |
2005 | Մի գիշեր | Ցուցադրվել է Կաննի կինփառատոնում, 2005 թվականին[5] |
2001 | Ունենալ, թե չունենալ | Լոնդոնի միջազգային կինոփառատոն |
Որպես դերասանուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Ռեժիսոր | Մրցանակ |
---|---|---|---|
2015 | Վերցրածը | Բիժան Միրբաղերի | |
2015 | Չորեքշաբթի, մայիսի 9 | Ֆաջր կինփառատոնի ժյուրիի դիպլոմ լավագույն դերասանուհի անվանակարգում | |
2015 | Ձկների մահը | Ֆաջր կինփառատոնի ժյուրիի դիպլոմ լավագույն դերասանուհի անվանակարգում | |
2014 | Ես նրա կինն եմ | Մոստաֆա Շայսեհ | Առաջադրվել է Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի անվանակարգում |
2007 | Երեք կանայք | Մանիջե Հեքմաթ | |
2007 | Երկու կանայք | Սիրուս Ալվանդ | |
2006 | Մի քանի օր անց | Նիկի Քարիմի | |
2002 | Հինգերորդ հեղափոխությունը | Թահմինեհ Միլանի | Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի (2002) |
2002 | Քամուց քշվածները | Սադրա Աբդոլլահի | |
2001 | Թռիչք կկվի բնի վրայով | Ահմադ Ռեզա Մոթամեդի | Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի (2002) |
2000 | Թաքցրած կեսը | Թահմինե Միլանի | Լավագույն դերասանուհի, Կահիրեի կինոփառատոն (2001) |
1999 | Ինձ նման հազարավոր կանայք | Ռեզա Միր-Քարիմի | |
1999 | Այրված սերունդը | Ռասուլ Մոագոլիփուր | |
1999 | Նախօրեի կարմիր խնձորը | Սաեդ Ասսադի | |
1998 | Սպասող աղջիկները | Ռահման Ռեզաի | |
1998 | Դերասանը | Մոհամադ Ալի Սադջադի | |
1998 | Երկու կանայք | Թահմինե Միլանի | Թաորմինայի կինոփառատոնի լավագույն դերասանուհի (1999) |
1997 | Թախթի | Բեհրուզ Աֆխամի | |
1997 | Փսիխո | Դաիրուշ Ֆարհանգ | |
1995 | Մինուի աշտարակը | Էբրահիմ Հատամիկիա | |
1995 | Ստվերն ստվերի հետևից | Ալի Ջական | |
1995 | Ժոզեֆի վերարկուի բույրը | Էբրահիմ Հատամիկիա | |
1993 | Փարի | Դարիուշ Մեհրջուի | |
1992 | Սառա | Դարիուշ Մեհրջուի | Սան Սեբաստիանի կինոփառատոնի լավագույն դերասանուհի (1995), Նանտի կինփառատոնի լավագույն դերասանուհի (1995) |
1991 | Գայլի ոտնահետքերը | Մասսուդ Կիմիաիի | |
1990 | Հարսնացուն | Բեհրուզ Աֆխամի | Առաջադրվել է Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի անվանակարգում |
1989 | Գայթակղություն | Ջամշիդ Հեյդարի |
Որպես սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր |
---|---|
2005 | Փախուստ |
2001 | Ակամա քայլ |
2000 | Ունենալ, թե չունենալ |
Որպես թարգմանիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր |
---|---|
2005 | Մտերմություն, Հանիֆ Քուրեիշի |
1999 | Երգեր, որ մայրիկս սովորեցրել է ինձ, Մառլոն Բրանդո, Ռոբերտ Լինդսի |
Որպես կինոքննադատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում |
---|---|
2016 | Ստամբուլի կինոփառատոնի ժյուրիի անդամ, Ստամբուլ[6] |
2016 | Ֆաջր կինոփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրան[7] |
2015 | Վալադոիդի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Իսպանիա[8] |
2015 | Տալլինի Սև գիշերներ 19-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ, Տալլին[9] |
2015 | Բաթումիի 10-րդ միջազգային կինփառատոնի ժյուրիի անդամ, Բաթումի[10] |
2015 | Ֆաջր 33-րդ միջազգային կինփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրան[11] |
2014 | Կալկաթայի 20-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Հնդկաստան[12] |
2014 | Էդինբուրգի 68-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Էդինբուրգ[13] |
2014 | Պարվին Է'տեսամիի 4-րդ միջազգային փառատոնի ժյուրիի անդամ, Թեհրան[14] |
2014 | Պունայի 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Հնդկաստան[15] |
2013 | Սպահանի 27-րդ մանկական միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Սպահան[16] |
2012 | ԱբուԴաբիի կինփառատոնի ժյուրիի անդամ |
2011 | Անթալիայի Ոսկե նարինջ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ |
2009 | Կառլովի Վարիի միջազգային կինփառատոնի ժյուրիի անդամ |
2008 | Դուբայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ |
2007 | Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի անդամ |
2007 | Կաննի 2007 թվականի կինփառատոնի ժյուրիի անդամ |
2007 | Դուրբանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ |
2006 | Ռեյկյավիկի միջազգային կինփառատոնի ժյուրիի նախագահ |
2005 | Լոկարնոյի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ |
2005 | Սալոնիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն դերասանուհի, Կահիրեի միջազգային կինոփառատոն (2001)[17]
- Արծաթե ծովախեցի, Սան Սեբաստիանի կինոփառատոն (1993)[17]
- Լավագույն դերասանուհի, Նանտի երեք մայրցամաքների փառատոն (1992)[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Niki Karimi». Cannes Festival. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Niki Karimi :: Biography». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Cannes Interview
- ↑ «Don't make money from films: Iranian filmmaker Niki Karimi». 2014 թ․ նոյեմբերի 13.
- ↑ «Festival de Cannes: One Night». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Niki Karimi on Istanbul Film Festival jury». tehrantimes.
- ↑ «Fajr Film Festival announces nominations». mehrnews.
- ↑ «Niki Karimi to judge Valladolid Intl. Filmfest». mehrnews.
- ↑ «Niki Karimi to preside over Estonian festival jury». tehraninformer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «BIAFF Surprises with New Films and Projects». georgiatoday. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «33rd FIFF press conference held in Tehran». mehrnews.
- ↑ «India to Honor Niki Karimi». financialtribune.
- ↑ «EIFF 2014 Award Juries Announced». edfilmfest.
- ↑ «Parvin E'tesami Film Festival announces jury members». iran-daily.
- ↑ «Niki Karimi on Indian filmfest jury». khabaronline. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «27th Isfahan Children Film Festival Jury - Niki Karimi». icff. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 17,0 17,1 «Niki Karimi - Awards». IMDb. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Website
- Նիկի Քարիմի Internet Movie Database կայքում
- Նիկի Քարիմի Ինստագրամում
- Profile on Cannes Film Festival website
- Niki Karimi interview with Radio Zamaneh
- Her filmography Արխիվացված 2006-01-10 Wayback Machine (պարս.)
- New York Times profile
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկի Քարիմի» հոդվածին։ |
|