Մարսագնաց
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Pathfinder01.jpg/288px-Pathfinder01.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/NASA_Mars_Rover.jpg/288px-NASA_Mars_Rover.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/MSL_concept_February_2007_-_PIA09201.jpg/288px-MSL_concept_February_2007_-_PIA09201.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/10/H_rover-comp_wheels_02.jpg/288px-H_rover-comp_wheels_02.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/ExoMars_model_at_ILA_2006.jpg/288px-ExoMars_model_at_ILA_2006.jpg)
Մարսագնաց, մոլորակագնաց, որը նախատեսված է Մարս մոլորակի հետազոտությունների համար, ինչպես, լուսնագնաց` Լուսնի հետազոտությունների համար։
Մարսի հետազոտությունների պատմության ընթացքում, մոլորակի վրա արդյունավետ աշխատել են երեք մարսագնաց, նրանցից մեկը մինչև այսօր շարունակում է աշխատել։ Բոլոր մարսագնացները կառավարվում են հեռակա, Երկրից և փոխանցում են տարբեր տեղեկություններ մոլորակի մասին։
Արձակված մարսագնացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ПрОП-М ` Սովետական մարսագնաց, հաջողությամբ հասցվել է Մարսի վրա Մարս-3 ԱՄԿ-ով 1971 թվականին, սակայն ազդանշանը կորավ արդեն վայրէջքից 20 վայրկյան անց, Մարս-2 ԱՄԿ-ի իջեցվող սարքը, նույնպես ПрОП-М-ով անցավ Մարսի կողքով (առաքելությունը չհաջողված է)։
- Sojourner` Աշխատել է Մարսի վրա Mars Pathfinder ծրագիր շրջանակներում 1997 թվականի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 27-ը։
- Spirit` Աշխատել է Մարսի վրա 2004 թվականի հունվարից մինչև 2010 թվականի մարտի 22-ը։
- Opportunity` Աշխատում է Մարսի վրա սկսած 2004 թվականի հունվարից
- Curiosity` ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնաց, արձակվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին և Մարսի վրա վայրէջք է կատարել 2012 թ․ օգոստոսի 6-ին։
Չիրականացված մարսագնացների նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարս-4ՆՄ», չիրականացված ծանր մարսագնացի ծրագիր, որը պետք է արձակվեր գերծանր Ն-1 կրող հրթիռով, որը այդպես էլ չհաջողվեց գործարկել։ Ծրագիրը նախագծվել էր 1970 թվականին և նախատեսվում էր իրականացնել 1975-ին[1]։
Նախատեսված մարսագնացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ExoMars, Եվրոպական տիեզերական գործակալության մարսագնաց։ Թռիչքը նախատեսվում է 2018 թվականին։
- Mars Sample Return Mission, հնարավոր է, որ այս մարսագնացը կլինի Մարսից հողի դեպի Երկիր հասցնելու առաքելության ծրագրի մաս, թռիչքը նախատեսված է 2022 թվականին։
- Մարս-Աստեր, ռուսական մարսագնաց, թռիչքը՝ 2018 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ամսագրի ֆորում». Տիեզերագնացության նորություններ. 2004 թ․ հունիսի 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետական մարսագնաց ПрОП-М-ի լուսանկարը
- infuture.ru Կարմիր տիեզերք։ Պատմության մեջ առաջին մարսագնացը հասավ Մարսին 1971 թվականին