Մարակայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մարակայ
իսպ.՝ Maracay
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված էմարտի 5, 1701 թ.
Մակերես911,57 կմ²
ԲԾՄ713 մետր
Բնակչություն1 102 088 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ243
Փոստային դասիչ2101–2104
Պաշտոնական կայքalcaldiagirardot.gov.ve
Մարակայ (Վենեսուելա)##
Մարակայ (Վենեսուելա)

Մարակայ (իսպ.՝ Maracay), քաղաք Վենեսուելայի հյուսիսում։ Արագուա նահանգի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը։

Բնակչություն՝ 1.425.606 հազար բնակիչ (2013)[2]։

Քաղաքը գտնվում է Կարիբյան ծովի ափից 25 կիլոմետր հեռավորության վրա, որից այն բաժանվում է լեռնաշղթայով, Կարակասից 80 կիլոմետր արևմուտք, Վալենսիա լճից 3 կիլոմետր արևելք։

Արդյունաբերական կենտրոն է։ Ունի տեքստիլ, թղթի, ծխախոտի և այլ արդյունաբերություններ։ Համարվում է գյուղատնտեսական տարածաշրջանային կենտրոն, որտեղ աճեցնում են կակաո, սուրճ և ծխախոտ։

Քաղաքում է գտնվում վենեսուելացի բռնապետ Խուան Վինսենտե Գոմեսի դամբարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես հիմնադրվել է 1701 թվականի մարտի 5-ին՝ եպիսկոպոս Դիեգո դե Բանոսի կողմից, Վենեսուելայի հյուսիսում գտնվող Տոկոպիլլայի և Տապատատայի հովիտներում (ներկայումս հայտնի է որպես Արագուայի կենտրոնական հովիտ)։

Ըստ ամենատարածված ընդունելի բացատրության՝ քաղաքն անվանակոչվել է տեղացի բնիկ առաջնորդի անունով և վերագրվել է «Մարակայո» փոքրիկ վագրին։ Այլընտրանքային ստուգաբանությունները մեջբերում են, որ անվանակոչվել է տարածաշրջանում աճող մի անուշաբույր ծառի անվամբ, որը կոչվել է Մարա։

Մարակայն արագ աճ է ունեցել Խուան Վիսենտե Գոմեսի (1908-1935) բռնապետության տարիներին։ Գոմեսն իր ղեկավարման տարիներին Մարակայը համարել է հարմար վայր ապրելու համար և հրամայել է կառուցել Հաղթական Կամար, ցլամարտի հրապարակ (այնպիսի կրկնօրինակ ինչպիսին Սևիլիայում և Իսպանիայում է), օպերային թատրոն, կենդանաբանական այգի և, առաջնահերթ, հյուրանոց "Jardín (Garden Hotel)", վիթխարի զբոսաշրջային գրավչություն ներկայացնող ատրակցիոններ՝ շատ մեծ այգիներով։ Քաղաքում է գտնվում Գոմեսի դամբարանը, որտեղ պահվում են բռնապետի մնացորդները։

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի ամենակարևոր քաղաքներից մեկը՝ Մարակայը, հիմնականում արդյունաբերական և առևտրային կենտրոն է, որտեղ արտադրվում է թուղթ, տեքստիլի համար անհրաժեշտ քիմիական նյութեր, ծխախոտ, ցեմենտ, խոշոր եղջերավոր անասուններ, սնունդ, օճառ և օծանելիք։

Մարակայի շրջակա տարածքները գյուղատնտեսական են։ Շաքարեղեգը, Ծխախոտը, սուրճը և կակաոն առանձնանում են որպես հիմնական ապրանքներ։ Մարակայում զբաղվում են նաև անասնապահությամբ և անտառհատումներով։ Վենեսուելայի զինված ուժերը մեծ ավանդ են ներդնում նաև Մարակայի տնտեսության մեջ։

Մարակայն ունի լավ տրանսպորտային ցանց և ենթակառուցվածքներ։ Քաղաքը կենտրոնական տարածաշրջանային մայրուղով կապվում է շատ այլ կարևոր վայրերի հետ։ Այն նաև մուտքի արտոնագիր ունի նաև Վենեսուելայի փոքր ազգային երկաթուղային ցանցում։ Քաղաքը հպարտանում է ազգային Հիդրոօդային օդանավակայանով, որը գտնվում է Վալենսիա լճի ափին։ Քաղաքում չկա մետրոյի համակարգ, բայց մի գիծը պլանավորման փուլում է։

Բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարակայը քաղաք է, որը գտնվում է զինվորական ուժերի ազդեցության ներքո։ Մարակայը Վենեսուելայի ավիացիայի բնօրրանն է և այնտեղ է գտնվում երկրի ամենամեծ ռազմաօդային ուժերի երկու բազաները (ВВС): Այստեղ տեղակայված են Վենեսուելական F-16 կործանիչներ, ինչպես նաև նոր Су-30МКЕ ինքնաթիռներ, որոնք գնվել են Վենեսուելայի կառավարության կողմից։

Այլ ռազմական օբեկտներ իրենց նեջ ներառում են տանկային բանակային 4-րդ դիվիզիան, հիմնական ռազմապահեստները, Վենեսուելայի դեսանտայինների ուսումնական կետրոնը։

Այստեղ է գտնվում նաև պետական զինամթերքի և զենքի արտադրության գործարանն, որն արտադրում է FN FAL (Fusil Automatique Leger-Light Automatic Rifle) և AK-103 հրացանների վենեսուելական տարբերակը, ինչպես նաև զինամթերք երկու մոդելների համար։

Արգելոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Պիտեր ազգային պարկը

Մարակայի հյուսիսային կողմում գտնվող լեռները, որոնք առանձնացրել են այն ափերից, կազմել են Հենրի Պիտտեր ազգային պարկն, որն անվանակոչվել է դրանք ուսումնասիրած շվեցարացի բնախույզի անունով։ Պարկը շատ փարթամ արևադարձային անտառ է՝ բազմատեսակ ձարխոտերով։ Երկու շատ ոլորապտույտ ճանապարհներ լեռների միջով այգին կտրել են և հասել դեպի ափ։ Առաջինն սկսվում է քաղաքի հյուսիս-կենտրոնական մասում և հայտնի է որպես Urbanization El Castagno անվամբ, ձգվում է մինչև լողափային քաղաք Հորոնի։ Երկրորդն սկսվում է Էլ Լիմոն քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածից և դուրս է գալիս Օկումարե դե լա Կոստա և Կատա ու Կույագուա լողափերին։

Բարձրագույն ուսումնական հաստատություններ և մշակութային վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարակայում են գտնվում Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի անասնաբուժական և ագրոնոմիայի ֆակուլտետը և Կարաբոբոյի համալսարանի մասնաճյուղը։

Այստեղ է գտնվում UNEFA-ի (ռազմական համալսարան, որը բաց է քաղաքացիական անձանց համար) հիմնական մասնաշենքը։ Շրջանավարտները մասնագիտանում են էլեկտրոնիկա, ավիացիոն և ինժեներաարդյունաբերություն մասնագիտություններում, ինչպես նաև այլ գիտության ճյուղերում, ինչպիսիք ավիոնիկան է։

Հավատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանավորը Սուրբ Հովսեփն է։

Քաղաքում չկան ժողովարաններ՝ սինագոգներ։ Այնուամենայնիվ, 2014 թվականին, ինը բնիկներ, երեք տարվա դասընթացից հետո՝ Վալենսիայում ընդունել են պահպանողական հուդայականություն։ 2016 թվականին՝ Իսրայելի Ներքին գործերի նախարարությունը մերժել է նրանց արտագաղթը Իսրայել՝ ենթադրելով, որ նրանք չեն պատկանում Մարակայի «հրեական համայնքին»։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական թանգարաններն են.

  • Մարդաբանական թանգարան
  • Ավիացիայի թանգարան
  • «Մարիո Աբրեու» ժամանակակից արվեստի թանգարան
  • Օպերային թատրոնի թանգարան

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարակայը բեյսբոլի տեղական Tigres de Aragua թիմի տունն է։

Քաղաքի ցլամարտի ասպարեզը երկրում միակ «Maestranza»-ն (ցլամարտի դպրոց) է։ Ներկայումս այն կոչվում է «Maestranza Cesar Girón»։

Զանգվածային լրատվական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբի Աբրեու- բեյսբոլ խաղացող
  • Խուան Արանգո - ֆուտբոլիստ
  • Խոսե Ալտուվե - բեյսբոլ խաղացող
  • Էլվիս Անդրուս - բեյսբոլ խաղացող
  • Լա Դիվազա - բլոգեր և երգչուհի
  • Խուան-Կառլոս Բիանկի - թենիսիստ
  • Միգել Կաբրերա - բեյսբոլ խաղացող
  • Ալբերտո Կալասպո - բեյսբոլ խաղացող
  • Դեյվիդ Կոնսեպսիոն - բեյսբոլ խաղացող
  • Կանսերբերո - ռեփեր
  • Սեզար Գիրոն - ցլամարտիկ
  • Կառլոս Գիլեն - բեյսբոլ խաղացող
  • Լուիս Լագունա - երաժիշտ և երգահան
  • Պիլին Լեոն - «Միսս աշխարհ» 1981 թ
  • Ալիսիա Մաչադո - «Միսս տիեզերք» 1996 թ
  • Պաստոր Մալդոնադո - Ֆորմուլա 1-ի վարորդ
  • Օմար Նարվազ - բեյսբոլ խաղացող
  • Մարտին Պրադո - բեյսբոլ խաղացող
  • Անիբալ Սանչես - բեյսբոլ խաղացող
  • Խորխե Վալդիվիա - ֆուտբոլիստ
  • Գաբրիելա Իսլեր - «Միսս տիեզերք 2013»
  • Մարիա Ալեքսանդրա Ռոդրիգեզ - «Միսս տիեզերք 2014»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ine.gov.ve/documentos/Demografia/CensodePoblacionyVivienda/pdf/aragua.pdf
  2. «Lista de ciudades de Venezuela por población» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարակայ» հոդվածին։