Գաբրիելա Իսլեր
Գաբրիելա Իսլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Վալենսիա, Վենեսուելա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մարիա Գաբրիելա Իսլեր (իսպ.՝ María Gabriela Isler, (ապրիլի 21, 1988, Վալենսիա, Վենեսուելա), վենեսուելացի մոդել, «Միսս Տիեզերք 2013» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող[1]։ Իսլերը դարձել է յոթերորդ վենեսուելացին, որը հաղթել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում (ըստ այս ցուցանիշի՝ վենեսուելացիները երկրորդ տեղն են զբաղեցնում ամերիկուհիներից հետո՝ ութ թագով)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիելա Իսլերը կաթոլիկ է։ Ծնվել է Վենեսուելայի Վալենսիա քաղաքում, բայց մանկուց ապրել և սովորել է Մարաքայում։ Ունի բակալավրի աստիճան կառավարման և շուկայավարման ոլորտում։ Գաբրիելա Իսլերը աշխատում է հեռուստատեսությունում, սիրում է ֆլամենկո[2]։
Գաբրիելա Իսլերի պապը ծագումով շվեյցարական Լոզան քաղաքից է։ 50 տարի առաջ տեղափոխվել է Կարակաս և ամուսնացել գերմանուհու հետ[3]։
Մասնակցություն գեղեցկության մրցույթներին[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 30-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած «Միսս Վենեսուելա 2012» մրցույթի ժամանակ Գաբրիելա Իսլերը ներկայացրել է Գուարիկո նահանգը։ Նա հաղթել է և իրավունք ստացել երկիրը ներկայացնելու «Միսս Տիեզերք 2013» մրցույթում։
2013 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցավ «Միսս Տիեզերք 2013» գեղեցկության մրցույթը։ Գաբրիելա Իսլերը հաղթել է՝ դառնալով Վենեսուելայի յոթերորդ ներկայացուցիչը, որն արժանացել է այդ տիտղոսին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Мисс Вселенной-2013» стала представительница Венесуэлы Габриэла Ислер»։ РИА Новости
- ↑ «Титул «Мисс Вселенная-2013» завоевала Габриэла Ислер из Венесуэлы»։ gazeta.ru։ Վերցված է 2013-11-09
- ↑ «Die Schweizer Familie der neuen Miss Venezuela» (գերմաներեն)։ blick.ch։ 2012-09-03։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2013-11-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|