Պաուլինա Վեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաուլինա Վեգա
Paulina Vega
Paulina Vega Colombia Moda white.jpg
Ծնվել էհունվարի 15, 1993
ԾննդավայրԲարանկիլիա, Կոլումբիա
ՔաղաքացիությունԿոլումբիա Կոլումբիա
ԿրթությունPontifical Xavierian University?
Մասնագիտությունմոդել
Պարգևներ և
մրցանակներ
Միսս Տիեզերք 2014 և Miss Colombia 2013?
Paulina Vega Վիքիպահեստում

Պաուլինա Վեգա (իսպ.՝ Paulina Vega, 15 հունվար, 1993 թվական, Բարանկիլիա, Կոլումբիա), կոլումբիացի մոդել, «Միսս Տիեզերք 2014» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող: Վեգան դարձել է «Միսս Տիեզերք» մրցույթի պատմության մեջ 2-րդ կոլումբիացի հաղթողը, առաջինը եղել է Լուս Մարինա Լուլուագան, որը հաղթել է 1958 թվականին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլինա Վեգան ծնվել է կոլումբիական Բարանկիլիա քաղաքում: Նրա հայրը՝ Ռոդոլֆո Վեգա Լիամասն է, սրտաբան, մայրը՝ Լուարա Դիեպպան: Պաուլինան հանդիսանում է կոլումբիացի առասպելական տենոր Գաստոն Վեգայի թոռնուհին, իսկ նրա տատիկը 1953 թվականին դարձել է «Միսս Ատլանտիկո»: Վեգան սովորում է Կոլումբիայի ամենահին և հայտնի բարձրագույն հաստատություններից մեկում, ինչպես նաև նա խոսում է անգլերեն և մի քիչ ֆրանսերեն:

Գեղեցկության մրցույթների մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միսս Կոլումբիա 2013» մրցույթում, որը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 11-ին Կարտահենա-դե-Ինդիաս քաղաքում, Պաուլինա Վեգան ներկայացրել է Ատլանտիկոյի դեպարտամենտը: Նա հաղթեց և իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը «Միսս Տիեզերք 2014»-ում:

2015 թվականի հունվարի 25-ին Ֆլորիդայի Դորալ քաղաքում տեղի ունեցավ «Միսս Տիեզերք 2014» մրցույթը[1]: Պաուլինա Վեգան հաղթանակ տարավ՝ դառնալով Կոլումբիայի 2-րդ ներկայացուցիչը, ով հաղթել է այդ մրցույթում:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթանակից հետո նա խոստովանել է. «Այս երազանքը՝ ներկայացնել արդի կնոջը: Կնոջը, որը հոգ է տանում ոչ միայն դրա մասին, թե ինչպես լինել գեղեցիկ և դյութիչ, այլև դրա մասին, թե ինչպես լինել պրոֆեսիոնալ, խելոք և աշխատասեր»:
  • «Միսս Տիեզերք» մրցույթի մասնակցի հարցաթերթում՝ Պաուլինա Վեգան խոստովանել է, որ աչքերը բաց է քնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]