Մանկական մահացություն
Արտաքին տեսք
Մանկական մահացություն, երեխաների մահացության թիվը կյանքի առաջին տարում։ Բնակչության բնական աճի վիճակագրական ցուցանիշ է. արտահայտվում է մահացած երեխաների թվով (100 կամ 1000 ողջ ծնվածներից)։ Մանկական մահացությունը հիմնականում կախված է սոցիալ-տնտեսական պատճառներից։ Մանկակն մահացությանը նպաստող գործոններն են՝ վաղաժամ ծննդաբերությունը (անհաս երեխաների մահացությունը 15-20 անգամ ավելի է), նորածինների կրած հիվանդությունները, մոր տարիքը, առողջական վիճակը հղիության և ծննդաբերության ժամանակ, կանանց և երեխաներին սպասարկող բժշկական ծառայության ցածր մակարդակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 230)։ |