Հովազներ
Հովազներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Կատվազգիներ (Felidae) |
Ենթաընտանիք | Մեծ կատուներ (Pantherinae) |
Ցեղ | Հովազներ (Panthera) Oken, 1816 |
Հովազներ (պանտերա) (լատին․՝ Panthera, հին հունարեն՝ πάνθηρ, παντός ամենա և θήρ կենդանի բառերից), կատվազգիների ընտանիքի խոշոր կենդանիների ցեղ․ կազմված է ներկայումս գոյություն ունեցող հինգ տեսակից՝ վագր (լատին․՝ Panthera tigris), առյուծ (լատին․՝ Panthera leo), ընձառյուծ (լատին․՝ Panthera pardus), յագուար (լատին․՝ Panthera onca), լեռնային ձյունաընձառյուծ կամ ձյունահովազ (իրբիս) (լատ՝. Panthera unica) ինչպես նաև մի շարք բրածո տաքսոններից։
Ունեն կոկորդի հատուկ կառուցվածք, ինչը թույլ է տալիս մռնչալ։ Ի տարբերություն այլ կատվազգիների, այս տեսակի ներկայացուցիչների ենթալեզվային ապարատն ամբողջովին ոսկրացած չէ, ոսկորներից մեկի փոխարեն ճկուն ջիլ է, ինչը թույլ է տալիս կոկորդին ուռչել։ Բացի դրանից նրանց ձայնալարերն անջատ չեն և ձևավորում են խողովակային կառուցվածք, որը գործում է որպես շատ արդյունավետ ձայնային հարմարանք։
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովազների ընտանիքի տաքսոնամիայի վերաբերյալ ընթացել են բազմաթիվ վեճեր, իսկ նրա դասակարգումը վերանայվել է մի քանի անգամ։ Այս դասը հավանաբար առաջացել է անհետացած կատվից՝ Panthera schaubi (Viretailurus schaubi), որին ևս երբեմն դիտարկում են որպես պումաների ցեղի վաղ ներկայացուցիչ։ Պանտերաների ցեղը հավանաբար առաջացել է Ասիայում։ Մեծ կատուների տարանջատումը (այդ թվում նաև հովազների գոյություն ունեցող տեսակների, ձյունահովազի, ծխագույն ընձառյուծի (Neofelis)) փոքր կատվազգիներից (ներառյալ բոլոր մյուս ժամանակակից կաուների տեսակները) կայացել է վեցից տաս միլիոն տարի առաջ[1]։ Քարացած մնացորդների ուսումնասիրումը ցուց է տվել, որ հովազների ցեղը առաջացել է 2-ից 3,8 մլն տարի առաջ[2], իսկ ըստ ԴՆԹ հետազոտությունը, ոչ պակաս քան 16 մլն տարի առաջ[3]։
Մորֆոլոգիական և գենետիկական ուսումնասիրությունները ենթադրում են, որ վագրը՝ ցեղի առաջին տեսակը, շեղվում է հիմնական գծից[4]։ Ձյունահովազը առաջ մտնում էր հովազների ցեղի մեջ, բայց վերջին մոլեկուլային հետազոտությունները առաջարկել են նրանց այս կենդանատեսակին դասելը հաստատ հնարավոր համարել, բայց ասել են որ նրանք շատ նման են ընձառյուծներին[1][4][5]։ Դրա համար էլ դասակարգման բազմաթիվ համակարգեր ձյունահովազին համարում են հովազների դասից, սակայն նման դասակարգման կամ նրաց որպես առանձին տեսակ դիտարկելու միասնական կարծիք չկա[1][4][5][6][7][8]։
Այս տեսակին է պատկանում նաև կատվազգի նախապատմական՝ անգլ.՝ Panthera gombaszogensis կենդանին, հավանաբար սերտորեն կապված ժամանակակից յագուարի հետ, որին հաճախ անվանում են եվրոպական յագուար։ Այս տեսակը հայտնվել է մոտ 1,6 մլն տարի առաջ, ժամանակակից Իտալիայի տարածքում։
Մոխրագույն ընձառյուծների տեսակը սերտորեն կապված է հովազների հետ, բայց համարվում Է նրա մաս[1][5][8][9]։
Ներքևում ներկայացված է ֆիլոգենիայի սխեման ըստ Մազակի, Քրիստիանսենի և Կիտչեների[10].
Pantherinae |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հովազների դասի կամ ցեղի մեջ է մտնում ժամանակակից հինգ տեսակ՝ Վագր, Առյուծ, Ընձառյուծ, Յագուար, Ձյունահովազ իրբիս կամ Ձյունաընձառյուծ[11]։ Որոշ հետազոտողներ հակված են այս դասին դասել նաև ձյունահովազին, բայց հետազոտողների մեծամասնությունը առանձնացնում է այն որպես ինքնուրույն տեսակ[12]։
Ինչպես նաև այս դասի են պատկանում որոշ մահացած բրածո տեսակներ, նրանցից որոշների վիճակը համարվում է անհայտ կամ վիճելի.
- Panthera blytheae, ձյունահովազի նախապատմական բարեկամ
- Panthera crassidens, հավանաբար նույնականացվում է կատվազգի այլ տաքսոնի հետ
- Panthera palaeosinensis, հավանաբար վագրերի նախնին է
- Panthera schaubi, հնարավոր է, որ այս ետսակը չի համարվում այս դասից, և ավելի նման է կուգուարին
- Panthera schreuderi, հավանաբար եվրոպական յագուարի փոքր տեսակն է[13]
- Panthera shawi, նախապատմական առյուծ
- Panthera toscana, հավանաբար եվրոպական յագուարի փոքր տեսակն է
- Panthera youngi, նախապատմական ընձառյուծ կատու
- Panthera zdanskyi, վագրի նախապատմական ցեղակիցը բարեկամ
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանտերայի կամ հովազների ցեղի ներկայացուցիչները խոշոր և շատ խոշոր չափերի են։ Այս պանտերայի դասին է պատկանում կատվազգիների ամենախոշոր ներկայացուցիչը՝ Ռուսաստանաբնակ Արքայական Հյուսիսային Ամուրյան վագրը։
Իրանը ձգված է, երբեմն խիստ։ Սրբոսկրային հատվածը բարձր չէ, իսկ մեջքի գիծը հետևից չի բարձրանում, ինչպես փոքր կատուներինն է, այլ գնում է ուղիղ։ Ուսերի բարձրությունը (վզակոթի մետ, հետնաբաշ) ավելի բարձր է, քան սրբոսկրի մոտ, ընդ որում մեջքի գիծը հետևից մի փոքր կորացած է։ Պոչի երկարությունը սովորաբար կազմում է մարմնի երկարության կեսի չափ, որոշ տեսակների մոտ նույնիսկ ավելի երկար է։
Գլուխը համեմատաբար խոշոր է, որոշակիորեն ձգված, երկարավուն երեսամասով։ Ականջները փոքր են, կարճ, կլորավուն ծայրով, առանց ծայրի վրձնիկի։ Արու առյուծները, ինչպես նաև այլ տեսակները հիմնականում ձմեռային մորթիով են։ Աչքերը կլոր բիբերով են։
Երբեմն այտերի մազերը լինում են երկար և ձևավորում են այսպես ասած այտամորուք, արու առյուծների մարմնի առջևի մասում կա արտահայտված բաշ, իսկ պոչի ծայրն ունի երկար մազերից ձևավորված վրձնիկ։
Ոտքերը կարճ են և հաստ, ուժեղ, լայն թաթերով, հատկապես առջևինները։ Ճիրանները մեծ են, սուր և կոր, ամբողջովին ներքաշող։ Մատների ծայրերին՝ ճիրանների կեղքերին ունեն կաշվե դարսվածքներ, որոնք ամբողջությամբ ծածկում են ներքաշված ճիրանը։
Նրանք միագույն են կամ սև լայնակի գծերով կամ հիմնական բաց երանգի վրա սև բծերով՝ առանձին կամ վարդակաձև։
Ատամնային համակարգը ամբողջական է։ Ատամները շատ ուժեղ են, ժանիքները համեմատաբար կարճ են, բայց ուժեղ, հիմնական լայն հատվածով։
Սեռական դիմորֆիզմը տեսակներից շատերի մետ արտահայտվում է արուների ավելի խոշոր լինելով։ Առյուծների մոտ արուները առանձնանում են մարմնի առջևի հատվածում ձևավորված բաշով և դեքի կամ գլխի կողքի բակերով։
Շնորհիվ ենթալեզվային համակարգի հատուկ կառուցվածքի, կոկորդը ձայնալարերի հետ միասին առանձնանում են մեծ շարժողականությամբ, ինչն էլ ապահովում է բարձր և կոշտ մռնչյունը։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցեղի կամ Պանտերայի դասի ներկայացուցիչները ակտիվ գիշատիչներ են, հիմնականում որսում են մեծ կաթնասուններ, գլխավորապես սմբակավորներ։ Հաճախ որսը որսորդից չափերով ավելի մեծ է լինում, երբեմն մի քանի անգամ։
Որսում են թաքնված և դարանակալած (արահետներում, ջրելատեղերի մոտ)։ Որսը հիմնականում ուտում են փորի վրա պառկած, արմունկներով և էրիով (նախաբազուկ) հենվելով տվյալ սննդի վրա, որսից կտորները պոկում են գլխի դեպի վերև ձգումով։
Առավելապես ակտիվ են օրվա մութ ժամերին, չնայած հաճախ ակտիվ են նաև ցերեկը։ Բացառությամբ առյուծի համարվում են միայնակ կենդանիներ։ Առյուծները առանձնանում են նրանով, որ միշտ ապրում և որսում են փոքր խմբերով, այսպես կոչվող փրայդներով։ Ապրում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային անտառներում, երբեմն նաև բաց լեռնային հատվածներում, եղեգնուտներում, առյուծները համարվում են նաև բաց տափաստանների, սավաննաների և կիսաանապատների բնակիչներ։
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանտերայի ցեղը արեալը ներառում է Աֆրիկան, Եվրոպայի ծայր հարավ արևելքը, Ասիան բացի հյուսիսային հատվածից, Հարավային և Կենտրոնական Ամերիկան և Հյուսիսային Ամերիկայի ծայր հարավը։
Հիբրիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վագրառյուծ կամ տիգոն՝ արու վագրի և էգ առյուծի հիբրիդ
- Լիգր՝ արու առյուծի և էգ վագրի հիբրիդ[14]
- Լեոպոն՝ արու ընձառյուծի և էգ առյուծի հիբրիդ
- Յագուլեոպարդ կամ յագոպարդ՝ արու յագուարի և էգ ընձառյուծի հիբրիդ
Ինչպես նաև հայտնի է ընձառյուծի և պումաների հիբրիդը՝ Պումապարդ
Էգ և արու լիգրեր | Վագրառյուծ | Պումապարդ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Johnson, W.E., Eizirik, E., Pecon-Slattery, J., Murphy, W.J., Antunes, A., Teeling, E. & O'Brien, S.J. (2006). «The Late Miocene radiation of modern Felidae: A genetic assessment». Science. 311 (5757): 73–77. doi:10.1126/science.1122277. PMID 16400146.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Turner A (1987) New fossil carnivore remains from the Sterkfontein hominid site (Mammalia: Carnivora). Ann Transvall Mus 34:319-347
- ↑ «Предки леопардов оказались родом из Тибета». Лента.Ру. 2013 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Yu L & Zhang YP (2005). «Phylogenetic studies of pantherine cats (Felidae) based on multiple genes, with novel application of nuclear beta-fibrinogen intron 7 to carnivores». Molecular Phylogenetics and Evolution. 35 (2): 483–495. doi:10.1016/j.ympev.2005.01.017. PMID 15804417. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Dianne N. Janczewski, William S. Modi, J. Claiborne Stephens, and Stephen J. O'Brien (1996 թ․ հուլիսի 1). «Molecular Evolution of Mitochondrial 12S RNA and Cytochrome b Sequences in the Pantherine Lineage of Felidae». Molecular Biology and Evolution. 12 (4): 690. PMID 7544865. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Կաղապար:IUCN
- ↑ Felid Taxon Advisory Group: Alan H. Shoemaker (1996) Taxonomic and Legal Status of the Felidae Արխիվացված 2014-05-27 Wayback Machine
- ↑ 8,0 8,1 Johnson WE & Obrien SJ (1997). «Phylogenetic reconstruction of the Felidae using 16S rRNA and NADH-5 mitochondrial genes». Journal of Molecular Evolution. 44: S98–S116. doi:10.1007/PL00000060. PMID 9071018.
- ↑ Yu L & Zhang YP (2005). «Phylogenetic studies of pantherine cats (Felidae) based on multiple genes, with novel application of nuclear beta-fibrinogen intron 7 to carnivores». Molecular Phylogenetics and Evolution. 35 (2): 483–495. doi:10.1016/j.ympev.2005.01.017. PMID 15804417.
- ↑ Mazák, Ji H.; Christiansen, Per; Kitchener, Andrew C. (2011). «Oldest Known Pantherine Skull and Evolution of the Tiger». PLoS ONE. 6 (10): e25483. doi:10.1371/journal.pone.0025483. PMID 22016768.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Կաղապար:MSW3 Carnivora
- ↑ Johnson, W. E., Eizirik, E., Pecon-Slattery, J., Murphy, W. J., Antunes, A., Teeling, E. & O’Brien, S. J. (2006). «The Late Miocene radiation of modern Felidae: A genetic assessment.». Science 311 (5757): 73-77. doi:10.1126/science.1122277. PMID 16400146.
- ↑ O'Regan, H., Turner, A (2004). «Biostratigraphic and palaeoecological implications of new fossil felid material from the Plio-Pleistocene site of Tegelen, the Netherlands». Palaeontology. 47 (5): 1181–1193. doi:10.1111/j.0031-0239.2004.00400.x.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Лигр — гибрид льва и тигра». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազներ» հոդվածին։ |
|