Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն Коммунистическая партия Армении | |
---|---|
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Տաճատ Սարգսյան |
Հիմնադրված | 1991 թվականի հուլիսի 29 (գրանցված) |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-Լենինինիզմ Ռուսամետություն[1] Եվրոսկեպտիցիզմ[2][3][4] |
Քաղաքական հայացք | ձախակողմյան ուժեր |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | «Հայաստանի կոմունիստ» |
Միջազգային պատկանելություն | Կոմունիսական կուսակցությունների միություն՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն |
ՀՀ Ազգային ժողով | 0 / 132 |
Նախորդ | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) (փաստացի) |
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении, КПА), Հայաստանում գործող կուսակցություն։ Գրանցվել է 1991 թվականին։ Այն համարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Հայկական մասնաճյուղի հաջորդողը։ Սա հիմնական կոմունիստական կուսկացությունն է Հայաստանում և 2006 թվականին պնդել է որ ունի 18,000 անդամ (հիմնականում տարեց)[5]։
Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը «Հայաստանի կոմունիստն» է, որը լույս է տեսնում 1992 թվականի նոյեմբերից, Երևանում։ Լույս է տեսնում նաև կուսակցության ռուսալեզու՝ «Պրավդա Արմենիի» (ռուս.՝ Правда Армении) թերթը[6]։
Կուսակցությունը չպետք է շփոթել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության (ՀՄԿԿ), Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿ), կամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հետ, որը ստեղծել է Հայաստանի ԽՍՀ կոմկուսի վերջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանը։
Առաջնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության առաջնորդները կոչվում են «առաջին քարտուղար»։
- 1991-1999 թվականներ՝ Սերգեյ Բադալյան
- 1999-2003 թվականներ՝ Վլադիմիր Դարբինյան
- 2003-2013 թվականներ՝ Ռուբեն Թովմասյան
- 2013 թվականից՝ Տաճատ Սարգսյան
Աջակցության հենարան և ընտրությունների արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը 1990-ականներին մնաց զգալի քաղաքական ուժ՝ խարիզմատիկ առաջնորդ Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ, ով մահացավ 1999 թվականին[8]։ Կուսակցության 1994 թվականի մայիսյան աշխատանքի օրվա երթին մասնակցեցին 10,000-ից 60,000 աջակիցներ[9]։
Մինչդեռ կուսակցությունը հավաքեց 12.4% ձայն 1995 թվականի հուլիսյան ընտրություններին՝ հասարակական կարծիքի հարցումները թե ընտրություններից առաջ թե հետո ցույց էին տալիս հասարակական ավելի մեծ աջակցություն։ 1994 թվականի նոյեմբերի հարցման համաձայն՝ հարցավածների 40.1%-ը աջակցելու են կուսակցությանը և ըստ 1995 թվականի նոյեմբերի հարցման՝ 37.6%-ը արել են դա[10]։
2004 թվականին «Պաշտոնական օգտագործման համար միայն» Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին հեռագրում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը գրել է որ կուսակցությունը ունի «ամբողջ երկրով մեկ 50,000-ից պակաս անդամ (որոնց մեծ մասը բավականին տարեց են)» և որ «այն այլևս առանձնապես ազդեցիկ չէ»[11]։
Կուսակցություն մասնակցել է բոլոր խորհրդարանական ընտրություններին, բայց 2003 թվականից ի վեր չի կարողացել անցնել 5%-անոց շեմը։ 2003 թվականին կուսակցությունը մեղադրեց կառավարությանը «զանգվածային ընտրակեղծիքների» մեջ[12]։ Կուսակցությունը բոյկոտեց 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, դա առաջին դեպքն էր Խորհրդային Միության փլուզումից հետո։
1990 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | 126 | ||||||||
1999 | |||||||||
2003 | 10 | ||||||||
2007 | |||||||||
2012 | |||||||||
2017 | |||||||||
2018 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)
- Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Zakarian, Armen (2002 թ․ հոկտեմբերի 14). «Russian Communists To 'Help Ease Anti-Armenian Tensions'». Radio Free Europe/Radio Liberty. «Darpinian, who is the first secretary of the staunchly pro-Russian Armenian Communist Party (HKK)...»
- ↑ «Armenia communists hold rally outside Russia embassy (PHOTOS)». news.am. 2018 թ․ դեկտեմբերի 25.
- ↑ [1]
- ↑ Gevorgyan, Siranouish; Grigoryan, Marianna (2006 թ․ նոյեմբերի 3). «Red Remembrance: Bolshevik revolution anniversary kindles nostalgia for diehards». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ [2](չաշխատող հղում)
- ↑ «Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг». kavkaz-uzel.eu (ռուսերեն). Caucasian Knot. 2018 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Better Red Than Dead: Armenian, Russian Communists see EEU as their program». ArmeniaNow. 2014 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «May Day Communist Rally Gathers Thousands in Yerevan». Daily Report: Central Eurasia. Foreign Broadcast Information Service (via ITAR-TASS): 60. 1994 թ․ մայիսի 1.
- ↑ «Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг». kavkaz-uzel.eu (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Ordway, John (2004 թ․ հուլիսի 30). «Party Primer: Top Armenian Political Parties». WikiLeaks. Արխիվացված է օրիգինալից (For Official Use Only) 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Avoyan, Shakeh (2003 թ․ մայիսի 30). «Armenian Communists Protest Election Fiasco». RFE/RL.
- ↑ «ՀԿԿ-ն բոյկոտում է ԱԺ արտահերթ ընտրությունները և նշում պատճառները». news.am. 2018 թ․ նոյեմբերի 14.