Եվրոսկեպտիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրոպական Միության ջնջված դրոշը, Լեհաստան, 2003 թվական

Եվրոսկեպտիցիզմ (անգլ.՝ Euroscepticism, ֆր.՝ Euroscepticisme), եզրույթ, որով արտահայտվում Եվրոպական Միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ հոռետեսական, բացասական վերաբերմունքը։ Եվրոսկեպտիցիզմը, որպես հասկացություն, ի հայտ է եկել 1971 թվականին Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ անդամակցությանը դեմ արտահայտվող քաղաքացիների շրջանում։ Այդ ժամանակաշրջանից սկսած եզրույթը տարածվել է Եվրոպայի այլ երկրներում։ Բացի ԵՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիայի նկատմամբ բացասական վերաբերմունքին, եվրոսկեպտիկները դեմ են հանդես գալիս Միության առանձին քաղաքականություններին, մասնավորապես միասնական դրամական միավորի գոտու անցնելը, ԵՄ Սահմանադրությունը, վերպետական կրթությունը, Միության դաշնայնացումը և այլն։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հաճախ եվրոսկեպտիկները հանդես են եկել ազգային պետությունների դիրքերի, նրանց սուվերենության պահպանման օգտին և մտահոգություն հայտնում, որ հետագա ինտեգրացիան կարող է վերացնել պետությունների ազգային ինքնավարության գաղափարը։ Չնայած դրան, եվրոսկեպտիցիզմը չի համարվում առանձին մշակված գաղափարախոսություն։ Տարբեր պետությունների, տարբեր շարժումների ներկայացուցիչներ իրենց դժգոհությունն են հայտնում Միության առանձին ասպեկտների վերաբերյալ։ Տարբեր եվրոսկեպտիկների նպատակները տարբերվում են միմյանցից՝ սկսած Միության կազմից և եվրոգոտուց դուրս գալուց, մինչև Միության վերակազմավորումը։ Այս դեպքում արդեն եվրոսկեպտիկները չեն առաջարկում դուրս գալ Միությունից։ Եվրոսկեպտիցիզմի նոր ալիքը կապված է Համաշխարհային տնտեսական ճգնաժամի և միգրացիայի նոր ալիքի հետ։

Գործընթացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ բնակչության 51,89 %-ը կողմ է քվեարկել Եվրոպական Միության կազմից դուրս գալու համար[1]։

Եվրոսկեպտիկ «Ազգային միասնականության կուսակցությունը», որը մեծ դերակատարություն ունի Կատալոնիայի ինքնավար շրջանում իշխող պառլամենտական կոալիցիայի ձևավորման գործում, հանդես է գալիս Կատալոնիայի լրիվ անկախացման պահանջով, որը պաշտոնական Մադրիդի կարծիքով, ենթադրում է ԵՄ կազմից դուրս գալ։

Եվրոսկեպտիկների դիրքերը ուժեղ են Սկանդինավիայի գերմանական երկրներում (Դանիայում[2], Շվեդիայում, Նորվեգիայում)։ Այստեղ ԵՄ-ի հետ մշակութային ինտեգրացիայի գաղափարը խրախուսվում է բնակչության կողմից, սակայն ընտրողները մերժում են Բրյուսելին՝ իրավական ոլորտում լիազորությունների որոշակի մասի փոխանցումը[3][4], քննադատորեն են մոտենում սեփական ազգային փոխարժեքի շրջանառությունից դուրս գալուն։ Այս երևույթը հատկապես նկատվել է Դանիայում՝ 2015 թվականին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]