Jump to content

Կարոլ Շիմանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլ Շիմանովսկի
Բնօրինակ անունլեհ.՝ Karol Maciej Szymanowski
Ի ծնե անունռուս.՝ Карлъ Матвѣй Шимановскій[1]
Ծնվել էհոկտեմբերի 3, 1882(1882-10-03)[2]
Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էմարտի 29, 1937(1937-03-29)[3][4][5][…] (54 տարեկան)
Լոզան, Շվեյցարիա[3]
ԳերեզմանCrypt of Merit at Skałka
Ժանրերօպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար և հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
ԿրթությունԵլիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան
Պարգևներ
 Karol Szymanowski Վիքիպահեստում
Կարոլ Շիմանովսկու տուն-թանգարանը

Կարոլ Մացեյ Կորվին-Շիմանովսկի (լեհ.՝ Karol Maciej Korwin-Szymanowski, հոկտեմբերի 3, 1882(1882-10-03)[2], Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1937(1937-03-29)[3][4][5][…], Լոզան, Շվեյցարիա[3]), լեհ կոմպոզիտոր և դաշնակահար։ «Երիտասարդ Լեհաստան» խմբի անդամ։ Վարշավայի կոնսերվատորիայի պրոֆեսոր և ռեկտոր (1927-1929, 1930-1933

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմանովսկին 20-րդ դարի լեհական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ստեղծագործության առաջին շրջանում կրել է Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Կլոդ Դեբյուսիի և Ռիխարդ Շտրաուսի, ինչպես և Արևելքի մշակույթի (ուղևորություն Ալժիր և Թունիս, 1914) ազդեցությունը՝ պահպանելով իր անհատականությունը և երաժշտության ազգային ինքնատիպությունը։ Հաջորդ՝ «Ֆոլկլորային» շրջանը (1920-1937) կապված է լեհ․ բանահյուսության ուսումնասիրման և ստեղծագործական վերակերպավորման հետ։ Գրել է «Հագիթ», «Ռոգեր արքա» օպերաները, «Հարնասի» բալետը, Stabat Mater («Գեղջկական ռեքվիեմ»), 4 սիմֆոնիա, ջութակի 2 կոնցերտ, 2 լարային կվարտետ, ջութակի և դաշնամուրի սոնատ և «Մյութոսներ» շարքը, դաշնամուրային 3 սոնատ, «Դիմակներ» և «Մետոպներ» շարքերը, էտյուդներ, պրելյուդներ, մազուրկաներ, խմբերգեր, երգեր և ռոմանսներ։ Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Իգոր Ստրավինսկու, Մորիս Ռավելի մասին հոդվածների հեղինակ է։ Շիմանովսկին հիմք դրեց լեհական ժամանակակից կոմպոզիտորական դպրոցին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. parish register
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #118620401 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Шимановский Кароль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլ Շիմանովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 497