Կարնեգի Մելոն համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարնեգի Մելոն համալսարան
անգլ.՝ Carnegie Mellon University
Изображение логотипа
Տեսակմասնավոր համալսարան, հետազոտական համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Հիմնադրված է1900
ՀիմնադրիրԷնդրյու Կարնեգի
Ընդհանուր անձնակազմ1440 մարդ
ԱնդամակցությունՕուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[1][2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], MetaArchive Cooperative?[4], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[5], ArXiv[6], Northeast University Semiconductor Network?, DataCite?[7], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[8][9], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[10], Կրթության ամերիկյան խորհուրդ[11], National Humanities Alliance?[12], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[13], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[14] և Հետազոտական գրադարանների կենտրոն[15]
Երկիր ԱՄՆ[16]
ՏեղագրությունՓիթսբուրգ
Հասցե5000 Forbes Avenue, Pittsburgh, PA, 15213-3890[17]
Կայքcmu.edu(անգլ.)
Կարնեգի Մելոն համալսարան (ԱՄՆ)##
Կարնեգի Մելոն համալսարան (ԱՄՆ)
Կարնեգի Մելոն համալսարան, ԱՄՆ
 Carnegie Mellon University Վիքիպահեստում

Կարնեգի Մելոն համալսարան (անգլ.՝ Carnegie Mellon University, CMU), մասնավոր համալսարան և հետազոտական կենտրոն ԱՄՆՓիթսբուրգ քաղաքում (Փենսիլվանիա նահանգ)։

Սկզբում գոյություն ունեին Կարնեգի տեխնիկական դպրոցները, որոնք հիմնել էր ամերիկացի արդյունաբերող Էնդրյու Կարնեգին 1900 թվականին[18]։ 1912 թվականին դպրոցը վերածվեց տեխնոլոգիական համալսարանի, որը 4 տարի ուսումնառությունից հետո շնորհում էր բակալավրի կոչում։ Համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին Կարնեգի տեխնոլոգիական համալսարանի և Մելոնի ինդուստրիալ հետազոտությունների ինստիտուտի (հիմնադրվել էր 1913 թվականին) միաձուլումով։

Կարնեգին գրել էր. «Իմ սիրտը աշխատանքի մեջ է»։ Հետագայում այս խոսքը դարձավ համալսարանի նշանաբանը։

Ինստիտուտը զբաղվում է գիտության և տեխնիկայի բնագավառներում հետազոտություններով, IT տեխնոլոգիաներով, ռոբոտաշինությամբ ու արհեստական բանականությամբ։ Ինստիտուտը հայտնի է նաև մի շարք այլ բնագավառներում` մենեջմենթ, տնտեսագիտություն, լեզվաբանություն։ Գործընկերային հարաբերություններ ունի IBM-ի և հռչակավոր այլ կազմակերպությունների հետ։

Համալսարանը մասնաճյուղ ունի Կատարում, համատեղ ծրագրեր է իրականացնում աշխարհի մի շարք երկրներում, ներառյալ IT կադրերի պատրաստում Թաթարստանի Ինոպոլիս գիտական քաղաքում։

Մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Փիթսբուրգի գործարար կենտրոնից 5 կմ հեռավորության վրա` Շենլի պարկ և Սքվիրել հիլլ, Շեյդիսայդ և Օքլենդ շրջանների միջև։ Մասնաշենքի մակերեսը 0.57 կմ² է։ Արևմուտքում հարում է Փիթսբուրգի համալսարանի մասնաշենքին։

Բազում տասնամյակների ընթացքում մասնաշենքում ուսանողական կյանքի կենտրոնը եղել է Սկիբո հոլլը։ 1950-ական թվականների ինքնատիպ այդ շինությունը, որ կառուցված էր այդ ժամանակի ոճով, քանդվել է։ Տեղում կառուցվել է ժամանակակից շինություն, որ շահագործվում է անլար ցանցով։

Նշանավոր դասախոսներ ու շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարնեգի Մելոն համալսարանում սովորում են 13.650 ուսանող աշխարհի 114 երկրներից։ Այն ունի ավելի քան 100.000 շրջանավարտ և 5.000 դասախոս ու գիտաշխատող։ Նրանց թվում եղել են Նոբելյան մրցանակի 20 դափնեկիր, Թյուրինգի մրցանակի 12 հաղթող, Ամերիկյան արվեստի ու գիտության ակադեմիայի 22 անդամ, ազգային ակադեմիաների 72 անդամ, «Էմմի» մրցանակի 114 և «Օսկարի» 7 մրցանակակիր[19][20]։

  • Կշիշտոֆ Մատյաշևսկի - լեհ և ամերիկացի քիմիկոս
  • Ռենդի Պաուշ - ինֆորմատիկայի պրոֆեսոր
  • Ջեյմս Գոսլինգ - ծրագրավորող, NeWS, Gosling Emacs համակարգերի հեղինակ
  • Մեթ Բոմեր - դերասան
  • Էնդի Ուորհոլ - ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, գրող
  • Մարկ Ռուսինովիչ - ամերիկացի ծրագրավորող, գրող
  • Ջոն Նեշ - ամերիկացի մաթեմատիկոս
  • Հայնրիխ Կրաուզե - ավստրիացի նկարիչ
  • Զակարի Կուինտո - ամերիկացի դերասան
  • Իձիրի Յուձի - ճապոնացի հետազոտող հաշվապահության բնագավառում, տնտեսագիտության պրոֆեսոր
  • Վասիլի Կուզնեցով - խորհրդային պետական ու հասարակական գործիչ

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում կրթությունը համակարգչային տեխնոլոգիաների, նախագծման, բիզնեսի ու տնտեսագիտության, պետական ծառայության, տեղեկատվական համակարգերի, հոգեբանության, սոցիալական ու իրավական գիտությունների, արվեստի բնագավառներում լավագույններից է աշխարհում։ 2010 թվականին համալսարանը US News and World Report -ի վարկանիշում զբաղեցրել է 23-րդ, Times Higher Education-ում` 20-րդ, QS World University Rankings-ում` 34-րդ տեղն աշխարհում[21]։ Համալսարանը լավագույնն է համարվում համակարգչային տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման բնագավառում[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://orcid.org/members/001G000001JhCfHIAV-carnegie-mellon-university
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  4. https://metaarchive.org/about/
  5. https://www.cossa.org/members/
  6. Our Members / Tier 2
  7. https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
  8. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  9. https://www.aau.edu/who-we-are/our-members
  10. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  11. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  12. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  13. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  14. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  15. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  16. Global Research Identifier Database — 2015.
  17. IPEDS — 1992.
  18. Committee on Education, United States House of Prepresentatives (1920). Charges Against the Federal Board for Vocational Education, Volume 3. Washington: Government Printing Office. Retrieved June 25, 2015.
  19. University, Carnegie Mellon. "Awards - CMU - Carnegie Mellon University". www.cmu.edu. Retrieved 2017-06-15.
  20. "CMU About: Awards". Carnegie Mellon University. 2016. Retrieved March 4, 2016.
  21. http://www.cmu.edu/assets/pdfs/historicalrankings.pdf
  22. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարնեգի Մելոն համալսարան» հոդվածին։