Jump to content

Կարլ Մոլդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Մոլդեն
1950-ականների ստուդիայի լուսանկար
Ի ծնե անուն՝Karl Malden
Ծննդյան թիվ՝մարտի 22, 1912(1912-03-22)[1][2][3][…]
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 1, 2009(2009-07-01)[4] (97 տարեկան)
Վախճանի վայր՝Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1939—2000
Պարգևներ՝
IMDb։ID 0001500
karlmalden.com

Կարլ Մոլդեն (անգլ.՝ Karl Malden, ի ծնե՝ Մլադեն Ջորջե Սեկուլովիչ, սերբ.՝ Младен Ђорђе Секуловић, մարտի 22, 1912(1912-03-22)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5] - հուլիսի 1, 2009(2009-07-01)[4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։

Իր կարիերայում, որը տևել է ավելի քան 70 տարի, նկարահանվել է շուրջ 70 ֆիլմերում, որոնց շարքերում է ամերիկյան կինո՝ «Ցանկության» տրամվայ»-ը (1951), որի համար ստացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, «Նավահանգստում» (1954) և «Մի աչքանի վալետներ» (1961)։ Նրա մյուս ուշագրավ դերերից են Արչի Լին «Տիկնիկ» ֆիմում (1956), Զաբուլոն Պրեսկոտը «Ինչպես նվաճվեց Արևմուտքը» ֆիլմում (1962) և գեներալ Օման Ն․Բրեդլին «Պատոնում» ֆիմում (1970)։ Հեռուստատեսության մեջ նրան հաջողություն բերեց լեյտենանտ Մայկ Ստոունի դերը 1970 թվականի քրեական դրամա «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» ֆիլմում, որտեղ Մոլդենի հետ էր երիտասարդ Մայքլ Դուգլասը։

Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախարարը (1989—1992 թվականներին), 1970–1980 թվականներին՝ American Express կազմակերպության դեմք և ձայն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մլադեն Ջորջե Սեկուլովիչը ծնվել է սերբիական ընտանիքում՝ Չիկագոյում[6], մանկությունը անցել է Ինդիանա նահանգի Գերի քաղաքում։ Ծնունդով Չեխիայից նրա մայրը աշխատում էր որպես դերձակուհի, իսկ հայրը՝ պողպատի գործարանում աշխատող։ Դպրոցում նա հաճախ էր մասնակցում բեմադրությունների, բայց միևնույն է գնաց հոր հետքերով՝ աշխատելու պողպատի գործարանում։ Կարլը իր աչքի ընկնող քիթը ստացավ սպորտային դաշտում, որտեղ այն երկու ագամ կոտրվել էր[7]։

1934 թվականին լքեց հարազատ քաղաքը և գնաց Չիկագո, որտեղ ընդունվեց Արվեստի համալսարան` այն ավարտելով 1938 թվականին։ Այստեղ նա փոխեց անունը՝ ընտրելով Կարլ Մոլդենը։ Գումանի թատրոնի ներկայացումների ժամանակ նա ծանոթացավ դերասանուհի Մոնա Գրեմի հետ, ում հետ 1938 թվականին ամուսնացավ։ Համալսարանը ավարտելուց հետո նա այդպես էլ չկարողացավ աշխատանք գտնել և ստիպված էր վերադառնալ Գերի։ Այնտեղ նա երկար չմնաց և մեկնեց Նյու Յորք, որտեղ նրան հաջողվեց աշխատանքի ընդունվել Բրոդվեյ թատրոնում։ Թատրոնից բացի Մոլդենը սկսեց մասնակցել ռադիոհաղորդումների, իսկ 1940 թվականին դեբյուտել է ֆիլմում։

Կարլ Մոլդենը 2009 թվականին

Նրա դերասանական կարիերան ընդհատվել է, երբ սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչի ժամանակ էլ սկսեց ծառայել ԱՄՆ ռազմաօդային ուժերում որպես սերժանտ։ Պատերազմի ավարտից հետո Կարլը վերադարձավ բեմ, իսկ 1950 թվականից սկսեց ավելի ակտիվ նկարահանվել կինոյում։

Մոլդենը կողմնակից էր Ստանիսլավսկու համակարգին։ Նա համոզված էր «Ստախոսները» ֆիլմում ուրախ շերիֆ–ստադիստի դերում (1961) (ռեժիսորական փորձ ունեցող մոտ ընկերոջ Մառլոն Բրանդո)։ Նա սիրում էր կրկնել՝ «Ինձ դուր են գալիս բոլոր ֆիլմերը, որոնցում ես նկարվել եմ, նույնիսկ վատերը․․․որովհետև ես սիրում եմ աշխատանքը»։

Բացի կինոյից Մոլդենը շատ անգամներ նկարվել է հեռուստատեսությունում։ Մեծ ճանաչում ստացավ «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» սերիալը (1972—1977), որտեղ Մոլդենը խաղաց բարեսիրտ քննիչի դերում՝ հանդես գալով որպես երիտասարդ Մայքլ Դուգլասի գործընկեր։ Հեռուստատեսությամբ նա խաղում է իր վերջին կարևոր դերը՝ քահանա և նախագահի խոստովանահայր, Թամաս Կավանոյի հայրը՝ 2000 թվականին «Արևմտյան թևը» սերիալում։

Սկսած 1989 թվականից մինչ 1992 թվականը դերասանը գլխավորեց Կինոարվեստի և գիտության ակադեմիան։

2008 թվականի դեկտեմբերին կնոջ հետ միասին նշեցին ամուսնության 70 ամյակը, որը համարվում է Հոլիվուդի պատմության ամենաերկարներից մեկը[8]։ 2009 թվականի հուլիսի 1–ին Կարլ Մոլդենը 97 տարեկան հասակում մահացավ Լոս Անջելեսում գտնվող իր տանը։

Կինոարտադրության մեջ ներդրման համար նա ստացել է Հոլիվուդյան բուլվար 6231–ում գտնվող Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1947 ֆ Բումերանգ Boomerang լեյտենանտ Ուայտ
1947 ֆ Մահվան համբույր Kiss of Death սերժանտ Ուիլիամ Քալեն
1950 ֆ Հրաձիգ The Gunfighter Մակ
1950 ֆ Այնտեղ, ուր վերջանում է մայթը Where the Sidewalk Ends լեյտենանտ Թոմաս
1951 ֆ «Ցանկություն» տրամվայ A Streetcar Named Desire Հարոլդ «Միչ» Միթչել
1952 ֆ Դիվանագիտական սուրհանդակ Diplomatic Courier Սերժանտ Էրնի Հելվադ
1953 ֆ Ես խոստովանում եմ I Confess տեսուչ Լարրի
1954 ֆ Նավահանգստում On the Waterfront հայր Բերրի
1956 ֆ Տիկնիկ Baby Doll Արչի Լի Մեյեն
1961 ֆ Մի աչքանի վալետներ One-Eyed Jacks Դեդ Լոնգուորտ
1962 ֆ Ինչպես նվաճվեց Արևմուտքը How the West Was Won Զեբուլոն Պրեցկոտտ
1962 ֆ Թռչունների երկրպագու Ալկատրասից Birdman of Alcatraz Գարվի Շումեյկեր
1964 ֆ Շայենների աշունը Cheyenne Autumn կապիտան Օսկար Ուեսելս
1970 ֆ Պատոն Patton գեներալ Օմար Բրեդլի
1971 ֆ Կատուն իննը պոչերի մասին Il gatto a nove code Ֆրանկո Արնո
1979 ֆ Ասուպ (ֆիլմ, 1979) Meteor Հարրի Շերվուդ
1979 ֆ Պոսեյդոնի գերիները Beyond the Poseidon Adventure Ուիլբեր Հաբբարդ
1984 ֆ Մահացու տեսիլք Fatal Vision
1985 ֆ Ալիսան հրաշքների աշխարհում Alice in Wonderland Մորժ
1987 ֆ Գժերը Nuts Արթուր Կիրկ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Den Store Danske Encyklopædi (դան.) — 1994.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #120575175 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. See Childhood and Family in Karl Malden Արխիվացված 2012-05-25 archive.today
  7. «Hollywood actor Karl Malden dies» (անգլերեն). BBC News. 2 июля 2009. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  8. Oscar-winning actor Karl Malden dies aged 97 Արխիվացված 2009-07-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մոլդեն» հոդվածին։