Կառլ Բյուխեր
Կառլ Բյուխեր Karl Bücher | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1847[1][2] Կիրբերգ, Hünfelden, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | նոյեմբերի 12, 1930 (83 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, վիճակագրագետ և տնտեսության պատմաբան |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Բազելի համալսարան, Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ և Տարտուի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն[4], Վիճակագրություն[4], հասարակագիտություն[4] և մանկավարժություն[4] |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բոննի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[5][4][6] |
Գիտական ղեկավար | Arnold Dietrich Schaefer?[7] |
Եղել է գիտական ղեկավար | Գուստավ Շտրեսեման |
Հայտնի աշակերտներ | Eugen Schmalenbach?[7] |
Karl Bücher Վիքիպահեստում |
Կառլ Բյուխեր (գերմ.՝ Karl Wilhelm Bücher, փետրվարի 16, 1847[1][2], Կիրբերգ, Hünfelden, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա - նոյեմբերի 12, 1930, Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[3]), գերմանացի տնտեսագետ, ազգային տնտեսության պատմաբան և վիճակագրագետ, նոր պատմական դպրոցի ներկայացուցիչ քաղաքական տնտեսագիտության մեջ։ Քաղաքական տնտեսության պրոֆեսոր Լայպցիգի համալսարանում (1892—1917)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Բյուխերը ծնվել է 1847 թ. հաշվապահ Ֆրիդրիխ Բյուխերի և իր կնոջ՝ Քրիստիանայի ընտանիքում, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ Կիրբուրգ քաղաքում[8]։ 1863-1866 թվականներին տղան հաճախել է Հադամարի ավագ դպրոցը, որից հետո՝ 1866-1869 թվականներին սովորել է պատմություն և փիլիսոփայություն Բոննի և Գյոթինգենի համալսարաններում[8][9]։ 1870 թ. նա ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան՝ Բոննի համալսարանում պաշտպանելով իր «Quaestionum Amphictyonicarum specimen. De gente Aetolica Amphictyonicae participe» աշխատանքը[9]։
Կրթություն ստանալով՝ Կառլը աշխատել է որպես տնային և ավագ դպրոցի ուսուցիչ[8], իսկ 1878-1880 թթ.՝ խմբագիր «Frankfurter Zeitung» թերթի տնտեսական և սոցիալական քաղաքականություն բաժնում։
1881 թ. Բյուխերը դարձավ քաղաքական տնտեսության և վիճակագրության դոցենտ Մյունխենում[8][9]։ 1882 թ. ամռանը նշանակվել է վիճակագրության պրոֆեսոր Դորպատի համալսարանում[8][9] և նույն տարում ամուսնացել է Էմիլյա Միթերմայերի հետ[8]։
1883 թ. աշնանը Կառլ Բյուխերը ստացավ Բազելի համալսարանի քաղաքական տնտեսության և ֆինանսների ամբիոնը[8][9], իսկ 1890 թվականի աշնանը դարձավ ազգային գյուղատնտեսության պրոֆեսոր Կառլսուրեի պոլիտեխնիկում[8]։ 2 տարի անց՝ 1892 թ., Կառլ Բյուխերը դարձավ Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ազգային տնտեսության պրոֆեսոր և աշխատեց այդ պաշտոնում մինչև 1921 թ.։ 1902-1903 թթ. նա ընտրվեց փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, իսկ 1903-1904 թթ.՝ Լայպցիգի համալսարանի ռեկտոր[9]։
Գիտական աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Բյուխերի աշխատանքներից կարելի է առանձնացնել.
- «Die Frauenfrage im Mittelalter» (Տյուբինգեն, 1882)
- «Die Arbeiterfrage im Kaufmannstand» (Բեռլին, 1883)
- «Die Bevölkerung von Frankfurt am M. im XIV und XV Jahrhundert» (1886)
- «Von den Produktionsstätten des Weihnachtsmarktes» (Բազել, 1887)
- «Basels Staatseinnahmen und Steuervertheilung 1878—87» (Բազել, 1888)
- «Die Bevölkerung des Kantons Baselstadt am 1 XII 1888» (Բազել, 1890)
- «Die Wohnungs-Enquete in der Stadt Basel von 1—19 II 1889» (Բազել, 1891)
- «Das russische Gesetz über die in Fabriken und Manufakturen arbeitenden Minderjährigen vom 1 Juni 1882»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Deutsche Nationalbibliothek Record #118516884 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Ruedi Brassel-Moser (26.08.2004). «Bücher, Karl» (գերմաներեն). Historischen Lexikon der Schweiz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Professorenkatalog der Universität Leipzig^ Karl Wilhelm Bücher» (գերմաներեն). Universität Leipzig. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goffenshefer, V. (1929). Literaturnaia Entsiklopediia. Moscow: Kom. Akam. էջեր 51–52.
- Dr. H. Nau & Prof. Dr. B. Schefold, ed. (2002). The History of Economics. Berlin • Heidelberg: Springer. էջեր 53–54. ISBN 3-540-42765-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Բյուխեր» հոդվածին։ |
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 12 մահեր
- 1930 մահեր
- Լայպցիգ քաղաքում մահացածներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի սոցիոլոգներ
- Գերմանացի տնտեսագետներ
- Գիտությունների դոկտորներ