Կառլ Բյուխեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Կառլ Բյուխեր
Karl Bücher
Ծնվել է փետրվարի 16, 1847({{padleft:1847|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2]
Կիրբերգ, Հեսսեն, Գերմանիա
Մահացել է նոյեմբերի 12, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:12|2|0}}) (83 տարեկանում) կամ նոյեմբերի 13, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:13|2|0}})[1] (83 տարեկանում)
Լայպցիգ, Province of Saxony, Free State of Prussia, Վայմարյան Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն տնտեսագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Լայպցիգի համալսարան
Անդամակցություն Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Բոննի համալսարան
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[3]

Կառլ Բյուխեր (գերմ.՝ Karl Wilhelm Bücher, փետրվարի 16, 1847, Կիրբերգ, Հեսեն — նոյեմբերի 12, 1930, Լայպցիգ), գերմանացի տնտեսագետ, ազգային տնտեսության պատմաբան և վիճակագրագետ, նոր պատմական դպրոցի ներկայացուցիչ քաղաքական տնտեսագիտության մեջ։ Քաղաքական տնտեսության պրոֆեսոր Լայպցիգի համալսարանում (1892—1917)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Բյուխերը ծնվել է 1847 թ. հաշվապահ Ֆրիդրիխ Բյուխերի և իր կնոջ՝ Քրիստիանայի ընտանիքում, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ Կիրբուրգ քաղաքում[4]։ 1863-1866 թթ տղան հաճախել է Հադամարի ավագ դպրոցը, որից հետո՝ 1866-1869 թթ ոսովորել է պատմություն և փիլիսոփայություն Բոննի և Գյոթինգենի համալսարաններում[4][5]։ 1870 թ. նա ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան՝ Բոննի համալսարանում պաշտպանելով իր «Quaestionum Amphictyonicarum specimen. De gente Aetolica Amphictyonicae participe» աշխատանքը[5]։

Կրթություն ստանալով՝ Կառլը աշխատել է որպես տնային և ավագ դպրոցի ուսուցիչ[4], իսկ 1878-1880 թթ.՝ խմբագիր «Frankfurter Zeitung» թերթի տնտեսական և սոցիալական քաղաքականություն բաժնում։

1881 թ. Բյուխերը դարձավ քաղաքական տնտեսության և վիճակագրության դոցենտ Մյունխենում[4][5]։ 1882 թ. ամռանը նշանակվել է վիճակագրության պրոֆեսոր Դորպատի համալսարանում[4][5] և նույն տարում ամուսնացել է Էմիլյա Միթերմայերի հետ[4]։

1883 թ. աշնանը Կառլ Բյուխերը ստացավ Բազելի համալսարանի քաղաքական տնտեսության և ֆինանսների ամբիոնը։[4][5], իսկ 1890 թ աշնանը դարձավ ազգային գյուղատնտեսության պրոֆեսոր Կառլսուրեի պոլիտեխնիկում[4]։ 2 տարի անց՝ 1892 թ., Կառլ Բյուխերը դարձավ Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ազգային տնտեսության պրոֆեսոր և աշխատեց այդ պաշտոնում մինչև 1921 թ։ 1902-1903 թթ. նա ընտրվեց փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, իսկ 1903-1904 թթ.՝ Լայպցիգի համալսարանի ռեկտոր։[5]

Գիտական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Բյուխերի աշխատանքներից կարելի է առանձնացնել.

  • «Die Frauenfrage im Mittelalter» (Տյուբինգեն, 1882)
  • «Die Arbeiterfrage im Kaufmannstand» (Բեռլին, 1883)
  • «Die Bevölkerung von Frankfurt am M. im XIV und XV Jahrhundert» (1886)
  • «Von den Produktionsstätten des Weihnachtsmarktes» (Բազել, 1887)
  • «Basels Staatseinnahmen und Steuervertheilung 1878—87» (Բազել, 1888)
  • «Die Bevölkerung des Kantons Baselstadt am 1 XII 1888» (Բազել, 1890)
  • «Die Wohnungs-Enquete in der Stadt Basel von 1—19 II 1889» (Բազել, 1891)
  • «Das russische Gesetz über die in Fabriken und Manufakturen arbeitenden Minderjährigen vom 1 Juni 1882»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118516884 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb12212900z
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ruedi Brassel-Moser (26.08.2004)։ «Bücher, Karl» (գերմաներեն)։ Historischen Lexikon der Schweiz։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-29-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Professorenkatalog der Universität Leipzig^ Karl Wilhelm Bücher» (գերմաներեն)։ Universität Leipzig։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-29-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goffenshefer V. (1929)։ Literaturnaia Entsiklopediia։ Moscow: Kom. Akam.։ էջեր 51–52 
  • Dr. H. Nau & Prof. Dr. B. Schefold, ed. (2002)։ The History of Economics։ Berlin • Heidelberg: Springer։ էջեր 53–54։ ISBN 3-540-42765-1