Ծնոտներ (ֆիլմ)
Ծնոտներ (անգլ.՝ Jaws), 1975 թ. ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նկարահանված ամերիկյան ֆիլմ, հիմքում Փիթեր Բենչլիի համանուն գրվածքն է։ Ֆիլմը ստացել է 3 Օսկար, ֆիլմը համարվում է առաջիններից մեկը, որին տրվել է բլոքբասթեր անվանումը[15]։ Սպիտակ շնաձուկը որպես մարդակեր-գիշատիչ ներկայացնող ֆիլմերից լավագույններից է, և չնայած որ ֆիլմում այն ներկայացվում է որպես ուղղորդված մարդակեր, սակայն իրականում շատ ուսումնասիրողների կարծիքով մարդը չի համարվում այդ տեսակի շնաձկան համար նախընտրելի կերակուր[16]։ Ֆիլմի շահույթը ամբողջ աշխարհում կազմել է 470,653,000 ԱՄՆ դոլար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 5 օրվա մեջ, Էմիտի անվանումով կղզու վրա, որտեղ գտնվում է մի առողջարանային քաղաք։ Քաղաքում սկսվում են տեղի ունենալ սարսափելի իրադարձություններ, երբ ափին մոտ հայտնված մեծ սպիտակ շնաձկան զոհ են սկսում դառնալ մի քանի մարդիկ։
Առաջին զոհը մի աղջիկ էր, ում մարմնի մասերը առավոտյան ափին հայտնաբերում են տեղի ոստիկանության շեֆ Մարտին Բրոուդին և նրա օգնականը։ Զոհերի թիվը օրեցօր ավելանում է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, խիզախ շնաձկնորս Քվինտը որոշում է իր նավով բռնել և սպանել արյունարբու մարդակեր-շնաձկանը։ Նրա հետ միասին օվկիանոս են դուրս գալիս Մարտին Բրոուդին և կղզի ժամանած օվկիանոսագետ Մեթ Հուփերը ...։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ռոյ Շայդեր | ոստիկանության շեֆ | Մարտին Բրոուդի
Ռոբերտ Շոու | Քվինտ |
Ռիչարդ Դրեյֆուս | Մեթ Հուփեր |
Լորեյն Գերի | Էլեն |
Մյուրեյ Հեմելթոն | Լերիի Վոուն |
Կառլ Գոտլիբ | Բեն |
Ջեֆրի Կրամեր | Հենդրիքս |
Սյուզեն Բեքլայնի | Քրիսի |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ներկայացված է եղել մի շարք կինոմրցանակների։ Ստացել է ընդհանուր թվով 13 տարբեր մրցանակ, ներկայացված է եղել ևս 14-ի) որոնց թվում՝
Օսկար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար լավագույն երաժշտության համար՝ Ջոն Ուիլյամս
- Օսկար լավագույն հնչունավորման համար՝ Ռոբերտ Լ. Հոյթ, Ռոջեր Հիմեն կրտսեր, Էռլ Մեդերի, Ջոն Ռ. Քարթեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար՝ Վեռն Ֆիլդս
- Օսկար լավագույն ֆիլմի համար՝ ներկայացվել է
Ոսկե Գլոբուս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե Գլոբուս՝ լավագույն երաժշտություն
- Լավագույն դրամա ֆիլմի համար՝ ներկայացվել է
- Լավագույն սցենար՝ ներկայացվել է (Փ. Բենչլի, Կ. Գոտլիբ)
- Լավագույն ռեժիսոր՝ ներկայացվել է (Ս. Սփիլբերգ)
Այլ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է նաև 1 Գրեմմի, 1 BAFTA (ներկայացված է եղել ևս 6-ի), 2001 թվականին ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային ֆիմերի ռեեստրում։
Վարկանիշային ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր ժամանակների վարկանիշային ցանկերում, հետևալ տեղերում՝
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր՝ 2-րդ տեղ (1-ին տեղում Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմն է)
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում մեծ սպիտակ շնաձուկը 18-րդն է որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ՝ ֆիլմում հնչող երաժշտությունը 6-րդն է
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր՝ Ռոյ Շայդերի հերոս Մարտին Բրոուդիի «Քեզ պետք կգա ավելի մեծ նավակ» արտահայտությունը 35-րդն է
Ֆիլմը երբեմն ներառված է լինում նաև IMDb կայքի 250 լավագույն ֆիլմերի ցանկում, 2014 թ. հոկտեմբերի դրությամբ այն 202-րդն է եղել նշված ցանկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0073195/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/jaws
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=12789.html
- ↑ 4,0 4,1 4,2 Jaws — 1975.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=jaws.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=13476&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 https://www.filmaffinity.com/en/film242422.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.cinematografo.it/cinedatabase/film/lo-squalo/13943/
- ↑ 10,0 10,1 10,2 http://bbfc.co.uk/releases/jaws-film
- ↑ 11,0 11,1 http://www.imdb.com/title/tt0073195/fullcredits
- ↑ 12,0 12,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://stopklatka.pl/film/szczeki
- ↑ 14,0 14,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Tom Shone, Blockbuster (2004). Լոնդոն, Simon & Shuster UK. ISBN 0-7432-6838-5. էջեր 27-40.
- ↑ Hile, Jennifer. ««Great White Shark Attacks: Defanging the Myths»». Marine Biology. (January 23, 2004). National Geographic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծնոտներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ծնոտներ (ֆիլմ)»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- Ծնոտներ(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- «Ծնոտներ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Ծնոտներ»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Ծնոտներ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Ռոջեր Էբերտի եզրակացությունը ֆիլմի վերաբերյալ Արխիվացված 2006-08-03 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնոտներ (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ավստրալիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1970-ականների ֆիլմեր
- 1975 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Սարսափ ֆիլմեր կենդանիների մասին
- Սթիվեն Սփիլբերգի ֆիլմեր
- Ֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր շնաձկների մասին
- Ֆիլմեր ոստիկանների մասին
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1974 թվականին