Ռոյ Շայդեր
անգլ.՝ Roy Scheider | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 10, 1932[1][2][3][…] |
| Ծննդավայր | Օրինջ, Նյու Ջերսի[4] |
| Մահացել է | փետրվարի 10, 2008[5][2][3][…] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Լիթլ Ռոք, Արկանզաս[4] |
| Կրթություն | Ռատգերսի համալսարան, Franklin & Marshall College? և Columbia High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, բռնցքամարտիկ, ռազմական գործիչ, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և սպա |
| Ժանրեր | դրամա, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, սարսափ ֆիլմ, թրիլեր, սպորտային ֆիլմ, քրեական ֆիլմ, հոգեբանական թրիլեր ֆիլմ, միստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կոգեբանակն սարսափ ֆիլմ, natural horror film?, ֆանտաստիկ ֆիլմ և science fiction horror film? |
| Ամուսին(ներ) | Cynthia Scheider?[6] և Brenda Siemer Scheider?[6] |
Ռոյ Ռիչարդ Շայդեր (անգլ.՝ Roy Richard Scheider; նոյեմբերի 10, 1932[1][2][3][…], Օրինջ, Նյու Ջերսի[4] - փետրվարի 10, 2008[5][2][3][…], Լիթլ Ռոք, Արկանզաս[4]), ամերիկացի դերասան։ Օսկար մրցանակի կրկնակի հավակնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոյ Ռիչարդ Շայդեր ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 10-ին Օրինջում (Նյու Ջերսի նահանգ)՝ գերմանացի Ռոյ Բեռնարդ Շայդերի և իռլանդուհի Աննա Քրոսոնի ընտանիքում։ Հայրը՝ Ռոյ Շայդերը ավտոմեխանիկ էր։
Վեց տարեկան հասակում Շայդերը ռևմատիզմ է տարել և այդ պատճառով շատ հիվանդոտ երեխա է եղել։ Առողջությունն ամրապնդելու համար ակտիվորեն զբաղվել է սպորտով և մեծ հաջողությունների հասել։ Մի ժամանակ նույնիսկ մտադրվել է մարզական կարիերա անել։ Երիտասարդ տարիքից խաղացել է սիրողական բեյսբոլ և հանդես է եկել «Նյու Ջերսիի ադամանդե ձեռնոցներ բռնցքամարտի առաջնությունում»։
Նա Մեյփլվուդում՝ Նյու Ջերսիում, հաճախել է Columbia High School և 1985 թվականին ներառվել է դպրոցի փառքի սրահում։
Ստացել է ոչ վատ կրթություն։ Ծնողները ուզում էին, որ նա փաստաբան դառնա։ Շայդերը սովորել է Նյուարկի Ռատգերսի համալսարանում, ավարտել է Ֆրանկլինի և Մարշալի իրավաբանական քոլեջը Լանկասթերում, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել թատրոնով։
Չորս տարի Կորեայի ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայել է որպես ավիադիսպետչեր։ 1961 թվականին զորացրվելուց հետո Շայդերը կարողացել է գլխավոր դեր ստանալ՝ խաղալով Մերկուցիոնի դերը «Ռոմեո և Ջուլիետ» թատերական բեմադրությունում՝ Նյու Յորքի Շեքսպիրի անվան պուրակային ամենամյա փառատոնում (en:New York Shakespeare Festival)։ Հաջորդ մի քանի տարիները անցկացրել է թատրոնի մշտական թատերախմբում[7]։
1968 թվականին «Սթիվեն Դ.» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Obie» մրցանակի։
Կարիերա կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շայդերի էկրանային կարիերան սկսվել է «Կենդանի մեռածների անեծքը» սարսափ ֆիլմում խաղացած դերով (1963, տիտրերում նշված է որպես Ռոյ Ռ. Շայդեր)։ Այնուհետև հաջորդել են «Թղթե առյուծ» (Paper Lion, 1968), «Ստիլետե» (Stiletto, 1969) ֆիլմերում խաղացած դերերը։ Նա ճանաչում է ստացել 1975 թվականին Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» հայտնի թրիլլերում խաղացած դերով։
Համաձայնել է դեր խաղալ «Մարաթոնիստ» ֆիլմում, քանի որ շատ էր ցանկանում աշխատել Դասթին Հոֆմանի և Լորենս Օլիվիեի հետ։ Իր կարիերայի ամենացավալի բացթողումը համարել է «Եղնիկների որսորդ» ֆիլմում Մայքլի դերից հրաժարվելը։
Ուիլյամ Ֆրիդկինի «Ֆրանսիացի կապավորը» ֆիլմում ոստիկանության դետեկտիվ Բադդի Ռուսոյի դերի համար Շայդերը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի (մրցանակը բաժին է հասել դերասան Բեն Ջենսոնին՝ «Վերջին կինոսեանս» ֆիլմի համար)։
Տասը տարվա ընթացքում (1961-1971) խաղացել է ավելի քան 80 պիեսում։ Երեք անգամ խաղացել է ԱՄՆ նախագահի դերը։
Իր կարիերայում ամենահաջող դերերը համարել է «Ֆրանսիացի կապավոր», «Ծնոտներ» և «Ողջ այս ջազը» ֆիլմերը («Օսկար» անվանակարգում տղամարդու լավագույն դերի համար)։
Կյանքից հեռացել է 2008 թվականի փետրվարի 10-ին՝ 75 տարեկան հասակում բազմակի միելոմա հիվանդությունից Լիթլ Ռոք քաղաքի (Արկանզաս նահանգ) հիվանդանոցում։ Դիակիզվել է[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականից մինչև 1989 թվականը ամուսնացած է եղել դերասանուհի Սինթի Շայդերի հետ՝ ունենալով դստերը՝ Մաքսիմիլիա Շայդերին, ունի երկու թոռ։ 1989 թվականին ամուսնացել է դերասանուհի Բրենդե Սիմերի հետ, որից ունեցել է երկու երեխա՝ որդին՝ Քրիստիանը և դուստրը՝ Մոլին։
Ռոյը լուսանկարչության սիրահար է և գրեթե երբեք չի բաժանվել իր տեսախցիկից։
Մանկության տարիներին տարած ռևմատիզմից հետո արևային լոգանքների կախվածություն ունի։
Մրցանակներ և անվանկարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967՝ OBIE Award Distinguished Performance «Stephen D.»
- 1971՝ Օսկար՝ «Ֆրանսիացի կապավորը»՝ երկրորդ պլանի լավագույն դերասան
- 1979 Օսկար՝ «Ողջ այս ջազը»՝ լավագույն դերասան
- 1979՝ Ոսկե գլոբուս՝ «Ողջ այս ջազը»՝ երաժշտական ֆիլմի լավագույն դերասան
- 1980՝ Drama League Critics Award Performance of the Year «Betrayal»
- 1997՝ Independent Spirit Award ՝«The Myth of Fingerprints»՝ դերասան-լեգենդ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 1964 | Կենդանի մեռածների անեծքը | The Curse of the Living Corpse | Ֆիլիպ Սինքլեր |
| 1966 | Գեսգիշերային լամպ | Lamp at Midnight | |
| 1968 | Աստղեր | Star! | |
| 1970 | Սիրել | Loving | Սքիփ |
| 1971 | Ֆրանսիացի կապավորը | The French Connection | դետեկտիվ Բադի Ռուսո |
| 1971 | Կլյութ | Klute | Ֆրենկ Լիգուրին |
| 1973 | Յոթ տարեկան և բարձր | The Seven-Ups | Բադի |
| 1975 | Ծնոտներ | Jaws | ոստիկանության շեֆ Մարտին Բրոուդի |
| 1975 | Ծնոտներ 2 | Jaws 2 | ոստիկանության շեֆ Մարտին Բրոուդի |
| 1979 | Ողջ այս ջազը | All That Jazz | Ջո Գիդեոն |
| 1982 | Գիշերային լռությունում | Still of the Night | Հոգեբույժ Սեմ Ռայս |
| 1988 | Տղամարդկանց ակումբ | The Men’s Club | Կավանո |
| 1988 | Քոեն և Թեյթ | Cohen and Tate | Քոեն |
| 1989 | Գիշերային խաղ | Night Game | Մայք Սայվեր |
| 1990 | Չորրորդ պատերազմը | The Fourth War | Ջեք Նոուլս |
| 1990 | Ռուսական տունը | The Russia House | Ռասել |
| 1997 | Բարերարը | The Rainmaker | Ուիլֆրեդ Քեյլին |
| 2004 | Պատժիչը | The Punisher | Ֆրենկ Կասլ ավագ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #123948983 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Roy Scheider, Actor in ‘Jaws,’ Dies at 75
- 1 2 Roy Scheider Biography
- ↑ «Roy Scheider: The Times obituary» Արխիվացված 2010-05-23 Wayback Machine — The Times, February 11, 2008
- ↑ «Scheider, Roy, Jr., Capt». Together We Served. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рой Шайдер (անգլ.) Internet Movie Database կայքում
- Рой Шайдер на starpulse.com Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
- Рой Шайдер на premiere.fr
- Рой Шайдер на film.tv.it Արխիվացված 2010-08-20 Wayback Machine
- Рой Шайдер на videoguide.ru Արխիվացված 2020-06-03 Wayback Machine
- Рой Шайдер на kinomania.ru
- Рой Шайдер на rutv.ru
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Շայդեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Փետրվարի 10 մահեր
- 2008 մահեր
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
