Սկզբում գրել է սիմվոլիստական բանաստեղծություններ («Սառած ծաղիկներ», 1906, «Տեսիլներ խաչմերուկում», 1914, «Թուր և խոսք» 1917, ժողովածուներ)։ Մասնակցել է Բալկանյան և առաջին համաշխարհային պատերազմներին։ Հոկտեմբերյանհեղափոխության և Բուլղարիայում 1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբության ազդեցությամբ Ստոյանովը հակվել է դեպի սոցիալական խնդիրները։ 1920-ական թվականներին հանդես է եկել վիպակներով («Սարսի գթասրտությունը», 1923, «Հաթիչե») և բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուներով («Աստծո պատիժ», 1927, «Սրբություն սրբոց», 1926, «Կանանց հոգիներ», 1929)։ 1930-ական թվականների սկզբից Ստոյանովը ներգրավվել է հակաֆաշիստական շարժման մեջ։ Այդ շրջանի հոդվածներն ամփոփված են «ճոճանակի ուղին» (1946) ժողովածուում։ Ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի մղած պայքարն է պատկերում «Լուսաբացին» (1945) վեպը, խաղաղության պաշտպանությանը և ռուս ու բուլղար ժողովուրդների եղբայրությանն է նվիրված «Երկաթե վարագույրից այն կողմ» (1953) բանաստեղծությունների ժողովածուն։ 1962 թվականին տպագրվել է «Մանկություն» ինքնակենսագրական վիպակը։ Ստոյանովը մեծ ավանդ ունի սովետա-բուլղարական մշակութայինհարաբերությունների զարգացման մեշ։ Եղել է ԲԺՀ ԴԱ նախագահ (1946- 1948), ժողովրդական մեծ ժողովի (1946) և 3-րդ գումարման ժողովրդական ժողովի պադգամավոր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950 թվքականից)։ Դիմիտրովյան մրցանակ (1950)։ Դորկու անվան մրցանակ (1972)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 146)։