Լյուդմիլ Ստոյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդմիլ Ստոյանով
Lyudmil-Stoyanov-monument-right.jpg
Ծնվել էփետրվարի 6, 1886(1886-02-06)
Վախճանվել էապրիլի 11, 1973(1973-04-11) (87 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ և գրող
Լեզուբուլղարերեն
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԱմուսինՄարիա Գրուբեշլիևա

Ստոյանով Լյուդմիլ (Գեորգի Ստայանով, Զլատարով, փետրվարի 6, 1886(1886-02-06) - ապրիլի 11, 1973(1973-04-11), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1946)։ ԲԺՀ խորհրդային աշխատանքի հերոս (1963), կուլտուրայի ժողովրդական գործիչ (1963)։ ԲԿԿ անդամ 1944 թվականից։ Բուլղարիայի ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն (1949-1959

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում գրել է սիմվոլիստական բանաստեղծություններ («Սառած ծաղիկներ», 1906, «Տեսիլներ խաչմերուկում», 1914, «Թուր և խոսք» 1917, ժողովածուներ)։ Մասնակցել է Բալկանյան և առաջին համաշխարհային պատերազմներին։ Հոկտեմբերյան հեղափոխության և Բուլղարիայում 1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբության ազդեցությամբ Ստոյանովը հակվել է դեպի սոցիալական խնդիրները։ 1920-ական թվականներին հանդես է եկել վիպակներով («Սարսի գթասրտությունը», 1923, «Հաթիչե») և բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուներով («Աստծո պատիժ», 1927, «Սրբություն սրբոց», 1926, «Կանանց հոգիներ», 19291930-ական թվականների սկզբից Ստոյանովը ներգրավվել է հակաֆաշիստական շարժման մեջ։ Այդ շրջանի հոդվածներն ամփոփված են «ճոճանակի ուղին» (1946) ժողովածուում։ Ֆաշիզմի դեմ բուլղար ժողովրդի մղած պայքարն է պատկերում «Լուսաբացին» (1945) վեպը, խաղաղության պաշտպանությանը և ռուս ու բուլղար ժողովուրդների եղբայրությանն է նվիրված «Երկաթե վարագույրից այն կողմ» (1953) բանաստեղծությունների ժողովածուն։ 1962 թվականին տպագրվել է «Մանկություն» ինքնակենսագրական վիպակը։ Ստոյանովը մեծ ավանդ ունի սովետա-բուլղարական մշակութային հարաբերությունների զարգացման մեշ։ Եղել է ԲԺՀ ԴԱ նախագահ (1946- 1948), ժողովրդական մեծ ժողովի (1946) և 3-րդ գումարման ժողովրդական ժողովի պադգամավոր։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1950 թվքականից)։ Դիմիտրովյան մրցանակ (1950)։ Դորկու անվան մրցանակ (1972

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Գեորգի Դիմիտրովի 3 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 146 CC-BY-SA-icon-80x15.png