Լյուբա Վելիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբա Վելիչ
Ծնվել էհուլիսի 10, 1913(1913-07-10)[1][2][3][…]
Սլավյանովո, Տարգովիցե շրջան
Երկիր Բուլղարիա
Մահացել էսեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1][3][4][…] (83 տարեկան) կամ սեպտեմբերի 2, 1996(1996-09-02)[5] (83 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[6]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records, Philips Records և Դեկա Ռեկորդս
ԿայքԷջը IMDb կայքում
 Ljuba Welitsch Վիքիպահեստում

Լյուբա Վելիչ (բուլղար․՝ Люба Величкова, Լյուբա Վելիչկովա, հուլիսի 10, 1913(1913-07-10)[1][2][3][…], Slavyanovo, Popovo Municipality, Տարգովիշտեի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1][3][4][…] կամ սեպտեմբերի 2, 1996(1996-09-02)[5], Վիեննա, Ավստրիա[6]), բուլղարացի-ավստրիացի օպերային երգչուհի, սոպրանո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սոֆիայի կոնսերվատորիայում՝ Գեորգի Զլատև-Չերկինի դասարանում, այնուհետև մասնագիտական գիտելիքների կատարելագործումը շարունակել է Վիեննայում։ Սոֆիայում հանդես է եկել 1936 թվականին։ Աշխատել է Գրացում, Համբուրգում, Մյունիխում և Վիեննայի պետական օպերայում։

Լյուբա Վելիչը 1930 թվականին

Իր ամենահայտնի դերերգը Սալոմե օպերայում կատարել է կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի ղեկավարությամբ 1944 թվականին՝ նրա ծննդյան 80-ամյակին։ Նույն դերով հանդես է եկել 1947 թվականին Լոնդոնում, իսկ 1949 թվականի փետրվարի 4-ին՝ Մետրոպոլիտեն օպերայում։ Հանդես է եկել նաև «Տոսկա», «Աիդա», «Դոն Ժուան», «Աղջիկն արևմուտքից», «Բոհեմ» օպերաներում։

Լյուբա Վելիչը Ռոզալինի դերում Յոհան Շտրաուսի «Չղջիկ» օպերետում ("Die Fledermaus")

1949 թվականի Մետրոպոլիտեն օպերայի Սալոմե ներկայացման ձայնագրությունը հասանելի է ձայնասկավառակի տեսքով (Gebhardt Records JGCD 0013)։ Նրա ձայնը կարելի է լսել Radio Years RY102-ով Վեբերի, Վերդիի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի, Ջակոմո Պուչչինիի, Շտրաուսի, Շուբերտի արիաների կատարումներում։

Նրա միջազգային կարիերան ընդհատեց պատերազմը, սակայն նա շարունակեց երգել մինչև 1981 թվականը։ 1950-ական թվականներին ներկայացումներով հանդես եկավ Քովենթ գարդենում։ Երբ ձայնը վատացավ, նա իր կարիերան շարունակեց կինոաշխարհում (Ամերիկա, Ավստրիա) և Ավստրիական հեռուստատեսությունում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել և ամուսնալուծվել է երկու անգամ։ Երեխաներ չի ունեցել։ Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։

Լյուբա Վելիչի գերեզմանը Վիեննայի կենտրոնական գերեզմանատան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бончев, Марин (1979). Славеят с име Любов (Люба Величкова). София: Музика. էջ 122.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119242036 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]