Լյուբա Վելիչ
| Լյուբա Վելիչ | |
|---|---|
| Ի ծնե անուն |
Ljuba Veličkova
[1] |
| Ծնվել է | հուլիսի 10, 1913[2][3][4][…] Սլավյանովո, Տարգովիցե շրջան |
| Երկիր | |
| Մահացել է | սեպտեմբերի 1, 1996[2][4][5][…] (83 տարեկան) կամ սեպտեմբերի 2, 1996[6] (83 տարեկան) Վիեննա, Ավստրիա[7] |
| Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի և դերասանուհի |
| Երգչաձայն | սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Columbia Records, Philips Records և Դեկա Ռեկորդս |
| Կայք | Էջը IMDb կայքում |
Լյուբա Վելիչ (բուլղար․՝ Люба Величкова, Լյուբա Վելիչկովա, հուլիսի 10, 1913[2][3][4][…], Slavyanovo, Popovo, Տարգովիշտեի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 1, 1996[2][4][5][…] կամ սեպտեմբերի 2, 1996[6], Վիեննա, Ավստրիա[7]), բուլղարացի-ավստրիացի օպերային երգչուհի, սոպրանո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Սոֆիայի կոնսերվատորիայում՝ Գեորգի Զլատև-Չերկինի դասարանում, այնուհետև մասնագիտական գիտելիքների կատարելագործումը շարունակել է Վիեննայում։ Սոֆիայում հանդես է եկել 1936 թվականին։ Աշխատել է Գրացում, Համբուրգում, Մյունիխում և Վիեննայի պետական օպերայում։

Իր ամենահայտնի դերերգը Սալոմե օպերայում կատարել է կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի ղեկավարությամբ 1944 թվականին՝ նրա ծննդյան 80-ամյակին։ Նույն դերով հանդես է եկել 1947 թվականին Լոնդոնում, իսկ 1949 թվականի փետրվարի 4-ին՝ Մետրոպոլիտեն օպերայում։ Հանդես է եկել նաև «Տոսկա», «Աիդա», «Դոն Ժուան», «Աղջիկն արևմուտքից», «Բոհեմ» օպերաներում։

1949 թվականի Մետրոպոլիտեն օպերայի Սալոմե ներկայացման ձայնագրությունը հասանելի է ձայնասկավառակի տեսքով (Gebhardt Records JGCD 0013)։ Նրա ձայնը կարելի է լսել Radio Years RY102-ով Վեբերի, Վերդիի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի, Ջակոմո Պուչչինիի, Շտրաուսի, Շուբերտի արիաների կատարումներում։
Նրա միջազգային կարիերան ընդհատեց պատերազմը, սակայն նա շարունակեց երգել մինչև 1981 թվականը։ 1950-ական թվականներին ներկայացումներով հանդես եկավ Քովենթ գարդենում։ Երբ ձայնը վատացավ, նա իր կարիերան շարունակեց կինոաշխարհում (Ամերիկա, Ավստրիա) և Ավստրիական հեռուստատեսությունում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել և ամուսնալուծվել է երկու անգամ։ Երեխաներ չի ունեցել։ Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը։

Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бончев, Марин (1979). Славеят с име Любов (Люба Величкова). София: Музика. էջ 122.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119242036 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլերեն) Լյուբա Վելիչ Classical Developments կայքում
- (անգլերեն) Ֆիլմագրությունը IMDb կայքում
- (անգլերեն) Ljuba Welitsch, soprano Արխիվացված 2016-03-03 Wayback Machine permet d'écouter quelques parties de ses enregistrements
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբա Վելիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 1996 մահեր
- Սեպտեմբերի 2 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բուլղարիայում ծնվածներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Ավստրիացի սոպրանոներ
- Ավստրիացի օպերային երգիչներ
- Բուլղարացի երգչուհիներ
- Բուլղարացի սոպրանոներ
- Բուլղարացի օպերային երգիչներ
