Jump to content

Լալե (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լալե
Ծնվել էհունիսի 10, 1982(1982-06-10)[1] (42 տարեկան)
Բանդարե Անզալի, Գիլան, Իրան
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և գրող
Գործիքներվոկալ
ԼեյբլIsland Records
Պարգևներ
Կայքlaleh.se
 Laleh Վիքիպահեստում

Լալե Պուրկարիմ (պարս.՝ لاله پورکریم [lɒːle puːɾkæɾiːm],անգլ.՝ Laleh Pourkarim, հունիսի 10, 1982(1982-06-10)[1], Բանդարե Անզալի, Գիլան, Իրան), իրանական ծագմամբ շվեդացի երգիչ, երաժիշտ, դերասանուհի, կոմպոզիտոր և երգահան, որը հանդես է գալիս LaLeh բեմական անունով։ Դերասանուհու կարճ կարիերայից հետո 2005 թվականից սկսել է իր երգչուհու կարիերան՝ դեբյուտային «Laleh» ալբոմով, որը Շվեդիայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դարձել տարվա ամենավաճառվող ալբոմը։ 2005 թվականի շվեդական Գրեմիում առաջադրվել է յոթ անվանակարգում և ստացել հեղինակավոր Rockbjörnen «Տարվա արտիստ» և «Տարվա հայտնագործություն» անվանակարգերում, ինչպես նաև «Տարվա արտադրող» անվանակարգերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալե Պուրկարիմը ծնվել է Իրանում, 1982 թվականի հունիսի 10-ին։ Լալե անունը պարսկերեն նշանակում է «կակաչ»[3]։

1983 թվականին ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի պատճառով, ընտանիքը ստիպված փախել է հայրենի երկրից դեպի Խորհրդային Ադրբեջան, քանի որ Լալեի հայրը՝ Խուշանգ Պուրկարիմը, Թեհրանի իսլամական ռեժիմի հակառակորդ էր։ Նա եղել է նկարիչ, լրագրող, իրանցի ականավոր ազգագրագետ և սոցիալական սոցիոլոգ և թերթի խմբագիր։

Նույն 1983 թվականին Լալե ընտանիքը տեղափոխվել է Մինսկ և բնակություն հաստատել սովորական բանվորական շրջանում։ Լալեի ծնողները սկսել են աշխատել գործարանում։ ԽՍՀՄ-ում Լալեն հաճախել է դպրոց և զբաղվել է թատերական և կրկեսային արվեստով։

Լալեն ԽՍՀՄ-ում ապրել է 6 տարի։ 1991 թվականին (9 տարեկան հասակում) Լալեն և նրա մայրը Արևելյան Բեռլինով անցել են Թիդահոլմե (Շվեդիա) գտնվող փախստականների ճամբար։ Որոշ ժամանակ անց նա հայտնվել է Գյոթեբորգում (Վեստերգյոտլանդ)։ Սկզբում Լալեի ընտանիքը բնակություն է հաստատել Խիսինգեն կղզում, իսկ նրա հոր մահից հետո տեղափոխվել է Գյոտեբորգի արվարձան՝ Համմարկուլեն (Անգերեդ)՝ քաղաքի վտարանդիական շրջան։

Լալեի հայրը մահացել է նրա աչքի առաջ 1994 թվականի օգոստոսին երբ նա փորձել է փրկել մի կին, որը ընկել դուրս նավակից։ Կինը ողջ է մնացել, իսկ Լալեի հայրը խեղդվել է։

Նոր տեղում Լալեն շարունակել է երաժշտական կրթությունը։ Վիտֆելդի գիմնազիայում որպես լրացուցիչ առարկա ընտրել է դասական երաժշտության, բալետի և կրկեսային տարրերի ուսումնասիրման երաժշտական ծրագիր։ Հետագայում սկսել է հետաքրքրվել պանկ, ռեգգի և ջազ երաժշտությամբ։ Նա նաև սովորել է կիթառ, հարվածային գործիքներ և սաքսոֆոն։ Լալեի երաժշտության առաջին ուսուցիչը՝ Հասսե Նեյլինը, նկատել է տաղանդավոր աղջկան և օգնել նրան բացահայտել իր ներուժը։ Իր երաժշտության մյուս ուսուցչուհու՝ Բենգթ Ֆրանցենի հետ միասին, կազմակերպել է ջազային անսամբլ՝ Bejolaն։

2007-2008 թվականներին Լալեն ապրել է Վեստերբոտեն շրջանի Նորլլանդ քաղաքում։ 2010 թվականին Շելլեֆտեոյում կարճատև աշխատանքից հետո տեղափոխվել է Ստոկհոլմ։

2013 թվականին՝ «Գույներ» ալբոմի թողարկումից երեք օր անց, 57 տարեկան հասակում Լալեի մայրը մահացել է, որը աշխատում էր որպես սոցիալական աշխատող[4]։ Նրա ավագ եղբայրը մահացել է սրտի հիվանդությունից՝ մոր մահից մեկ տարի անց։ Լալեն ընկել է երկարատև դեպրեսիայի մեջ, նրա երաժշտության հանդեպ հետաքրքրությունը սկսել է պակասել, բայց բուժումից որոշ ժամանակ անց նա հաջողությամբ հաղթահարում է դեպրեսիան և վերադառնում հասարակություն[5]։

Լալեն ունի երկքաղաքացիություն և խոսում է չորս լեզուներով՝ շվեդերեն, անգլերեն, ռուսերեն և պարսկերեն[6]։

Սիրում է ճանապարհորդել։ Նա այցելել է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ։

2014 թվականի վերջին Լալեն ստացցել է Göteborgare մրցանակը[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալեն ընդհանրապես չի սիրում հարցազրույցներ տալ, ուստի նրա անձնական կյանքի մասին գործնականում ոչինչ հայտնի չէ։ Նա բուսակեր է և շատ է սիրում կենդանիներ[8]։ Զբաղվում է թենիսով, իր երիտասարդ տարիներին սիրել է բասկետբոլ և ֆուտբոլ։ Մի որոշ ժամանակ, Լալեն ապրել է Ստոկհոլմում, որտեղ ունեցել է իր սեփական ձայնագրման ստուդիան, սակայն 2014 թվականի վերջին տեղափոխվել է Լոս Անջելես[9]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիայի ալբոմներ
  • 2005: Laleh
  • 2006: Prinsessor
  • 2009: Me and Simon
  • 2012: Sjung
  • 2013: Colors
  • 2014: Boom EP
  • 2016: Kristaller
Համերգային ձայնագրություններ
  • 2011: Tolkningarna
  • 2005 — Invisible (My Song), Storebror, Live Tomorrow
  • 2006 — Forgive But Not Forget, Det är vi som bestämmer, November
  • 2007 — Call on Me, Closer, Snö
  • 2009 — Simon Says, Big City Love, Bjurö klubb
  • 2010 — Mysteries
  • 2012 — Some Die Young, Vårens Första Dag
  • 2013 — Elephant, Colors
  • 2014 — Stars Align, Goliat, Tusen bitar, Chiquitita
  • 2015 — Sol, vind och vatten
  • 2016 — Bara få va mig själv, Aldrig bli som förr

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Արի! Արի! Jalla! Jalla! Յասմին
2007 ֆ Արևային փոթորիկ Solstorm Սաունդթրեք - 'Live Tomorrow'
2010 ֆ Սեբբե Sebbe Սաունդթրեք - 'Forgive But Not Forget'
2011 ֆ Ստոկհոլմի համախտանիշ Das Stockholm-Syndrom կոմպոզիտոր
2014 ֆ Ես դեռ պատրաստ չեմ մեռնել JAG ÄR INTE BEREDD ATT DÖ ÄN խաղում է ինքն իրեն

Մասնակցություն հեռուստաշոուներին և շոուներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011-... ս Երգել ավելի լավ Så mycket bättre երգչուհի (2րդ եթերաշրջան, 2011)
1979-... ս Բոլոր երգերը Սկանսենում Allsång på Skansen խաղում է ինքն իրեն (1 դրվագ, հունիսի 26, 2012)
2011-... ս Moraeusը և ուրիշները Moraeus med mera խաղում է ինքն իրեն (1 դրվագ, սեպտեմբերի 16, 2012)
2009-... ս Սկավլեն Skavlan խաղում է ինքն իրեն (սեպտեմբերի 13, 2013)
1992-... ս Վաղվա նորություններ Gomorron խաղում է ինքն իրեն (հոկտեմբերի 19, 2013)
1992-... ս Վաղվա նորություններ Gomorron խաղում է ինքն իրեն (փետրվարի 15, 2014)
2011-... ս Moraeusը և ուրիշները Moraeus med mera խաղում է ինքն իրեն (դեկտեմբերի 20, 2014)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. https://www.stim.se/sv/nyheter/laleh-far-stims-platinagitarr-2016-1
  3. Laleh (namn) — Wikipedia
  4. mamed agajanov Laleh Pourkarim hyllar sin avlidna mamma | Nöje | Expressen
  5. Grattis Laleh, du är Årets Göteborgare! | GT
  6. Fredriksson, Karin (2005 թ․ ապրիլի 9). «Begåvad men spretig debut». Helsingborgs Dagblad (շվեդերեն). Helsingborgs Dagblad. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  7. Årets göteborgare 2014: Laleh — Nyheter | SVT.se
  8. «Laleh: «När jag förstod det blev jag helt förälskad i mode» | ELLE». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  9. #152: Laleh |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալե (երգչուհի)» հոդվածին։