Իլյա Ճավճավաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ճավճավաձե
վրաց.՝ ილია ჭავჭავაძე
Ծնվել էհոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837[1]
ԾննդավայրՂվարել, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907[1] (69 տարեկան)
Վախճանի վայրԾիծամուր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, հրատարակիչ, փիլիսոփա, գրող, պատմաբան, լրագրող և հրապարակախոս
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներԱրդյո՞ք մարդ է նա։ և Ճգնավորը
ԱմուսինOlga Chavchavadze?
Изображение автографа
Իլյա Ճավճավաձե Վիքիքաղվածքում
Իլյա Ճավճավաձե Վիքիդարանում
 Ilia Chavchavadze Վիքիպահեստում

Իլյա Ճավճավաձե (վրաց.՝ ილია ჭავჭავაძე, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1837[1], Ղվարել, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1907[1], Ծիծամուր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Վրաստանի 19-րդ դարի երկրորդ կեսի գաղափարական առաջնորդներից, հրապարակախոս, բանաստեղծ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Ակակի Ծերեթելիի հետ միասին), վրաց եկեղեցու սուրբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կախեթի մարզի Ղվարելի գյուղում, մեծահարուստ ֆեոդալի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, 1848-1951 թթ. ուսանել է Թբիլիսիի մասնավոր պանսիոններից մեկում, 1852-1956 թթ.՝ Թբիլիսիի գիմնազիայում, իսկ 1857-1961 թթ.՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 4-րդ կուրսի դասընթացները կիսատ թողնելով՝ վերադարձել է հայրենիք և մինչև 60-ական թթ.-ի վերջը աշխատել արդարադատության բնագավառում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի և ամբողջովին նվիրվել գրական, հասարակական, քաղաքական և կուլտուր-լուսավորական գործունեության։

1906 թվականին ընտրվել է պետական խորհրդի անդամ, հարել դեպուտատներ ձախ թևին։

Սպանվել է 1907 թվականին՝ ցարական ինքնակալության պահնորդական բաժանմունքի գործակալների կողմից[3]։

Ճավճավաձեն և հայերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճավճավաձեն հայտնի էր իր ընդգծված հակահայկական կեցվածքով, որն իր արտացոլումն է գտել 1902 թ. հրատարակված «Հայ գիտնականներն ու հառաչող քարերը» հոդվածում։ Իր ղեկավարած «Իվերիա» պարբերականում վերատպում էր Վ. Վելիչկոյի հայատյաց ակնարկները։

Իլյա Ճավճավաձեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Чавчавадзе Илья Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Վրացական պոեզիա. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ 414.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իլյա Ճավճավաձե հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ճավճավաձե» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ճավճավաձե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ճավճավաձե» հոդվածին։