Jump to content

Իգոր Միտորայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Միտորայ
ֆր.՝ Igor Mitoraj
Ծնվել էմարտի 26, 1944(1944-03-26)[1][2][3][…]
ԾննդավայրOederan, Նացիստական Գերմանիա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 2014(2014-10-06)[1][5][4] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][4]
Քաղաքացիություն Լեհաստան և  Ֆրանսիա
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և ակնագործ
Թեմաներքանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներLe Grand Toscano?, Colosse? և Ikaria?
ՈւսուցիչTadeusz Kantor?
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր և Մեդալ մշակույթում վաստակի համար
 Igor Mitoraj Վիքիպահեստում

Իգոր Միտորայ (անգլ.՝ Igor Mitoraj, մարտի 26, 1944(1944-03-26)[1][2][3][…], Oederan, Նացիստական Գերմանիա[4] - հոկտեմբերի 6, 2014(2014-10-06)[1][5][4], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][4]), լեհ քանդակագործ։ 1968 թվականից ապրել է արտասահմանում (Ֆրանսիա, Իտալիա)[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականին գերմանական Էդերան քաղաքում։ Մայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանից արտաքսվել է Սաքսոնիա` կատարելով վարձու տարբեր աշխատանքներ։ Հայրը եղել է ֆրանսիացի, Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի սպա, հետո գերվել է գերմանացիների կողմից։ Պատերազմի ավարտին մայրը որդու հետ վերադարձել է Լեհաստան։ Իգորն ավարտել է Բելսկո Բյալայի գեղարվեստական լիցեյը, իսկ 1963 թվականին ընդունվել Կրակովի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է Տադեուշ Կանտորի մոտ։

Իգոր Միտորայ, Ցենտուրիոն I, Բամբերգ

1968 թվականին ուսումը շարունակելու համար մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի` Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Աշխատել է որպես նկարիչ և գրաֆիկ։ Տարվել է լատինաամերիկյան մոնումենտալ արվեստով, մասնավորապես` մեքսիկական։ 1976 թվականին Փարիզի Լատինական թաղամասի La Hune նշանավոր պատկերասրահում կայացել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը։ Հետագայում զբաղվել է քանդակագործությամբ։ 1977 թվականին կայացել է քանդակների առաջին ցուցահանդեսը։ 1979 թվականին աշխատել է Կարարայում, 1983 թվականից արվեստանոց է բացել Պիետրասանտայում։

Քանդակագործի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ 1986 թվականին նրա աշխատանքների համար առանձին սրահ է հատկացվել Վենետիկի բիենալեում։

Իգոր Միտորայն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում`

  • Վիտորիո դե Սիկայի մրցանակ
  • Արվեստում ունեցած ներդրումների համար Gloria Artis-ի ոսկե շքանշան (2005)[1]
  • Լեհաստանի վերածննդի օրդենի շքանշան (2012)[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Igor Mitoraj (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://hedendaagsesieraden.nl/2020/02/07/igor-mitoraj/
  6. «Игор Миторай». Официальный веб-портал Республики Польша. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Igor Mitoraj. Milano: Fabbri, 1992
  • Chiappini R. Igor Mitoraj. Milano: Skira; Lugano: Museo d'arte moderna della Città di Lugano, 2002

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Միտորայ» հոդվածին։