Իգոր Միտորայ
Իգոր Միտորայ ֆրանսերեն՝ Igor Mitoraj | |
|---|---|
| Ի ծնե | լեհ.՝ Jerzy Makina |
| Ծնվել է | մարտի 26, 1944[1][2][3][…] |
| Ծննդավայր | Oederan, Նացիստական Գերմանիա[4] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 6, 2014[1][5][4] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[5][4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | քանդակագործ և ակնագործ |
| Թեմաներ | քանդակագործություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Le Grand Toscano?, Colosse?, Ikaria? և Tindaro? |
| Ուսուցիչ | Tadeusz Kantor? |
| Պարգևներ | |
Իգոր Միտորայ (անգլ.՝ Igor Mitoraj, մարտի 26, 1944[1][2][3][…], Oederan, Նացիստական Գերմանիա[4] - հոկտեմբերի 6, 2014[1][5][4], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[5][4]), լեհ քանդակագործ։ 1968 թվականից ապրել է արտասահմանում (Ֆրանսիա, Իտալիա)[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թվականին գերմանական Էդերան քաղաքում։ Մայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանից արտաքսվել է Սաքսոնիա` կատարելով վարձու տարբեր աշխատանքներ։ Հայրը եղել է ֆրանսիացի, Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի սպա, հետո գերվել է գերմանացիների կողմից։ Պատերազմի ավարտին մայրը որդու հետ վերադարձել է Լեհաստան։ Իգորն ավարտել է Բելսկո Բյալայի գեղարվեստական լիցեյը, իսկ 1963 թվականին ընդունվել Կրակովի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է Տադեուշ Կանտորի մոտ։

1968 թվականին ուսումը շարունակելու համար մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի` Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Աշխատել է որպես նկարիչ և գրաֆիկ։ Տարվել է լատինաամերիկյան մոնումենտալ արվեստով, մասնավորապես` մեքսիկական։ 1976 թվականին Փարիզի Լատինական թաղամասի La Hune նշանավոր պատկերասրահում կայացել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը։ Հետագայում զբաղվել է քանդակագործությամբ։ 1977 թվականին կայացել է քանդակների առաջին ցուցահանդեսը։ 1979 թվականին աշխատել է Կարարայում, 1983 թվականից արվեստանոց է բացել Պիետրասանտայում։
Քանդակագործի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ 1986 թվականին նրա աշխատանքների համար առանձին սրահ է հատկացվել Վենետիկի բիենալեում։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգոր Միտորայն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում`
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Testa Addormentata Կանադայի հրապարակ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
- Luci di Nara, Բրիտանական թանգարանի մուտքի հարևանությամբ, 2002
- Ցենտուրիոն III, 1992, Ռեգենսբուրգ, Գերմանիա
- Per Adriano, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Իսպանիա
- Կենտավրոս, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Igor Mitoraj (նիդերլ.)
- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 3 4 5 6 Fichier des personnes décédées mirror
- 1 2 3 4 https://hedendaagsesieraden.nl/2020/02/07/igor-mitoraj/
- ↑ «Игор Миторай». Официальный веб-портал Республики Польша. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Igor Mitoraj. Milano: Fabbri, 1992
- Chiappini R. Igor Mitoraj. Milano: Skira; Lugano: Museo d'arte moderna della Città di Lugano, 2002
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգոր Միտորայի աշխատանքներն աշխարհի թանգարաններում
- Կատաժինա Նեպյորկովսկու գեղարվեստական պատկերասրահի կայքում Արխիվացված 2013-12-27 Wayback Machine (լեհ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Միտորայ» հոդվածին։ |
| ||||||||||||||||