Ժուլի Պեյետ
Ժուլի Պեյետ | |
Կրթություն՝ | ՄաքԳիլի համալսարան (1986), Տորոնտոյի համալսարան (1990), Ատլանտյան քոլեջ և Collège Regina Assumpta? |
---|---|
Մասնագիտություն՝ | տիեզերագնաց, ճարտարագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ժուլի Պեյետ (ֆր.՝ Julie Payette, հոկտեմբերի 20, 1963[1], Մոնրեալ, Քվեբեկ[2]), կանադացի գործարար կին, նախկին տիեզերագնաց, ինժեներ, Կանադական կոնֆեդերացիայի ձևավորումից ի վեր Կանադայի ներկայիս՝ 29-րդ գլխավոր նահանգապետը[5][6][7]։ Պեյետը կատարել է երկու տիեզերական թռիչք՝ STS-96 և STS-127՝ մուտք գործելով տիեզերք ավելի քան 25 օր։ Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության (CSA) գլխավոր տիեզերագնաց, Հյուստոնում ՆԱՍԱ-ի առաքելության վերահսկման կենտրոնում հանդես է եկել որպես կապսուլ կոմունիկատոր։
2013 թվականի հուլիսին նշանակվել է Մոնրեալի գիտական կենտրոնի ղեկավար պաշտոնյա, 2014 թվականի ապրիլին՝ Կանադայի ազգային բանկի տնօրեն[8]։ 2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ թագուհին Պեյետին նշանակել է Կանադայի հաջորդ գլխավոր նահանգապետ[5][6][9]։ Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեյետը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում[11], ապրել է Ահունցիկ շրջանում, հաճախել Collège Mont-Saint-Louis և Collège Regina Assumpta[12][13]: 1982 թվականին Միջազգային Բակալավրիատի դիպլոմ է ստացել Միացյալ Թագավորության Հարավային Ուելսի Ատլանտիկի միջազգային քոլեջից։
Այնուհետև ընդունվել է ՄաքԳիլի համալսարան, 1986 թվականին ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան, 1990 թվականին Տորոնտոյի համալսարանից ստացել է կիրառական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Նրա թեզն ուղղված էր արհեստական ինտելեկտի դաշտ համարվող հաշվարկային լեզվաբանությանը[12] [14][15]:
1986-1988 թվականներին Պեյետն աշխատել է որպես IBM Կանադայի Գիտահետազոտական բաժնի համակարգերի ինժեներ։ 1988-1990 թվականներին, որպես Տորոնտոյի համալսարանի ասպիրանտ, ընդգրկվել է բարձրակարգ համակարգչային ճարտարապետության նախագծում և աշխատել որպես դասախոսի օգնական։ 1991 թվականի սկզբին Պեյետը միացել է Շվեյցարիայի IBM Ցյուրիխի հետազոտական լաբորատորիայի հաղորդակցման և գիտության բաժնին Շվեյցարիայում՝ մեկ տարի այցելու գիտնական նշանակման համար։ Երբ 1992 թվականի հունվարին նա վերադարձավ Կանադա, միացավ Մոնրեալի Bell-Northern հետազոտությունների ելույթների հետազոտական խմբին, որտեղ պատասխանատու էր հեռախոսային խոսքի ըմբռնման համար՝ օգտագործելով համակարգչային խոսքի ճանաչումը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին Պեյետն ամուսնացել է Ֆրանսուա Բրիսետի հետ[16][17], զույգն ամուսնալուծվել է 1999 թվականին[18]։ Երկրորդ անգամ ամուսնացել է Ուիլյամ Ֆլինի հետ, ամուսնալուծվել են 2015 թվականին. զույգն ունի մեկ որդի՝ Լորիերը[18]։
Պեյետն ազատ տիրապետում է ֆրանսերենի (մայրենի լեզու) և անգլերենի, հաղորդակցվում է իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և ռուսերեն։ Նվագում է դաշնամուր, երգել է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի, Tafelmusik բարոկկո նվագախմբի հետ։
Կանադական տիեզերական գործակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեյետը 1992 թվականի հունիսի 5-ին 5330 դիմորդներից Կանադական տիեզերական գործակալության կողմից (CSA) ընտրված չորս տիեզերագնացներից մեկն է։ Կանադայում հիմնական վերապատրաստում անցելուց հետո, նա աշխատել է որպես բջջային սպասարկման համակարգի տեխնիկական խորհրդատու[19]։ 1993 թվականին Պեյետը Կանադայի տիեզերագնաց ծրագրում հիմնադրել է Մարդկային համակարգչային փոխազդեցության խումբը և ՆԱՏՕ-ի միջազգային հետազոտությունների ուսումնասիրման խմբում աշխատել որպես տեխնիկական մասնագետ։
Տիեզերական նշանակման նախապատրաստման ժամանակ Պեյետը ստացել է իր առևտրային պիլոտային լիցենզիան և 120 ժամ, որպես հետազոտական օպերատոր, մուտք գործել օդանավ։ 1996 թվականի ապրիլին Պեյետը որակավորվել է որպես մեկ մթնոլորտ ծովային սուզման օպերատոր։ 1996 թվականի փետրվարին նա եղել է CT-114 Tutor ռազմական ինքնաթիռի կապիտան, ռազմական սարքի համար կարգ ստացել է 1997 թվականին։
2000-2007 թվականներին Պեյետը եղել է Կանադական տիեզերական գործակալության գլխավոր տիեզերագնաց։
Գլխավոր նահանգապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 13-ին վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետ կլինի Ժուլի Պեյետը, որը պաշտոնը կստանձնի Դեյվիդ Ջոնսթոնի պաշտոնավարման ավարտից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից[20]։ Հայտարարության ավարտից հետո Ջոնսթոնը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և շնորհակալություն հայտնել «արտասովոր նվաճումներ ունեցող կանադացուն, որը վայելում է բոլորի հիացմունքը»[21]։
Որպես նշանակված պաշտոնյա՝ Պեյետն իր առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Եղիսաբեթ II թագուհու հետ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին Բալմորալ ամրոցում, երբ նա նաև ստացել է Կանադայի շքանշանի (Ս. Ս.) արտակարգ ուղեկցորդի, Ռազմական գերազանցության արտակարգ հրամանատարի (C.M.M.) և Ոստիկանության զորքերի պատվավոր հրամանատարի շքանշան Ձերդ գերազանցության կողմից[22]։
Պեյետը Կանադայի 29-րդ գլխավոր նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այնուհետև նա կոչ է արել կանադացիներին համատեղ աշխատել կլիմայի փոփոխության, միգրացիայի և աղքատության հարցերի շուրջ։ «Յուրաքանչյուր ոք կարող է ինչ-որ բան անել և առաջ տանել մարտահրավերը, քանի դեռ նրանք պատրաստ են աշխատել ուրիշների հետ, թողնել անձնական օրակարգը, հասնել ավելի բարձր նպատակի և անել այն, ինչ ճիշտ է ընդհանուր բարիքի համար։ Հուսով եմ, որ իմ մանդատը, որպես գլխավոր նահանգապետ, պետք է արտացոլի դա», - ասել է Պեյետը[23]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժուլի Պեյետի շքանշանները | |||
---|---|---|---|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1157
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ https://rsc-src.ca/sites/default/files/Class%20of%202019.pdf
- ↑ 5,0 5,1 «Governor General: Ms. Julie Payette, Governor General». gg.ca. Governor General of Canada. 2017 թ․ հուլիսի 13.
- ↑ 6,0 6,1 «Former astronaut Julie Payette to be Canada's next governor general». CBC News. 2017 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Scotti, Monique (2017 թ․ հուլիսի 13). «Julie Payette: Meet Canada's next governor general». Global News. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ National Bank of Canada (2014 թ․ մայիսի 23). «Appointment Notice Julie Payette». The Globe and Mail.
- ↑ «Prime Minister Trudeau announces The Queen's approval of Canada's next Governor General». pm.gc.ca. Government of Canada. 2017 թ․ հուլիսի 13.
- ↑ MacCharles, Tonda (2017 թ․ հոկտեմբերի 2). «Julie Payette becomes Canada's 29th Governor General». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին – via Toronto Star.
- ↑ «Biography of Julie Payette». Canadian Space Agency. 2013 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ 12,0 12,1 «Determination, generosity and spaghetti sauce: Meet Canada's new GG». CBC News. 2017 թ․ հուլիսի 14.
- ↑ «Julie Payette – Celebrating Women's Achievements». collectionscanada.gc.ca. Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Julie Payette: Astronaut, Canadian Space Agency (Biographical data)». Houston, Texas: National Aeronautics and Space Administration. 2012 թ․ հունիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Flavelle, Dana (2009 թ․ փետրվարի 1). «Blasting off into space with Massey mementoes». Toronto Star. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Branswell, Brenda (1999 թ․ մայիսի 17). «Ambition accomplished: The multitalented Julie Payette joins the roll of Canadian space travellers». Maclean's. Toronto.
- ↑ «Payette, Julie». Encyclopedia Astronautica. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 18,0 18,1 «Julie Payette drops legal battle to seal public records of her divorce proceedings». National Post. 2017 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Biography of Julie Payette». Longueuil, Quebec: Canadian Space Agency. 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Julie Payette named Governor General». Maclean's. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Message Following the Announcement of Canada's 29th Governor General». The Governor General of Canada. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ General, The Office of the Secretary to the Governor. «The Governor General of Canada». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Julie Payette pushes strength of team work, power of dreams in debut speech as GG». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուլի Պեյետ» հոդվածին։ |
|
- ՄաքԳիլի համալսարանի շրջանավարտներ
- Տորոնտոյի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- IBM աշխատակիցներ
- Կանադայի գլխավոր նահանգապետեր
- Կանադացի աստղագնացներ
- Կանադացի պետական գործիչներ
- Կանադայի քաղաքական գործիչներ
- Աերոտիեզերական ճարտարագետներ
- Կանադացի կին գիտնականներ
- Կին տիեզերագնացներ
- Կին գործարարներ
- Պետության կին ղեկավարներ