Էսկադա
Էսկադա | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, նորաձևության տուն, նորաձևության ապրանքանիշ և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1978[1] |
Հիմնադիր | Margaretha Ley? |
Վայր | Մյունխեն, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Տնօրեն | Iris Epple-Righi?[2] |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն |
Սեփականատեր | Megha Mittal? |
Կայք | escada.com(գերմ.) |
Escada (company) Վիքիպահեստում |
Էսկադան միջազգային շքեղ նորաձևության կազմակերպություն է, որն արտադրում է կանացի հագուստ։ Բրենդը ունի խանութներ շուրջ 60 տարբեր երկրներում։ Հիմնականում վաճառվում են Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, և Ասիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսկադան հայտնաբերել են Մարգարեթա և Ուուլֆգանգ Լեյներ 1978 թվականին Մյունխենում (Գերմանիա)։ Ընկերությունը ճանաչում ստացավ իր տարբերվող ստեղծագործություններով՝ անսովոր գույների և երանգների համատեղումով, բացառիկ հագուստի դիզայնով նախագծված և գործած հագուստով։ Նկատելով, որ ընկերության աճը արագորեն բարձրանում է, նրանք ընդլայնեցին իրենց հավաքածուն և դրանց ստեղծագործական աշխատանքները։
1986 թվականին Էսկադան դուրս եկավ համաշխարհային ասպարեզ։ Իսկ 1994 թվականին թողարկվեց ընկերության նոր գիծը՝ Escada Sport–ը, որը սկսեց արտադրել իր իսկ հավաքածուն և համագործակցեց Procter & Gamble ընկերության հետ։
Սկսած 2008 թվականի հուլիսից Բրունո Սալզերը ընկերության գործադիր տնօրենն էր, ով պատասխանատու էր դիզայնի, մարկեթինգի և վաճառքի համար։ Սակայն 2009 թվականի օգոստոսի 11–ին ընկերությունը սնանկացավ[3]։ Ընկերությունը ձեռք բերվեց ազգությամբ հնդիկ միլիոնատեր Լակշմի Միթալի կողմից, ով տնօրենի կոչումը տվեց իր խորթ աղջկան՝ Մեջա Միթալին, ով այժմ էլ ընկերության սեփականատերն է[4]։
Ուշագրավ հաճախորդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայի թագադրված արքայադուստր Վիկտորիան Էսկադաի մշտական հաճախորդ է։ Նա հագել է բրենդի զգեստերից մեկը Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլասի հարսանեկան արարողության ժամանակ 2010 թվականին։
2011 թվականին Յորքի դքսուհի Սարան կրել է բրենդի զգեստը Էլթոն Ջոնի White Tie and Tiara համերգային շրջագայության ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսկադա» հոդվածին։ |