Jump to content

Էնթոնի Ռոբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Ռոբերտ
անգլ.՝ Tony Kushner
Ծննդյան անունանգլ.՝ Anthony Robert Kushner
Ծնվել էհուլիսի 16, 1956(1956-07-16)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, գրող և երաժշտության ուսուցիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Թիշչ արվեստի դպրոց
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, PEN America և Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան
ԱշխատավայրՋուլիարդ դպրոց
Պարգևներ
ԱմուսինMark Harris?
 Tony Kushner Վիքիպահեստում
Էնթոնի Ռոբերտ

Էնթոնի Ռոբերտ «Թոնի» Քուշներ (անգլ.՝ Anthony Robert «Tony» Kushnerհուլիսի 16, 1956(1956-07-16)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է դրամատիկ ստեղծագործության համար «հրեշտակներն Ամերիկայում» պիեսի համար։ Էրիկ Ռոտի հետ միասին 2005 թվականին գրել է «Մյունխեն» ֆիլմի սցենարը և ինքը արդեն 2012 թվականին գրել է «Լինքոլն» ֆիլմի սցենարը, երկուսն էլ քննադատների մոտ հաջողություն են ունեցել։ Ստացել է ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում նախագահ Բարաք Օբամայի կողմից 2013 թվականին[7]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուշները բողոքում է Կոլումբիայի համալսարանում 1978 թվականին

Քուշները ծնվել է Նյու Յորքի Մանհեթենում քաղաքում, ֆագոտահար Սիլվիայի (օրիորդական ազգանունը Դոյչեր) և կլառնետահար և դիրիժոր Ուիլյամ Քուշների ընտանիքում[8][9]։ Նրա ծնողները Ռուսաստանից և Լեհաստանից ներգաղթածների ժառանգներն են[10]։Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Լեյք Չարլզ, Լուիզիանա, որտեղ անցել է իր մանկությունն։ Ավագ դպրոցում Քուշներն ակտիվորեն մասնակցել է քաղաքական բանավեճերին։ 1974 թվականին Քուշները տեղափոխվել է Նյու Յորք Կոլումբիայի համալսարանին կից քոլեջում բարձրագույն կրթություն ստանալու համար, որը նա ավարտել է 1978 թվականին մեդիագիտության բակալավրի աստիճանով[11]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուշների ամենահայտնի աշխատանքը «հրեշտակներն Ամերիկայում» է (պիեսը երկու մասի «Հազարամյակը մոտենում է» և «վերակառուցում»), Ռեյգանի դարաշրջանի Նյու Յորքի ՁԻԱՀ-ի համաճարակի մասին յոթժամյա էպոպեան, որը հետագայում ցուցադրվել է HBO ալիքով, Քուշներն էր գրել սցենարը։

2000-ականների սկզբին Քուշները սկսել է սցենարներ գրել ֆիլմերի համար։ Նա «Մյունխեն» ֆիլմի սցենարիստներից մեկն է, որտեղ պրոդյուսերն ու ռեժիսորն Սթիվեն Սփիլբերգն էր։ 2006 թվականի հունվարին, Քուշների մասին վավերագրական ֆիլմ, «պայքար հրեշտակների դեմ» անվանումով նորամուտը նշել է Սանդենսի կինոփառատոնում։ Ֆիլմի ռեժիսորը Ֆրիդա լի Մոկն էր։ 2011 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ նա կրկին աշխատում է Սփիլբերգի հետ, գրել է պատմաբան Դորիս Քիրնս Գուդվինի «Մրցակից թիմ. Աբրահամ Լինքոլնի քաղաքական հանճարը» գրքի սցենարը[12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուշները բացահայտ գեյ է։ Կուշները և նրա սիրեցյալ Մարկ Հարիսը, Entertainment Weekly ամսագրի հրատարակիչ և հեղինակ «Հեղափոխության նկարները հինգ ֆիլմ և Նոր Հոլիվուդի ծնունդը», տեղի ունեցավ «հավատարմության երդման արարողություն» (հարսանեկան արարողություն առանց ամուսնության գրանցման)[13] 2003 թվականի ապրիլին[14], հանդիսանալով առաջին միասեռ հավատարիմ արարողությունը, որը նշված էր The New York Times թերթի սյունակում[15]։ 2008 թվականի ամռանը նրանք օրինական ամուսնացան Մասաչուսեթսի նահանգի նահանգապետարանում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մյունխեն / Munich (2005) (Էրիկ Ռոտի հետ)
  • Լինքոլն/ Lincoln (2012)

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ
  • 1990: Մրցանակ «Whiting»
  • 1990: Մրցանակ «Դրամա դեսկ» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
  • 1993: Պուլիտցերյան մրցանակ «Լավագույն դրամայի համար»  «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
  • 1993: Մրցանակ «Թոնի» լավագույն պիեսի համար «Հրեշտակներ Ամերիկայում. Հազարամյակը մոտենում է»
  • 1994: Մրցանակ «Դրամա դես» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. վերակառուցում»
  • 1994: Մրցանակ «Թոնի» լավագույն ներկայացում «Հրեշտակներ Ամերիկայում. վերակառուցում»
  • 2004: Մրցանակ «Էմմի» Մինի սերիալի լավագույն սցենարը, ֆիլմ կամ դրամատիկ ծրագիր,«Հրեշտակներ Ամերիկայում»
  • 2007: Մրցանակ Լոուրենս Օլիվյե անվանակարգում «Լավագույն նոր Մյուզիքլ» «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2012: Մրցանակ Նյու Յորքի կինոքննադատների խմբակը լավագույն սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ Պոլ Սելվինա «Լինքոլն»
Անվանակարգեր
  • 2004: Մրցանակ «Դրամա դեսկ» լավագույն երաժշտական գրքի համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2004: Մրցանակ «Թոնի» լավագույն երաժշտական գրքի համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2004: Մրցանակ «Թոնի» լավագույն երաժշտության համար «Կարոլինա, կամ փոփոխություններ»
  • 2005: Մրցանակ «Օսկար» լավագույն հարմարեցված սցենարի համար «Մյունխեն»
  • 2005: Մրցանակ «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար «Մյունխեն»
  • 2012: Մրցանակ «Օսկար» լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ AACTA լավագույն սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ BAFTA-ն լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ «Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար «Լինքոլն»
  • 2012: Մրցանակ ԱՄՆ գրողների գիլդիան լավագույն հարմարեցված սցենարի համար «Լինքոլն»
Այլ
  • Obie Մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11954105X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
  6. http://www.iobdb.com/Lortel/Sidewalk
  7. Dave Boyer (2013 թ․ հուլիսի 3). «White House to honor Star Wars' Lucas, playwright Kushner among others» (անգլերեն). The Washington Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. Fisher James The Theater of Tony Kushner: Living Past Hope. — New York: Routledge, 2001. — 274 p. — ISBN 9780815331506
  9. «Sylvia Deutscher Kushner, Bassoonist, 65» (անգլերեն). The New York Times. 1990 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. Stated on Finding Your Roots, PBS, November 4, 2014
  11. Tony Kushner — C250
  12. Yin, Maryann (2011 թ․ մայիսի 14). «Steven Spielberg & Tony Kushner To Adapt Team of Rivals». Mediabistro. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  13. Александра Лопата (2011 թ․ հոկտեմբերի 17). «Актер Закари Куинто совершил камин-аут». Gay.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. Lois Smith Brady (2003 թ․ մայիսի 4). «Weddings/Celebrations: Vows; Mark Harris and Tony Kushner» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. Jeremy McCarter (2009 թ․ մայիսի 28). «Tony Kushner Has His Day» (անգլերեն). Newsweek. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարցազրույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ռոբերտ» հոդվածին։