Էմիլի Հայնս
Էմիլի Հայնս | |
---|---|
Բնօրինակ անուն | Emily Haines |
Ծնվել է | հունվարի 25, 1974 (50 տարեկան) Նյու Դելի, Հնդկաստան |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, հեղինակ-կատարող, երգչուհի, դաշնակահարուհի և ստեղնահար |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ, վոկալ և էլեկտրոնային ստեղնաշար |
Լեյբլ | Last Gang Records?[1] |
Կրթություն | Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Էթոբիքոյի արվեստի դպրոց, Կոնկորդիա համալսարան, Ֆենելոն Ֆոլսի ավագ դպրոց և Թագավորական երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | Metric և Broken Social Scene |
Կայք | emilyhaines.com |
Emily Haines Վիքիպահեստում |
Էմիլի Հայնս (անգլ.՝ Emily Haines, հունվարի 25, 1974, Նյու Դելի, Հնդկաստան[2]), կանադացի երգչուհի և երաժիշտ, առավել հայտնի է որպես Metric և Broken Social Scene խմբերի անդամ։ Նա նաև Emily Haines & The Soft Skeleton սեփական երաժշտական նախագծի հիմնադիրն է։ Նրա երաժշտական ձայնը սոպրանո է[3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլի Հայնսը ծնվել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում[6], բայց որոշ ժամանակ անց ծնողները փոքրիկ Էմիլիի հետ տեղափոխվել են Պիտերբորո (Կանադա)[7]։ Երգչուհու հայրը՝ Պոլ Հայնսը, Կանադա մեկնելուց հետո աշխատել է որպես ֆրանսերենի ուսուցիչ, բայց հետո հաջողության է հասել պոեզիայի բնագավառում[8] և 1970-ական թվականների սկզբին համագործակցել ջազ-երաժիշտ Կարլ Բլեյի հետ[9]։ Էմիլիի քույրը՝ Էյվերին, ներկայումս աշխատում է որպես հեռուստալրագրող[10], իսկ եղբայրը՝ Թիմ Հայնսը, կանադական Bluestreak Records ձայնագրման ընկերության սեփականատերն է[6]։ Երգչուհու մոր մասին ոչինչ հայտնի չէ։
Դեռ վաղ տարիքից Էմիլի Հայնսի մոտ հետաքրքրություններ են ի հայտ եկել երաժշտության նկատմամբ, որը մշակվել է հիմնականում հոր շնորհիվ։ Որպես դեռահաս՝ Հայնսը հիացած էր Ռոբերտ Ուայեթի և Պի Ջեյ Հարվիի աշխատանքներով։ Էմիլին գնացել է ծնողների հետքերով և ընդունվել Էտոբիկոյի արվեստի դպրոցը։ Այնտեղ նա ծանոթացել է Էմի Միլլանի և Քևին Դրյուի հետ, որոնց հետ ապագայում գործունեություն է ծավալել Broken Social Scene երաժշտական կոլեկտիվի կազմում[11]։
1992-1993 թվականների ընթացքում Էմիլի Հայնսը սովորել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։ 1995 թվականին ընդունվել է Կոնկորդիայի համալսարան, որտեղ սովորել է մինչև 1996 թվականը, նույն թվականին թողարկել է ալբոմ, որտեղ ներառել է ուսանողական տարիներին գրած ստուդիական նյութերը[12][13]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Հայնսը ծանոթացել է կիթառիստ Ջեյմս Շոուի հետ, որի հետ ունեցած երաժշտական ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ[14][15] սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ, և 1998 թվականին՝ Բրուքլին (Նյու Յորք) տեղափոխվելուց հետո, երաժիշտները հիմնել են Metric խումբը[15][16]։ Նախագիծը հաջողվել է. ներկայումս կոլեկտիվը թողարկել է 5 ստուդիական ալբոմ[17], որոնցից Live It Out (2005) և Fantasies (2009) ալբոմները Կանադայում ստացել են պլատինե կարգավիճակ[18][19]։
Metric խմբում ծավալած գործունեությանը զուգահեռ Էմիլի Հայնսը նվագել է Broken Social Scene խմբում և համագործակցել Delerium, Tiësto, The Crystal Method և շատ ուրիշների հետ։ 2006 թվականին Էմիլի Հայնսը թողարկել է Knives Don’t Have Your Back սոլո ալբոմը, սակայն Emily Haines & The Soft Skeleton կեղծանունով[20]։ Սկավառակը դրականորեն է ընդունվել ինչպես երաժշտական տեսաբանների, այնպես էլ Metric խմբի երկրպագուների կողմից։ Knives Don’t Have Your Back ալբոմին հաջորդել է What Is Free to a Good Home? EP թողարկումը։ Ըստ Էմիլիի խոսքերի՝ այդ մինի-ալբոմը գրելուն մղել է հոր մահը[21]։
Հարցազրույցներից մեկում Հայնսն իրեն հիշել է ստեղծագործական ուղու սկզբում.
|
Հայնսը նաև ասել է, որ իր համար դժվար է, երբ ստեղծագործական գործընթացում բախվում է դժվարությունների կամ երբ բացակայում են ոգեշնչման աղբյուրները։ Էմիլիի կարծիքով՝ ստեղծագործական ցանկացած ճգնաժամի պատճառը էգոիզմն է։ Նա ավելացրել է. «Այդքան թանկ մի գնահատեք ձեր հետ հարաբերությունները»[23]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլի Հայնսը երկու անգամ իր դերը խաղացել է Մաքրում (2004) և Այս ֆիլմը խորտակված է (2010) ֆիլմերում, սակայն դրանք միայն էպիզոդիկ դերեր էին։
2013 թվականի օգոստոսից երգչուհին մասնակցում է FLEET4HEARme նախագծին, որի նպատակը երաժշտական կրթությունը, որքան հնարավոր է, երեխաների համար ավելի հասանելի դարձնելն է։ Այդ առիթով Հայնսն ասել է. «Ես զգում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ուզում է նվագել գործիքի վրա, պետք է ունենա այդպիսի հնարավորություն»[24]։
Օգտագործվող երաժշտական գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Metric խմբի կազմում ունեցած համերգային ելույթների ժամանակ Էմիլի Հայնսը երգում և նվագում է երկու սինթեզատորի վրա։ Էմիլին մեծ մասամբ օգտագործում է Sequential Circuits Pro-One սինթեզատոր[25]։ Հայնսը, բացի Pro-One սինթեզատորից, նվագում է նաև Kawai MP9000[26], իսկ վերջին ժամանակներս E-mu Systems կամ Clavia Nord Wave:
Որոշ համերգների ընթացքում Հայնսը նաև նվագել է դահիրա և էլեկտրակիթառ[27]։ На акустических выступлениях Metric խմբի ակուստիկ համերգների ժամանակ Էմիլին երգել և նվագել է դաշնամուր կամ հարմոնիկա։
Էմիլին երգել և դաշնամուր է նվագել Emily Haines & The Soft Skeleton սոլո նախագծի շրջագայությունների ժամանակ[28]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cut in Half and Also Double (1996)
Metric
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
- Old World Underground, Where Are You Now? (2003)
- Live It Out (2005)
- Grow Up and Blow Away (2007)
- Fantasies (2009)
- Synthetica (2012)
- Pagans in Vegas (2015)
Emily Haines & The Soft Skeleton
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
- Knives Don’t Have Your Back (2006)
Մինի-ալբոմներ
- What Is Free to a Good Home? (2007)
Սինգլներ
- «Doctor Blind» (2006)
- «Our Hell» (2006)
Համագործակցություն այլ երաժիշտների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարող | Երգ | Ալբոմ և թողարկման թվական |
---|---|---|
Broken Social Scene | «Anthems for a Seventeen-Year-Old Girl» | You Forgot It in People (2002) |
«Looks Just Like the Sun» | ||
«Backyards» | Bee Hives (2004) | |
«Windsurfing Nation» | Broken Social Scene (2005) | |
«Swimmers» | ||
«Superconnected» | ||
«Bandwitch» | ||
«Her Disappearing Theme» | To Be You and Me EP (2005) | |
«Sentimental X’s» | Forgiveness Rock Record (2010) | |
Delerium | «Stopwatch Hearts» | Chimera (2003) |
«Glimmer» | Rarities & B-sides (2015) | |
Ջեյսոն Քոլեթ | «Hangover Days» | Idols of Exile (2005) |
k-os | «Uptown Girl» | Yes! (2009) |
KC Accidental | «Them (Pop Song No. 3333)» | Anthems for the Could’ve Bin Pills (2000) |
MSTRKRFT | «She’s Good for Business» | The Looks (2006) |
Stars | «Going, Going, Gone» | Nightsongs (2001) |
«On Peak Hill» | ||
The Stills | «Baby Blues» | Without Feathers (2006) |
Tiësto | «Knock You Out» | Kaleidoscope (2009) |
The Crystal Method | «Come Back Clean» | Divided by Night (2009) |
Todor Kobakov | «Carpe Diem» | Pop Music (2009) |
Young Artists for Haiti ակցիա | «Wavin’ Flag» | — |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | ԴԵր |
---|---|---|
2004 | «Մաքրում» | կամեո |
2010 | «Այս ֆիլմը խորտակված է» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Allmusic — 1991.
- ↑ Indicates age 32 just prior to her 4 January 2007 tour date in Montreal.[1].
- ↑ Colville, Liz. (2006 թ․ սեպտեմբերի 26). «Emily Haines & The Soft Skeleton — Knives Don't Have Your Back» (անգլերեն). Stylus Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=1
(օգնություն) - ↑ «Metric – "Breathing Underwater" Review». Nylon Mag. 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Arnold, Ryan (2009 թ․ նոյեմբերի 2). «Metric's latest acoustic EP 'Plug In, Plug Out' softens its usually energetic sound». Collegiate Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 6,0 6,1 Shea, Courtney. (2012 թ․ նոյեմբերի 21). «Emily Haines: Metric lead singer» (անգլերեն). The Grid. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Powers, Devon. (2004 թ․ հոկտեմբերի 13). «Taking Measurements: An Interview with Metric» (անգլերեն). PopMatters. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին. «I have an identity crisis which is not resolved because I'm a dual citizen. My whole family is American, and I was born in India but I was raised in Canada. But all my extended family is American, I've held an American passport and I've spent my whole adult life in between New York and LA. So I feel like an American… and I also feel like a Canadian! I wish more people were dual citizens and then I wouldn't feel like such a freak.»
- ↑ «Paul Haines biography at Coach House Books». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ Righi, Len. (2007 թ․ հունվարի 8). «Metric's Emily Haines cuts a new swath with solo disc» (անգլերեն). PopMatters. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Gill, Alexandra (2000 թ․ հունվարի 22). «Is this thing on?». The Globe and Mail. էջ R11.
- ↑ Berman, Stuart. This Book Is Broken. 2009
- ↑ Dye, David. (2007 թ․ հունվարի 31). «Emily Haines & The Soft Skeleton: Soft and warm» (անգլերեն). NPR. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Jonathan Shipley (2009 թ․ սեպտեմբերի 8). «Amy Millan uses Masters Of the Burial to dig up cherished memories». VenuZine.com. Chicago: Venus Zine. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ Deming, Mark. «Metric» (անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 15,0 15,1 Marchese, David. (2010 թ․ հուլիսի 27). «Why they're called… Metric» (անգլերեն). Spin. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Metric – Music Biography, Credits and Discography : AllMusic». Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Metric announce full details of new album 'Synthetica'». NME.com (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Gold & Platinum – August 2009». CRIA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Gold & Platinum – February 2006». CRIA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «The Top 500 Tracks of the 2000s: 500—201». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ Carew, Anthony. — page 1 (2009 թ․ ապրիլի 6). «Interview: Emily Haines of Metric» (անգլերեն). About.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Reese, Nathan. — slide 4 (2013 թ․ օգոստոսի 27). «Metric's Emily Haines makes style poetic» (անգլերեն). Refinery29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Metric's Emily Haines Makes Style Poetic». refinery29. refinery29. 2013 թ․ օգոստոս. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ [I feel like anybody who wants to play an instrument should be able to «Metric's Emily Haines Makes Style Poetic»]. refinery29. refinery29. 2013 թ․ օգոստոս. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Sequential Circuits Pro-One Is Always Onstage With Emily Haines of Metric – YouTube». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Metric – Interview in an east village bar (NY) 2001 – YouTube». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Review: Canadian indie band Metric rocks the Fillmore Miami Beach - miami.com».
- ↑ «Emily Haines & The Soft Skeleton – Live Review on The Red Alert».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fortune, Drew. (2009 թ․ սեպտեմբերի 15). «Happiness is a warm band: An interview with Emily Haines of Metric» (անգլերեն). PopMatters. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- Feeney, Nolan. (2015 թ․ հոկտեմբերի 14). «Metric's Emily Haines on the band's two new albums and breaking free from the internet» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմիլի Հայնսի պաշտոնական կայք
- Metric պաշտոնական կայք
- Էմիլի Հայնս Ֆեյսբուքում
- Էմիլի Հայնսի պաշտոնական էջը Myspace կայքում
- catshoe (August 29th, 2009). «Էմիլի Հայնսի հարցազրույցը» (անգլերեն). AltSounds. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Հայնս» հոդվածին։ |
|
- Հունվարի 25 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Սոպրանոներ
- Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգչուհիներ
- Ալտերնատիվ ռոք երաժիշտներ
- Ինդի ռոք երաժիշտներ
- Կանադացի դաշնակահարներ
- Կանադացի երաժիշտներ
- Կանադացի երգիչներ
- Կանադացի ռոք երաժիշտներ