Էմիլի Հայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Հայնս
Emily Haines.jpg
Բնօրինակ անունEmily Haines
Ծնվել էհունվարի 25, 1974(1974-01-25) (49 տարեկան)
Նյու Դելի, Հնդկաստան
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող, երգչուհի, դաշնակահարուհի և ստեղնահար
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր, կիթառ, վոկալ և էլեկտրոնային ստեղնաշար
ԼեյբլLast Gang Records?[1]
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան, Էթոբիքոյի արվեստի դպրոց, Կոնկորդիա համալսարան, Fenelon Falls Secondary School? և Թագավորական երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունMetric? և Broken Social Scene?
Կայքemilyhaines.com
Commons-logo.svg Emily Haines Վիքիպահեստում

Էմիլի Հայնս (անգլ.՝ Emily Haines, հունվարի 25, 1974(1974-01-25), Նյու Դելի, Հնդկաստան[2]), կանադացի երգչուհի և երաժիշտ, առավել հայտնի է որպես Metric և Broken Social Scene խմբերի անդամ։ Նա նաև Emily Haines & The Soft Skeleton սեփական երաժշտական նախագծի հիմնադիրն է։ Նրա երաժշտական ձայնը սոպրանո է[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Հայնսը ծնվել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում[6], բայց որոշ ժամանակ անց ծնողները փոքրիկ Էմիլիի հետ տեղափոխվել են Պիտերբորո (Կանադա)[7]։ Երգչուհու հայրը՝ Պոլ Հայնսը, Կանադա մեկնելուց հետո աշխատել է որպես ֆրանսերենի ուսուցիչ, բայց հետո հաջողության է հասել պոեզիայի բնագավառում[8] և 1970-ական թվականների սկզբին համագործակցել ջազ-երաժիշտ Կարլ Բլեյի հետ[9]։ Էմիլիի քույրը՝ Էյվերին, ներկայումս աշխատում է որպես հեռուստալրագրող[10], իսկ եղբայրը՝ Թիմ Հայնսը, կանադական Bluestreak Records ձայնագրման ընկերության սեփականատերն է[6]։ Երգչուհու մոր մասին ոչինչ հայտնի չէ։

Դեռ վաղ տարիքից Էմիլի Հայնսի մոտ հետաքրքրություններ են ի հայտ եկել երաժշտության նկատմամբ, որը մշակվել է հիմնականում հոր շնորհիվ։ Որպես դեռահաս՝ Հայնսը հիացած էր Ռոբերտ Ուայեթի և Պի Ջեյ Հարվիի աշխատանքներով։ Էմիլին գնացել է ծնողների հետքերով և ընդունվել Էտոբիկոյի արվեստի դպրոցը։ Այնտեղ նա ծանոթացել է Էմի Միլլանի և Քևին Դրյուի հետ, որոնց հետ ապագայում գործունեություն է ծավալել Broken Social Scene երաժշտական կոլեկտիվի կազմում[11]։

1992-1993 թվականների ընթացքում Էմիլի Հայնսը սովորել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։ 1995 թվականին ընդունվել է Կոնկորդիայի համալսարան, որտեղ սովորել է մինչև 1996 թվականը, նույն թվականին թողարկել է ալբոմ, որտեղ ներառել է ուսանողական տարիներին գրած ստուդիական նյութերը[12][13]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Հայնսը Sequential Circuits Pro-One սինթեզատոր նվագելիս, ելույթ Սան Պաուլոյում, 2008

1997 թվականին Հայնսը ծանոթացել է կիթառիստ Ջեյմս Շոուի հետ, որի հետ ունեցած երաժշտական ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ[14][15] սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ, և 1998 թվականին՝ Բրուքլին (Նյու Յորք) տեղափոխվելուց հետո, երաժիշտները հիմնել են Metric խումբը[15][16]։ Նախագիծը հաջողվել է. ներկայումս կոլեկտիվը թողարկել է 5 ստուդիական ալբոմ[17], որոնցից Live It Out (2005) և Fantasies (2009) ալբոմները Կանադայում ստացել են պլատինե կարգավիճակ[18][19]։

Metric խմբում ծավալած գործունեությանը զուգահեռ Էմիլի Հայնսը նվագել է Broken Social Scene խմբում և համագործակցել Delerium, Tiësto, The Crystal Method և շատ ուրիշների հետ։ 2006 թվականին Էմիլի Հայնսը թողարկել է Knives Don’t Have Your Back սոլո ալբոմը, սակայն Emily Haines & The Soft Skeleton կեղծանունով[20]։ Սկավառակը դրականորեն է ընդունվել ինչպես երաժշտական տեսաբանների, այնպես էլ Metric խմբի երկրպագուների կողմից։ Knives Don’t Have Your Back ալբոմին հաջորդել է What Is Free to a Good Home? EP թողարկումը։ Ըստ Էմիլիի խոսքերի՝ այդ մինի-ալբոմը գրելուն մղել է հոր մահը[21]։

Հարցազրույցներից մեկում Հայնսն իրեն հիշել է ստեղծագործական ուղու սկզբում.

Կան միլիոն բաներ, որ ես կարող էի անել, այն, ինչ առաջ դժվարություններ էր պատճառում, բայց այն պահերը, որոնցով ես ամենից շատն եմ հպարտանում, այն առաջին շոուներն են, երբ մեզ բարում լսում էր պատահականորեն ընտրված 15 մարդ, որոնք բոլորովին չէին հասկանում երաժշտությունից։ Ես գիտեմ՝ մարդկանց համար դժվար է պատկերացնել, թե որքան դժվար համերգներ են եղել, որոնք մենք երբևէ ունեցել ենք։ Ես ելույթ եմ ունեցել Լուի (Ռիդի հետ), ես ելույթ եմ ունեցել հարյուրհազարավոր մարդկանց համար, ես ելույթ եմ ունեցել թագուհու համար, բայց չկա ոչինչ ավելի դժվար, քան այն ժամանակ, երբ դու գիտակցում ես, որ երգում ես այդ նույն 15 մարդու և բարի սեփականատերերի առաջ։

— Էմիլի Հայնս[22]

Հայնսը նաև ասել է, որ իր համար դժվար է, երբ ստեղծագործական գործընթացում բախվում է դժվարությունների կամ երբ բացակայում են ոգեշնչման աղբյուրները։ Էմիլիի կարծիքով՝ ստեղծագործական ցանկացած ճգնաժամի պատճառը էգոիզմն է։ Նա ավելացրել է. «Այդքան թանկ մի գնահատեք ձեր հետ հարաբերությունները»[23]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Հայնսը երկու անգամ իր դերը խաղացել է Մաքրում (2004) և Այս ֆիլմը խորտակված է (2010) ֆիլմերում, սակայն դրանք միայն էպիզոդիկ դերեր էին։

2013 թվականի օգոստոսից երգչուհին մասնակցում է FLEET4HEARme նախագծին, որի նպատակը երաժշտական կրթությունը, որքան հնարավոր է, երեխաների համար ավելի հասանելի դարձնելն է։ Այդ առիթով Հայնսն ասել է. «Ես զգում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ուզում է նվագել գործիքի վրա, պետք է ունենա այդպիսի հնարավորություն»[24]։

Օգտագործվող երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Metric խմբի կազմում ունեցած համերգային ելույթների ժամանակ Էմիլի Հայնսը երգում և նվագում է երկու սինթեզատորի վրա։ Էմիլին մեծ մասամբ օգտագործում է Sequential Circuits Pro-One սինթեզատոր[25]։ Հայնսը, բացի Pro-One սինթեզատորից, նվագում է նաև Kawai MP9000[26], իսկ վերջին ժամանակներս E-mu Systems կամ Clavia Nord Wave:

Որոշ համերգների ընթացքում Հայնսը նաև նվագել է դահիրա և էլեկտրակիթառ[27]։ На акустических выступлениях Metric խմբի ակուստիկ համերգների ժամանակ Էմիլին երգել և նվագել է դաշնամուր կամ հարմոնիկա։

Էմիլին երգել և դաշնամուր է նվագել Emily Haines & The Soft Skeleton սոլո նախագծի շրջագայությունների ժամանակ[28]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cut in Half and Also Double (1996)

Metric[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Old World Underground, Where Are You Now? (2003)
  • Live It Out (2005)
  • Grow Up and Blow Away (2007)
  • Fantasies (2009)
  • Synthetica (2012)
  • Pagans in Vegas (2015)

Emily Haines & The Soft Skeleton[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Knives Don’t Have Your Back (2006)

Մինի-ալբոմներ

  • What Is Free to a Good Home? (2007)

Սինգլներ

  • «Doctor Blind» (2006)
  • «Our Hell» (2006)

Համագործակցություն այլ երաժիշտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարող Երգ Ալբոմ և թողարկման թվական
Broken Social Scene «Anthems for a Seventeen-Year-Old Girl» You Forgot It in People (2002)
«Looks Just Like the Sun»
«Backyards» Bee Hives (2004)
«Windsurfing Nation» Broken Social Scene (2005)
«Swimmers»
«Superconnected»
«Bandwitch»
«Her Disappearing Theme» To Be You and Me EP (2005)
«Sentimental X’s» Forgiveness Rock Record (2010)
Delerium «Stopwatch Hearts» Chimera (2003)
«Glimmer» Rarities & B-sides (2015)
Ջեյսոն Քոլեթ «Hangover Days» Idols of Exile (2005)
k-os «Uptown Girl» Yes! (2009)
KC Accidental «Them (Pop Song No. 3333)» Anthems for the Could’ve Bin Pills (2000)
MSTRKRFT «She’s Good for Business» The Looks (2006)
Stars «Going, Going, Gone» Nightsongs (2001)
«On Peak Hill»
The Stills «Baby Blues» Without Feathers (2006)
Tiësto «Knock You Out» Kaleidoscope (2009)
The Crystal Method «Come Back Clean» Divided by Night (2009)
Todor Kobakov «Carpe Diem» Pop Music (2009)
Young Artists for Haiti ակցիա «Wavin’ Flag»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում ԴԵր
2004 «Մաքրում» կամեո
2010 «Այս ֆիլմը խորտակված է»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allmusic — 1991.
  2. Indicates age 32 just prior to her 4 January 2007 tour date in Montreal.[1].
  3. Colville Liz. (2006-09-26)։ «Emily Haines & The Soft Skeleton — Knives Don’t Have Your Back» (անգլերեն)։ Stylus Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին 
  4. «Metric – "Breathing Underwater" Review»։ Nylon Mag։ հունիսի 15, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է հունվարի 14, 2013 
  5. Arnold Ryan (նոյեմբերի 2, 2009)։ «Metric's latest acoustic EP 'Plug In, Plug Out' softens its usually energetic sound»։ Collegiate Times։ Վերցված է հունվարի 14, 2013 
  6. 6,0 6,1 Shea Courtney. (2012-11-21)։ «Emily Haines: Metric lead singer» (անգլերեն)։ The Grid։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-04-ին։ Վերցված է 2016-06-22 
  7. Powers Devon. (2004-10-13)։ «Taking Measurements: An Interview with Metric» (անգլերեն)։ PopMatters։ Արխիվացված օրիգինալից 2015-02-16-ին։ Վերցված է 2016-06-21։ «I have an identity crisis which is not resolved because I’m a dual citizen. My whole family is American, and I was born in India but I was raised in Canada. But all my extended family is American, I’ve held an American passport and I’ve spent my whole adult life in between New York and LA. So I feel like an American… and I also feel like a Canadian! I wish more people were dual citizens and then I wouldn’t feel like such a freak.» 
  8. «Paul Haines biography at Coach House Books»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-06-ին։ Վերցված է 2018-03-15 
  9. Righi Len. (2007-01-08)։ «Metric’s Emily Haines cuts a new swath with solo disc» (անգլերեն)։ PopMatters։ Արխիվացված օրիգինալից 2016-06-21-ին։ Վերցված է 2016-06-21 
  10. Gill Alexandra (հունվարի 22, 2000)։ «Is this thing on?»։ The Globe and Mail։ էջ R11 
  11. Berman, Stuart. This Book Is Broken. 2009
  12. Dye David. (2007-01-31)։ «Emily Haines & The Soft Skeleton: Soft and warm» (անգլերեն)։ NPR։ Արխիվացված օրիգինալից 2013-04-15-ին։ Վերցված է 2016-06-22 
  13. Jonathan Shipley (սեպտեմբերի 8, 2009)։ «Amy Millan uses Masters Of the Burial to dig up cherished memories»։ VenuZine.com։ Chicago: Venus Zine։ Վերցված է մայիսի 15, 2012 (չաշխատող հղում)
  14. Deming Mark.։ «Metric» (անգլերեն)։ AllMusic։ Արխիվացված օրիգինալից 2016-06-22-ին։ Վերցված է 2016-06-22 
  15. 15,0 15,1 Marchese David. (2010-07-27)։ «Why they’re called… Metric» (անգլերեն)։ Spin։ Արխիվացված օրիգինալից 2016-05-10-ին։ Վերցված է 2016-06-21 
  16. «Metric – Music Biography, Credits and Discography : AllMusic»։ Վերցված է ապրիլի 25, 2013 
  17. «Metric announce full details of new album 'Synthetica'»։ NME.com (անգլերեն)։ 2012-04-18։ Արխիվացված օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2012-04-18 
  18. «Gold & Platinum – August 2009»։ CRIA։ Արխիվացված օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2009-09-20 
  19. «Gold & Platinum – February 2006»։ CRIA։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2009-09-20 
  20. The Top 500 Tracks of the 2000s: 500—201
  21. Carew Anthony. (2009-04-06)։ «Interview: Emily Haines of Metric» (անգլերեն)։ About.com։ Արխիվացված օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2016-06-22 
  22. Reese Nathan. (2013-08-27)։ «Metric’s Emily Haines makes style poetic» (անգլերեն)։ Refinery29։ Արխիվացված օրիգինալից 2016-06-22-ին։ Վերցված է 2016-06-22 
  23. «Metric's Emily Haines Makes Style Poetic»։ refinery29։ refinery29։ August 2013։ Վերցված է օգոստոսի 29, 2013 
  24. [I feel like anybody who wants to play an instrument should be able to «Metric's Emily Haines Makes Style Poetic»]։ refinery29։ refinery29։ August 2013։ Վերցված է օգոստոսի 29, 2013 
  25. «Sequential Circuits Pro-One Is Always Onstage With Emily Haines of Metric – YouTube»։ Վերցված է օգոստոսի 29, 2013 
  26. «Metric – Interview in an east village bar (NY) 2001 – YouTube»։ Վերցված է օգոստոսի 29, 2013 
  27. «Review: Canadian indie band Metric rocks the Fillmore Miami Beach - miami.com» 
  28. «Emily Haines & The Soft Skeleton – Live Review on The Red Alert» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]