Զբոսաշրջությունը Բութանում
Զբոսաշրջությունը Բութանում, 1974 թվականին եկրում զարգացած ոլորտ։ Երբ Բութանի կառավարությունը, փորձելով ավելացնել եկամուտները և ներկայացնել Բութանի յուրահատուկ մշակույթն ու ավանդույթները արտաքին աշխարհին, բացեց իր մեկուսացված երկիրը օտարերկրացիների համար։ 1974 թվականին Բութանի Թագավորություն է այցելել ընդհանուր առմամբ 287 զբոսաշրջիկ։ Բութան այցելած զբոսաշրջիկների թիվը 1992 թվականին աճել է մինչև 2850, իսկ 1999 թվականին՝ 7158։ 1980-ականների վերջին զբոսաշրջության տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար։
Թեև Բութանի կառավարությունը բաց է օտարերկրացիների համար, նա քաջատեղյակ է շրջակա միջավայրի վրա զբոսաշրջիկների ազդեցության մասին Բութանի եզակի լանդշաֆտի և մշակույթի վրա։ Ըստ այդմ՝ ի սկզբանե սահմանափակել են զբոսաշրջային ակտիվության մակարդակը՝ նախապատվությունը տալով ավելի որակյալ զբոսաշրջությանը։ Այս քաղաքականությունն ի սկզբանե հայտնի էր որպես «բարձր արժեք, ցածր ծավալ» զբոսաշրջություն[1]։ 2008 թվականին այն վերանվանվեց «բարձր արժեք, ցածր ազդեցություն» կամ «թույլ, բայց նշանակալի տեղաշարժ»։ Չնայած այն բանի, որ ցածր ազդեցությունը երկրի վրա երաշխավորված է այցելուների ցածր քանակով, Բութան մեկնելու համար պետք է հարուստ լինել[2]՝ տեղ թողնելով քննադատություն այն հարցին, թե արդյոք պետք է հարուստ լինել գնահատված զբոսաշրջիկ լինելու համար[3]։ Այստեղ զբոսաշրջիկներից մեկ անձի համար օրական գանձվում է մոտ 200 ԱՄՆ դոլար[4]։
2005 թվականին «Կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարություն» կոչվող փաստաթուղթը ավելի մեծ ուշադրություն է դարձրել զբոսաշրջիկների թվի ավելացմանը՝ երկրի մշակույթն ու շրջակա միջավայրը խթանելու համար՝ որպես հարուստ զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն[5]։ Զբոսաշրջության ամենակարևոր կենտրոններն են Բութանի կենտրոն Թիմֆուում և արևմտյան Պարո քաղաքում՝ Տակշանգում, ժայռափոր վանքը (անգլերեն կոչվում է Վագրի բույն), որը նայում է Պարոյի հովտին՝ երկրի տեսարժան վայրերից մեկին։ Այս տաճարը սուրբ է բուդդիստների համար։ Տաճարի ներսում կա մի քարանձավ, որտեղ տեղի են ունեցել Բութանում բուդդայականության տարածման մասին 90 օրյա խորհրդածությունները։ Տաճարը կանգուն է ավելի քան հազար տարի։
Զբոսաշրջային օպերատորներ Բութանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութանի կառավարությունը սեփականաշնորհեց Բութան զբոսաշրջության կորպորացիան (ԲԹԿ) 1991 թվականի հոկտեմբերին՝ խթանելով մասնավոր գործիչների ներդրումներն ու գործունեությունը։ Արդյունքում՝ 2018 թվականի դրությամբ հանրապետությունում գործում է ավելի քան 75 լիցենզավորված զբոսաշրջային ընկերություն[6]։ Նախկինում բոլոր զբոսաշրջիկները (խմբային կամ անհատ) պետք է ճամփորդեին պլանավորված, կանխավճարային փաթեթով կամ անհատապես մշակված ճամփորդական ծրագրով։ Պոտենցիալ զբոսաշրջիկները պետք է պայմանավորվեին պաշտոնապես հաստատված տուրօպերատորի միջոցով՝ ուղղակիորեն կամ արտասահմանյան գործակալի միջոցով։
Մուտքի արտոնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունիսին Բութանի զբոսաշրջության քաղաքականությունը լրացուցիչ վերանայվեց՝ պահպանելու «Բարձր արժեք, ցածր ծավալ» քաղաքականությունը, և բոլոր ազգությունների քաղաքացիներից պահանջվում էր վճարել 200 ԱՄՆ դոլար՝ որպես թույլատրման վճար մեկ գիշերվա համար՝ Բութանի վիզա ստանալու համար, այն ժամանակ, երբ Հնդկաստանի քաղաքացիներպետք է վճարեին 1200 հնդկական ռուփի[7]։ 2023 թվականի օգոստոսից հիմնական վճարը կրճատվել է մինչև 100 ԱՄՆ դոլար, սակայն հնդիկների համար գումարը մնում է նույնը[8]։ Այնուամենայնիվ, այժմ ճանապարհորդները կարող են իրենք ընտրել իրենց կացարանն ու երթուղին։
Գրեթե բոլոր ազգությունները պետք է նախօրոք պայմանավորվեն իրենց արտոնագրի կամ թույլտվություն համար՝ նախքան Բութան այցելելը` հիմնվելով Բութանի նորացված վիզային քաղաքականության վրա[9]։
Ավիաընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Druk Air-ը, որը հիմնադրվել է 1981 թվականին, նախկինում եղել է միակ ավիաընկերությունը, որն իրականացնում էր թռիչքներ Բութանում[10], մինչև ավիացիոն արդյունաբերության զարգացումը 2011 թվականի դեկտեմբերին Bhutan Airlines-ի ստեղծմամբ[11]։
Ժամանումները ըստ երկրի
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին երկիր է ժամանել ամենամեծ թվով զբոսաշրջիկների հոսքը՝ ավելի քան 315 000 մարդ։ Աճը պայմանավորված է Ասիա-Խաղաղօվկիանոսյան շուկայով, հատկապես Հնդկաստանից, Թաիլանդից, Վիետնամից, Ֆիլիպիններից, Ավստրալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Բանգլադեշից, Մալայզիայից և Հարավային Կորեայից։ Արևմտյան շուկաները նույնպես աճել են, հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում[12]։
Կարճաժամկետ հիմունքներով Բութան ժամանող այցելուների մեծ մասը հետևյալ երկրներից էր.[13][14][15]
# | Երկիր | 2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Հնդկաստան | 230,381 | 191,836 | 172,751 | 114,301 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
2 | Բանգլադեշ | 13,016 | 10,450 | 10,536 | 7,753 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
3 | ԱՄՆ | 11,707 | 10,561 | 9,220 | 7,292 | 7,137 | 7,291 | 6,997 | 6,102 |
4 | Չինաստան | 7,564 | 6,878 | 6,421 | 9,208 | 9,399 | 8,111 | 4,827 | 3,816 |
5 | Սինգապուր | 4,744 | 3,886 | 4,129 | 3,015 | 2,587 | 1,720 | 2,051 | |
6 | Միացյալ Թագավորություն | 4,241 | 3,585 | 3,246 | 3,124 | 2,958 | 2,680 | 2,309 | 2,491 |
7 | Թաիլանդ | 4,086 | 3,886 | 4,047 | 4,177 | 3,778 | 12,105 | 3,527 | 3,617 |
8 | Գերմանիա | 3,375 | 3,422 | 2,970 | 2,297 | 2,498 | 2,971 | 2,770 | 2,895 |
9 | Ավստրալիա | 3,153 | 2,739 | 2,249 | 1,818 | 1,833 | 2,037 | 2,062 | 1,950 |
10 | Ճապոնիա | 3,010 | 2,674 | 2,744 | 4,833 | 2,437 | 2,707 | 4,035 | 7,029 |
11 | Մալայզիա | 2,761 | 3,140 | 2,956 | 1,967 | 1,546 | 2,067 | 2,054 | 1,312 |
12 | Վիետնամ | 2,072 | 1,961 | 1,423 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
13 | Ֆրանսիա | 1,953 | 1,773 | 1,545 | 1,501 | 1,563 | 1,636 | 1,572 | 1,863 |
14 | Ֆիլիպիններ | 1,912 | 1,089 | 1,101 | Չկա տվյալ | ||||
15 | Կանադա | 1,870 | 1,807 | 1,524 | 1,110 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
16 | Իսպանիա | 1,659 | 1,397 | 1,142 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
17 | Թայվան | Չկա տվյալ | 1,496 | 1,491 | 1,812 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
18 | Շվեյցարիա | Չկա տվյալ | 1,379 | 1,352 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
19 | Իտալիա | Չկա տվյալ | 1,229 | 978 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
20 | Ինդոնեզիա | Չկա տվյալ | 1,033 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
21 | Նիդերլանդներ | Չկա տվյալ | 757 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ |
Այլ | 20,007 | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Չկա տվյալ | ||
Ընդհանուր | 315,599 | 274,097 | 237,529 | 209,570 | 155,121 | 133,480 | 116,209 | 105,407 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բութանի նախնական ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Բութանը պաշտոնապես ներառեց որոշ զբոսաշրջային վայրեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնում։ Սա առաջին դեպքն էր, երբ Բութանն իր տեսարժան վայրերը ներառեց կազմակերպության ցանկում՝ ապագայում ժառանգության ցանկում ներառելու նպատակով։ Երկրում ցուցակագրվել են ութ վայրեր[16]։
Տեսարժան վայր | Նկար | Վայրը | Առաջարկվող տեսակ | Նախնական ցուցակում գրանցվելու տարեթիվը | Նկարագրություն | Հավելյան տեղեկատվություն |
---|---|---|---|---|---|---|
Դրուկգյել Ձոնգի հնագույն շրջանի ավերակ | Պարո թաղամաս | Մշակութային | 2012 | Տեսարժան վայրրը պարունակում է բուդդայական բերդ-վանքի ավերակներ, որը կառուցվել է Տենզին Դրուկդրայի կողմից 1649 թվականին։ 2016 թվականին Բութանի կառավարությունը հայտարարեց, որ վանքը կվերականգնվի[17]։ | [18] | |
Ձոնգներ՝ ժամանակավոր և կրոնական իշխանությունների կենտրոն | Տարբեր թաղամասեր | Մշակութային | 2012 | Գոյություն ունեն Բութանի պատմության համար մեծ նշանակություն ունեցող հինգ դզոնգներ՝ Պունախա Ձոնգը, Վանգդու Ֆոդրանգ Ձոնգը, Պարո Ձոնգը, Տրոնգսա Ձոնգը և Դագանա Ձոնգը։ | [19] | |
Ֆաջո Ժիգպոյի և նրա ժառանգների սուրբ վայրեր | Տարբեր թաղամասեր | Մշակութային | 2012 | Տեսարժան վայրերը ընդգրկում են Ցեդոնգ Ֆուգը, Գավա Ֆուգը, Լանգթանգ Ֆուգը, Սենգյե Ֆուգը, Գոմ Դրակը, Թուկչե Դրաքը, Ցեչու Դրակը, Դեչեն Դրակը, Տակցանգ Սենգ Սամդրուբ Ձոնգը, Տագո Չոյինգ Ձոնգը, Լինգժի Յագոե Ձոնգը և Յանգցե Տուբո Ձոնգը։ | [20] | |
Թագավորական Մանաս ազգային պարկ | Տարբեր թաղամասեր | Բնական | 2012 | Բութանի ամենահին ազգային պարկն է։ | [21] | |
Ջիգմե Դորջի ազգային պարկ | Տարբեր թաղամասեր | Բնական | 2012 | Բութանի երկրորդ ամենամեծ ազգային պարկն է։ | [22] | |
Վայրի բնության ապաստան | Տռաշիգյանցե թաղամաս | Մշակութային | 2012 | Տեղանքը թռչունների համար կարևոր տարածք է Հիմալայներում։ | [23] | |
Սակտենգի վայրի բնության արգելավայր | Տարբեր թաղամասեր | Մշակութային | 2012 | Ստեղծվել է պաշտպանելու առասպելական ռասան, որը հայտնի է որպես միգոյի, ինչպես նաև վայրի բնությունը։ | [24] |
«Բարձր արժեք, ցածր ծավալ» սկզբունքի քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Բութանը հաջողությամբ սահմանափակել է երկիր մուտք գործող զբոսաշրջիկների թիվը իր «բարձր որակ, ցածր ծավալ» սկզբունքով[25][26], սակայն կարելի է պնդել, որ «բարձրորակ զբոսաշրջիկը» պետք է լինի հարուստ զբոսաշրջիկ, քանի որ Բութան այցելելու խոչընդոտը հիմնականում պայմանավորված է բարձր գներով և ոչ իրական հետաքրքրությամբ կամ ուշադրությամբ[27]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ High Value Low Volume. KuenselOnline (2015-08-21). Retrieved on 2020-07-28.
- ↑ Kent Schroeder, Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan, Cham (Switzerland): Palgrave Macmillan, 2018, 54–55.
- ↑ Schroeder, Kent (2017). «The Last Shangri-La?». Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan. Cham (Zug): Springer. էջ 55. ISBN 9783319653884. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին. «To drive increased tourism revenues, the earlier approach of 'high value, low volume' was replaced by 'high value, low impact'. This represented a subtle but significant shift.»
- ↑ Yeginsu, Ceylan (2022 թ․ հուլիսի 5). «Famous for Happiness, and Limits on Tourism, Bhutan Will Triple Fees to Visit». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Kent Schroeder, Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan, Cham (Switzerland): Palgrave Macmillan, 2018, 54–55.
- ↑ Dorji, Tandi. «Sustainability of Tourism in Bhutan» (PDF). Digital Himalaya. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Bhutan set to raise SDF to 200 USD». Daily Bhutan. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Ahuja, Bhawna (2023 թ․ օգոստոսի 27). «Enhancing Bhutan's Tourism Sector: Strategies for Success». IndraStra Global (անգլերեն). ISSN 2381-3652. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Planning YOUR TRIP to Bhutan». Tourism Council of Bhutan.
- ↑ «About Drukair». Drukair Singapore office. Drukair. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Our Story | Bhutan Airlines».
- ↑ «Bhutan Tourism Monitor». Tourism Council of Bhutan. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Tourism Council of Bhutan (2014) BHUTAN TOURISM MONITOR. Annual Report 2013 Արխիվացված 2019-11-15 Wayback Machine.
- ↑ Tourism Council of Bhutan (2016) «BHUTAN TOURISM MONITOR. Annual Report 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Tourism Council of Bhutan (2017) «BHUTAN TOURISM MONITOR. Annual Report 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Bhutan. UNESCO World Heritage Centre. Retrieved on 2020-07-28.
- ↑ Drukyul’s victory rises to The Gyalsey – KuenselOnline. Kuenselonline.com (2016-02-07). Retrieved on 2020-07-28.
- ↑ Ancient Ruin of Drukgyel Dzong. UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
- ↑ Dzongs: the centre of temporal and religious authorities (Punakha Dzong, Wangdue Phodrang Dzong, Paro Dzong, Trongsa Dzong and Dagana Dzong). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
- ↑ Sacred Sites associated with Phajo Drugom Zhigpo and his descendants. UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
- ↑ Royal Manas National Park (RMNP). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
- ↑ Jigme Dorji National Park (JDNP). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
- ↑ Bumdeling Wildlife Sanctuary. UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
- ↑ Sakteng Wildlife Sanctuary (SWS). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
- ↑ Bhutan saw highest number of tourists last year – BBS | BBS. Bbs.bt (2018-04-13). Retrieved on 2020-07-28.
- ↑ Nyaupane, Gyan P. and Timothy, Dallen (2016) "Bhutan’s Low-volume, High-yield Tourism: The Influence of Power and Regionalism". Travel and Tourism Research Association: Advancing Tourism Research Globally.
- ↑ Schroeder, Kent (2017). "The Last Shangri-La?". Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan. Cham (Zug): Springer. p. 55. 9783319653884. Retrieved 25 January 2020. To drive increased tourism revenues, the earlier approach of 'high value, low volume' was replaced by 'high value, low impact'. This represented a subtle but significant shift.