Թիմուր Զանգիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմուր Զանգիև
Ծնվել էհունվարի 27, 1994(1994-01-27) (30 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերօպերա և սիմֆոնիկ երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր
Գործիքներդաշնամուր
 Timur Zangiyev Վիքիպահեստում

Թիմուր Քերիմսուլթանովիչ Զանգիև (օսերեն՝ Зæнджиаты Керимсултаны фырт Тимур, հունվարի 27, 1994(1994-01-27), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիրիժոր։ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության վաստակավոր արտիստ (2015)։ 2012 թվականից՝ Մոսկվայի Մոսկվայի Կ․ Ստանիսլավսկու և Վ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի դիրիժոր։

Աշխարհի ամենաերիտասարդ դիրիժորներից մեկն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմուր Զանգիևը ծնվել է 1994 թվականի հունվարի 27-ին, Մոսկվայում, օսական ընտանիքում։ Մայրը դաշնակահար է, կոնցերտմեյստեր Ա․ Լյադովի անվան մանկական երաժշտական դպրոցում, հայրն ատամնաբույժ է։ Ծնողները վաղ մանկական հասակում տղայի մոտ հայտնաբերում են բացարձակ լսողություն։ Թիմուրը սկսել է զբաղվել երգչախմբային երգեցողությամբ երեք տարեկան հասակում, իսկ սկսած 4,5 տարեկանից սովորել է նվագել ջութակ։ Վլադիկովկազ քաղաքի Վ. Գերգիևի անվան արվեստի ուսումնարանին կից երաժշտական դպրոցում սովորել է սիմֆոնիկ դիրիժորություն։ Առաջին անգամ սիմֆոնիկ նվագախմբում դիրիժորություն է արել յոթ տարեկան հասակում[1]։ 2004 թվականին Սոչիում Թիմուր Զանգիևը դարձել է «Կինոտավրիկ» միջազգային մանկական փառատոնի դափնեկիր։ Ի. Կոբզոնի աջակցությամբ Թիմուրի ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա[2][3]։

Սկսած 2005 թվականից Թիմուրը սովորել է Մոսկվայի Պ. Չահկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական ուսումնարանում (պրոֆեսոր Անատոլի Լևինի դասարան)։ 2011 թվականից՝ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ուսանող (պրոֆեսոր Գենադի Ռոժդեստվենսկու դասարան)[4]։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականից Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության նախագահի կրթաթոշակառու[2]
  • 2004 թվականից Վ. Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառու, որպես նվեր ստացել է իտալական վարպետի ջութակ[5][6]
  • 2004 թվականից «Ռուսական կատարողական արվեստ» հիմնադրամի կրթաթոշակառու[2]

Փառատոներ և մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմուր Զանգիևը մասնակցել է հետևյալ փառատոներին՝

  • «Կինոտավրիկ» (2004), ճանաչվել է փառատոնի «վարպետ»[2]
  • Վլադիմիր Ստիպակովի «Մոսկվան դիմավորում է ընկերներին»(2005, 2006)[4]
  • Նիկոլայ Պետրովի «Երաժշտական Կրեմլ» (2007)[4]
  • «Դասական Վոլգայի վրա» (2009, 2010)[4]
  • Դմիտրի Կոգանի «Բարձրակարգ երաժշտության օրեր» (2011)[4]
  • «Դասական OPEN FEST» (2015, 2016)[7][8]

Երկրորդ Համառուսական երաժշտական մրցույթի երրորդ դափնեկիր, Մոսկվա (2015)[9][10].

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014
2014

Թիմուր Զանգիևը եղել է այնպիսի կոլեկտիվների դիրիժոր, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի նվագախումբը, «Նոր Ռուսաստան» նվագախումբը, «Մոսկվայի վիրտուոզները» պետական կամերային նվագախումբը, Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախումբը, Մոսկվայի կոնսերվատորայի համերգային սիմֆոնիկ նվագախումբը, Մոնտե Կառլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն[4]։ Վասիլի Պաշկևիչի «Ժլատը» օպերայի դիրիժոր-բեմադրիչ (Տոլյատի, 2012)[4][11]։ Կ. Ստանիսլավսկու և Վ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի բեմադրության երաժշտական ղեկավար (2014)[12], Ֆրեդերիկ Աշթոնի բալետների՝ Մոսկվայի ակադեմիական երաժշտական թատրոնի բեմ տեղափոխելու նախագծի ղեկավար[13]։

2011 թվականից Սամարայի պետական ֆիլհարմոնիայի մշտական հրավիված դիրիժոր[4]։ 2012 թվականից Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու և Վ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի դիրիժոր֊ասիստենտ[14], իսկ 2015 թվականից՝ դիրիժոր[4]։ 2017 թվականից Տոլյատիի ֆիլհարմոնիայի գլխավոր հրավիրված դիրիժոր[15]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության վաստակավոր արտիստ (2015)[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Трудные открытия Тимура Зангиева». Осетинское радио и телевидение. 2013 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Тушишвили Д. Р. — Интервью с матерью музыканта«Тимур Зангиев». Scriabin.eu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  3. Салбиев А. 5-я симфония восьмилетнего Тимура // Парламентская газета : газета. —М., 2002. — В. 29 июня. — № 121 (1000). Архивировано из первоисточника 22 Դեկտեմբերի 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Тимур Зангиев, дирижёр». Московский академический Музыкальный театр — Страница дирижёра на сайте театра. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  5. Белага Н. (2011 թ․ մարտի 3). «Концерт так концерт!». Встреча: независимая городская газета Дубны. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  6. «Тимур Зангиев». 1TV: Детское время. 2005 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  7. «В Тольятти открылся фестиваль «Классика OPEN FESТ»». ClassicalMusicNews.Ru (ռուսերեն). 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Карасев, Вадим. «На фестивале "Классика Open fest" молодые дирижеры выступят в качестве инструменталистов - Волга Ньюс». Волга Ньюс. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «II Всероссийский музыкальный конкурс подвел итоги по специальности "Оперно-симфоническое дирижирование"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. Гайкович М. (2015-29-11). «В культуре. Культурные контакты с Турцией под угрозой». Независимая газета. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. Корябин И. Случай помогает таланту // Играем с начала. Da capo al fine : Газета. —М., 2013. — № 12 (116). — С. 11.
  12. «Ирина Лычагина и Тимур Зангиев на «Худсовете». 23 декабря 2014 года». ТВ «Культура». 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  13. «Нина Ананиашвили и Сергей Полунин представят балеты Аштона в Москве». ТАСС. 2015 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. «Трудные открытия Тимура Зангиева». Осетинское радио и телевидение — О нем долго говорили: «Самый юный дирижер в мире». Теперь есть основания утверждать: он — самый молодой дирижер-ассистент. 2013 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  15. «№ 7 «СИМФОНИЧЕСКОЕ ПУТЕШЕСТВИЕ С ТИМУРОМ ЗАНГИЕВЫМ» - Тольяттинская филармония». Тольяттинская филармония (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «Тимур Зангиев. Молодой и заслуженный». Постоянное представительство республики Северная Осетия — Алания при Президенте РФ. 2015 թ․ ապրիլի 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]