Jump to content

Բութանի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բութանի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Բութան[1]
ՏեղագրությունՊարո (քաղաք)
ՎայրՊարո (քաղաք)
Ղեկավարության նստավայրՊարո (քաղաք), Բութան
Հիմնադրվել է1968
Քարտեզ
Քարտեզ

Բութանի ազգային թանգարան, տեղակայված է Պարո քաղաքի Տա - ձոնգ պահակային աշտարակում։ Թանգարան կարելի է հասնել շրջանցելով Դունցե - լակխանգ տաճարը։ Ձոնգը, որն այսօր թանգարան է դարձել, կառուցվել է 1641 թվականին՝ որպես Պարո - ձոնգ վանքի պաշտպանական ամրություն, հյուսիսից հարձակումներին դիմակայելու համար։ Ձոնգը կլոր կառույց է, որն ունի գալարագծով բարձրացող վեց հարկ, որոնք ծառայել են որպես զորակայան զինվորների և բանտ՝ գերիների համար։ Բութանի երրորդ արքա Ջիգմե Դորոջի Վանգչուկը, վերափոխելով Տա-ձոնգը, 1968 թվականին հիմնում է թանգարան։

Թանգարանի ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հավաքված են ուխտագնացների համար մեծ արժեք ներկայացնող բուդդայական շատ սրբություններ և երկու խորան։

  • Ներքնահարկում ցուցադրվում են հին զենքեր, բրոնզե իրեր, անոթներ, սպասք։
  • Առաջին հարկում՝ հնդկեղեգից պատրաստված անոթներ, բեռնարկղեր՝ նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների համար։
  • Երկրորդ հարկը նվիրված է բուդդայական ծեսերի համար անհրաժեշտ իրերին և բուդիզմի պատմությանը։
  • Երրորդ հարկում բութանցիների առօրյան ներկայացնող ազգագրական ցուցադրություն է՝ սպասք, հագուստ, զարդեր։ Այս հարկում է տեղակայված նաև երկիրը միավորած արքա Շաբդրունգին նվիրված ցուցահանդեսը։
  • Չորրորդ հարկը նվիրված է երկրի վաղ շրջանի պատմությանը, տարազին, ծիսական պարերին, տանկաներն (տիբեթյան կրոնական պատկերներ), բրոնզե քանդակներին, փորագրությանը։ Հատուկ ցուցահանդես է նվիրված Պեմա Լինգպային։
  • Հինգերորդ հարկում ներկայացված է միջնադարյան շրջանին (XI—XV դարեր) վերաբերող հավաքածու՝ բուդդայակն ծեսի իրեր, տանկաներ, բորնզե քանդակներ և այլ սրբություններ։ Տեղադրված է նաև բարգավաճման աստվածություն Նամսային նվիրված խորան։
  • Վեցերորդ հարկում ֆիլատելիայի, ձոնգերի նկարների հարկաբաժինն է։ Այստեղ է գնվում նաև տանգաներով և տարածական մանդալայով խորանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]