Պարո (քաղաք)
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Wangchang Gewog? |
ԲԾՄ | 2266 մետր |
Բնակչություն | 2362 մարդ (2005)[1] |
Հեռախոսային կոդ | 827 |
Պարո (ձոնգքհա՝ སྤ་རོ་), քաղաք Բութանի արևմուտքում, 15 000 բնակչությամբ, գտնվում է 2400 մետրի վրա։ Պարոն համարվում է Պարո վարչաշրջանի կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII դարից բութանցիները սկսել են ամրապնդվել, պաշտպանվելով Տիբեթից եկող հարձակումներից։ Ընդ որում Պարոն շատ մեծ դեր է ունեցել, քանի որ Պարոյով է անցնում միակ հարմար ճանապարհը Տիբեթ՝ Չումբի և Սիկկիմե արահետով։ Պարո քաղաքը համարվել է Պարո մարզի մայրաքաղաքը։
Պարոյի առաջնորդը ակտիվորեն մասնակցել է Բութանի իշխանության համար պայքարին 19-րդ դարի վերջում։ Ուգյեն Վանգչուկին հաջողվել է երկիրը միավորել, և 1907 թվականին Պունկխանում նա իրեն նշանակում է Բութանի թագավոր։
Տրանսպորտ և տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ 1958 թվականին Ջավահառլալ Ներուն իր դստեր՝ Ինդիրա Գանդիի հետ գնացել է Պարո յակերով։ Սահմանային Պխունչոլինգ և Թհիմփհու քաղաքների ճանապարհաշինությունից հետո, 60-ական թվականների քարավաններով փոխադրումը դարձավ մեքենաներով։
Պարոում է գտնվում երկրի երկու օդանավակայաններից մեկը՝ Պարոյի օդանավակայանը, որը մտնում է աշխարհի 10 ամենավտանգավոր օդանավակայանների մեջ[2]։
Պարոյի սարահարթում աճեցնում են բրինձ, խնձոր, կարտոֆիլ։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջիկների այստեղ գալու ժամանակը համընկնում է ցեչու տոնին, որի ժամանակ հյուրերի թիվն անցնում է մի քանի հազարից։
Պարոյի տեսարժան վայրերը և շրջակայքը
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուդդայականության տաճար Դունցե-լակխանգ, XV դար,
- Ամրոց Դրուկգյալ-ջոնգ,
- Բուդդայականության տաճար Կիչու-լակխանգ, կառուցված Տիբեթի արքա Սոնգցեն Գամպոյի կողմից, VII դար,
- Բութանի ազգային թանգարան,
- Ամրոց Րինպունգ-ջոնգ, XVII դար,
- Վանք Տակցանգ-լակխանգ («Վագրի բույն»),
- Ավանդական գյուղացիական տներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.webcitation.org/61Fgcv9nB
- ↑ Согласно рейтингу Արխիվացված 2016-03-04 Wayback Machine агентства Reuters.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գլխավոր աշտարակը
-
Կյուչու Լականգ
-
Րիպունգ
-
Տակցանգ վանք
-
Կամուրջ
-
Րիպունգ Ջոնգի տեսքը