Ջիգմե Դորոջի Վանգչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիգմե Դորոջի Վանգչուկ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1929(1929-05-02) կամ 1928[1]
ԾննդավայրԹհիմփհու, Բութան
Մահացել էհուլիսի 21, 1972(1972-07-21) կամ 1972[1]
Մահվան վայրՆայրոբի, Քենիա
Քաղաքացիություն Բութան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինKesang Choden Wangchuk?
Ծնողներհայր՝ Ջիգմե Վանգչուկ, մայր՝ Phuntsho Choden?
Զբաղեցրած պաշտոններDruk Gyalpo?
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Վիբխուշան
ԵրեխաներJigme Singye Wangchuck?
 Jigme Dorji Wangchuck Վիքիպահեստում

Ջիգմե Դորոջի Վանգչուկ (ձոնգքհա՝ , մայիսի 2, 1929(1929-05-02) կամ 1928[1], Թհիմփհու, Բութան - հուլիսի 21, 1972(1972-07-21) կամ 1972[1], Նայրոբի, Քենիա), Բութանի երրորդ թագավորը 1952-ից 1972 թվականներին։ Գահ է բարձրացել իր հոր` Ջիգմե Վանգչուկի մահվանից հետո, որը երկրորդ թագավորն էր Վանգչուկ դինաստիայից։ Նա դանդաղ ճանապարհով ցանկանում էր արդիականացնել երկիրը և քայլեր սկսեց անել, որոնք երկիրը դուրս կբերեն համաշխարհային մեկուսացումից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տրոնգսա քաղաքի Տհուպանգ պալատում։ 1952 թվականի հոկտեմբերի 27-ին Ջիգմե Դորոջի Վանգչուկը զբաղեցրել է իր հոր` Ջիգմե Վանգչուկի գահը։ Ջիգմե Դորոջի Վանգչուկը բարեփոխումներ է կատարել, որպեսզի վերացնի ֆեոդալիզմը, նախկին ստրուկներին քաղաքացիություն և հողատարածքներ է տվել[2], նոր հայտնագործություններ է ներդրել գյուղական տնտեսությունում և ներդրել է նաև անիվային տրանսպորտ, քանի որ մինչև այդ մարդիկ բեռները և մթերքները կրում էին իրենց ուսերին։

1959 թվականին չինացիները գրավում են Տիբեթը, մի երկիր, որի հետ Բութանը դարավոր լավ հարաբերությունների մեջ էր գտնվում։ Դա ստիպում է թագավորին այլ համագործակիցներ ման գալ և արդյունքում Բութանը մտնում է ՄԱԿի կազմի մեջ 1971 թվականին։ Դրանից հետո թագավորը հրաման է արձակում, համաձայն որի` Ազգային ասամբլեան իրավունք է ստանում գահից զրկել արքային կամ էլ նրա հետնորդներին` երկու կամ երեք ձայնով, որը դարձել է առաջին քայլը դեպի ժողովրդավարությունը։ Նոր սահմանադրություն ընդունելուց հետո 1963 թվականին նա Բութանի միապետի իր` Ձերդ մեծություն Մահառաջա կոչումը փոխել է և իրեն կոչել Ձերդ մեծություն Բութանի թագավոր և դարձել է բանակի գլխավոր հրամանատար։ 1966 թվականին Թհիմփհուն դարձել է պաշտոնական մայրաքաղաքը[3]։

Ջիգմե Դորոջի Վանգչուկը վարում էր երկրի հիմնավոր արդիականացնում։

Ջիգմե Դորոջի Վանգչուկը քսան տարեկանում առաջին անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել և ստիպված էր հաճախակի բժշկական օգնություն փնտրել արտասահմանում։ Նա մահացել է 1972 թվականի հուլիսի 21-ին, Նայրոբիում, և նրան հաջորդել է իր որդին` Ջիգմե Սինգե Վանգչուկը։

Թագավորի երկրպագումը բութանցիների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութանցիները համարում են, որ երրորդ թագավորը ուներ հատուկ առեղծվածային ուժ։ Ջիգմե Դորոջի Վանգչուկի է նվիրված հիշատակի չորտենը Թհիմփհույում, որի մոտ են գալիս շատ ուխտագնացներ Բութանից. չորտենը համարվում է երազանքների կատարման վայր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգ V թագավորի տարեդարձի արծաթե բրիտանական մեդալ (03.06.1935)[3]
  • Գեորգ VI թագավորի թագադրման բրիտանական մեդալ (11.5.1937)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG175181
  2. «Bhutan profile» (անգլերեն). BBC News online. 2010 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  3. 3,0 3,1 The Royal Ark

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]