Զբոսաշրջությունը Բութանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Druk Air-ի Airbus A319 ինքնաթիռից իջնող ուղևորներ Պարոյի օդանավակայանում

Զբոսաշրջությունը Բութանում, 1974 թվականին եկրում զարգացած ոլորտ։ Երբ Բութանի կառավարությունը, փորձելով ավելացնել եկամուտները և ներկայացնել Բութանի յուրահատուկ մշակույթն ու ավանդույթները արտաքին աշխարհին, բացեց իր մեկուսացված երկիրը օտարերկրացիների համար։ 1974 թվականին Բութանի Թագավորություն է այցելել ընդհանուր առմամբ 287 զբոսաշրջիկ։ Բութան այցելած զբոսաշրջիկների թիվը 1992 թվականին աճել է մինչև 2850, իսկ 1999 թվականին՝ 7158։ 1980-ականների վերջին զբոսաշրջության տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար։

Թեև Բութանի կառավարությունը բաց է օտարերկրացիների համար, նա քաջատեղյակ է շրջակա միջավայրի վրա զբոսաշրջիկների ազդեցության մասին Բութանի եզակի լանդշաֆտի և մշակույթի վրա։ Ըստ այդմ՝ ի սկզբանե սահմանափակել են զբոսաշրջային ակտիվության մակարդակը՝ նախապատվությունը տալով ավելի որակյալ զբոսաշրջությանը։ Այս քաղաքականությունն ի սկզբանե հայտնի էր որպես «բարձր արժեք, ցածր ծավալ» զբոսաշրջություն[1]։ 2008 թվականին այն վերանվանվեց «բարձր արժեք, ցածր ազդեցություն» կամ «թույլ, բայց նշանակալի տեղաշարժ»։ Չնայած այն բանի, որ ցածր ազդեցությունը երկրի վրա երաշխավորված է այցելուների ցածր քանակով, Բութան մեկնելու համար պետք է հարուստ լինել[2]՝ տեղ թողնելով քննադատություն այն հարցին, թե արդյոք պետք է հարուստ լինել գնահատված զբոսաշրջիկ լինելու համար[3]։ Այստեղ զբոսաշրջիկներից մեկ անձի համար օրական գանձվում է մոտ 200 ԱՄՆ դոլար[4]։

2005 թվականին «Կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարություն» կոչվող փաստաթուղթը ավելի մեծ ուշադրություն է դարձրել զբոսաշրջիկների թվի ավելացմանը՝ երկրի մշակույթն ու շրջակա միջավայրը խթանելու համար՝ որպես հարուստ զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն[5]։ Զբոսաշրջության ամենակարևոր կենտրոններն են Բութանի կենտրոն Թիմֆուում և արևմտյան Պարո քաղաքում՝ Տակշանգում, ժայռափոր վանքը (անգլերեն կոչվում է Վագրի բույն), որը նայում է Պարոյի հովտին՝ երկրի տեսարժան վայրերից մեկին։ Այս տաճարը սուրբ է բուդդիստների համար։ Տաճարի ներսում կա մի քարանձավ, որտեղ տեղի են ունեցել Բութանում բուդդայականության տարածման մասին 90 օրյա խորհրդածությունները։ Տաճարը կանգուն է ավելի քան հազար տարի։

Զբոսաշրջային օպերատորներ Բութանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդու Դհարմա Սամուդայա տաճար Թիմֆուում

Բութանի կառավարությունը սեփականաշնորհեց Բութան զբոսաշրջության կորպորացիան (ԲԹԿ) 1991 թվականի հոկտեմբերին՝ խթանելով մասնավոր գործիչների ներդրումներն ու գործունեությունը։ Արդյունքում՝ 2018 թվականի դրությամբ հանրապետությունում գործում է ավելի քան 75 լիցենզավորված զբոսաշրջային ընկերություն[6]։ Նախկինում բոլոր զբոսաշրջիկները (խմբային կամ անհատ) պետք է ճամփորդեին պլանավորված, կանխավճարային փաթեթով կամ անհատապես մշակված ճամփորդական ծրագրով։ Պոտենցիալ զբոսաշրջիկները պետք է պայմանավորվեին պաշտոնապես հաստատված տուրօպերատորի միջոցով՝ ուղղակիորեն կամ արտասահմանյան գործակալի միջոցով։

Մուտքի արտոնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունիսին Բութանի զբոսաշրջության քաղաքականությունը լրացուցիչ վերանայվեց՝ պահպանելու «Բարձր արժեք, ցածր ծավալ» քաղաքականությունը, և բոլոր ազգությունների քաղաքացիներից պահանջվում էր վճարել 200 ԱՄՆ դոլար՝ որպես թույլատրման վճար մեկ գիշերվա համար՝ Բութանի վիզա ստանալու համար, այն ժամանակ, երբ Հնդկաստանի քաղաքացիներպետք է վճարեին 1200 հնդկական ռուփի[7]։ 2023 թվականի օգոստոսից հիմնական վճարը կրճատվել է մինչև 100 ԱՄՆ դոլար, սակայն հնդիկների համար գումարը մնում է նույնը[8]։ Այնուամենայնիվ, այժմ ճանապարհորդները կարող են իրենք ընտրել իրենց կացարանն ու երթուղին։

Գրեթե բոլոր ազգությունները պետք է նախօրոք պայմանավորվեն իրենց արտոնագրի կամ թույլտվություն համար՝ նախքան Բութան այցելելը` հիմնվելով Բութանի նորացված վիզային քաղաքականության վրա[9]։

Ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոյի միջազգային օդանավակայան

Druk Air-ը, որը հիմնադրվել է 1981 թվականին, նախկինում եղել է միակ ավիաընկերությունը, որն իրականացնում էր թռիչքներ Բութանում[10], մինչև ավիացիոն արդյունաբերության զարգացումը 2011 թվականի դեկտեմբերին Bhutan Airlines-ի ստեղծմամբ[11]։

Ժամանումները ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին երկիր է ժամանել ամենամեծ թվով զբոսաշրջիկների հոսքը՝ ավելի քան 315 000 մարդ։ Աճը պայմանավորված է Ասիա-Խաղաղօվկիանոսյան շուկայով, հատկապես Հնդկաստանից, Թաիլանդից, Վիետնամից, Ֆիլիպիններից, Ավստրալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Բանգլադեշից, Մալայզիայից և Հարավային Կորեայից։ Արևմտյան շուկաները նույնպես աճել են, հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում[12]։

Կարճաժամկետ հիմունքներով Բութան ժամանող այցելուների մեծ մասը հետևյալ երկրներից էր.[13][14][15]

# Երկիր 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012
1 Հնդկաստան Հնդկաստան 230,381 191,836 172,751 114,301 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
2 Բանգլադեշ Բանգլադեշ 13,016 10,450 10,536 7,753 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 11,707 10,561 9,220 7,292 7,137 7,291 6,997 6,102
4 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 7,564 6,878 6,421 9,208 9,399 8,111 4,827 3,816
5 Սինգապուր Սինգապուր 4,744 3,886 4,129 3,015 2,587 1,720 2,051
6 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 4,241 3,585 3,246 3,124 2,958 2,680 2,309 2,491
7 Թաիլանդ Թաիլանդ 4,086 3,886 4,047 4,177 3,778 12,105 3,527 3,617
8 Գերմանիա Գերմանիա 3,375 3,422 2,970 2,297 2,498 2,971 2,770 2,895
9 Ավստրալիա Ավստրալիա 3,153 2,739 2,249 1,818 1,833 2,037 2,062 1,950
10 Ճապոնիա Ճապոնիա 3,010 2,674 2,744 4,833 2,437 2,707 4,035 7,029
11 Մալայզիա Մալայզիա 2,761 3,140 2,956 1,967 1,546 2,067 2,054 1,312
12 Վիետնամ Վիետնամ 2,072 1,961 1,423 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
13 Ֆրանսիա Ֆրանսիա 1,953 1,773 1,545 1,501 1,563 1,636 1,572 1,863
14 Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 1,912 1,089 1,101 Չկա տվյալ
15 Կանադա Կանադա 1,870 1,807 1,524 1,110 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
16 Իսպանիա Իսպանիա 1,659 1,397 1,142 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
17 Թայվան Թայվան Չկա տվյալ 1,496 1,491 1,812 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
18 Շվեյցարիա Շվեյցարիա Չկա տվյալ 1,379 1,352 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
19 Իտալիա Իտալիա Չկա տվյալ 1,229 978 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
20 Ինդոնեզիա Ինդոնեզիա Չկա տվյալ 1,033 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
21 Նիդերլանդներ Նիդերլանդներ Չկա տվյալ 757 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Այլ 20,007 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Ընդհանուր 315,599 274,097 237,529 209,570 155,121 133,480 116,209 105,407

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բութանի նախնական ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բութանը պաշտոնապես ներառեց որոշ զբոսաշրջային վայրեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնում։ Սա առաջին դեպքն էր, երբ Բութանն իր տեսարժան վայրերը ներառեց կազմակերպության ցանկում՝ ապագայում ժառանգության ցանկում ներառելու նպատակով։ Երկրում ցուցակագրվել են ութ վայրեր[16]։

Տեսարժան վայր Նկար Վայրը Առաջարկվող տեսակ Նախնական ցուցակում գրանցվելու տարեթիվը Նկարագրություն Հավելյան տեղեկատվություն
Դրուկգյել Ձոնգի հնագույն շրջանի ավերակ Պարո թաղամաս Մշակութային 2012 Տեսարժան վայրրը պարունակում է բուդդայական բերդ-վանքի ավերակներ, որը կառուցվել է Տենզին Դրուկդրայի կողմից 1649 թվականին։ 2016 թվականին Բութանի կառավարությունը հայտարարեց, որ վանքը կվերականգնվի[17]։ [18]
Ձոնգներ՝ ժամանակավոր և կրոնական իշխանությունների կենտրոն Տարբեր թաղամասեր Մշակութային 2012 Գոյություն ունեն Բութանի պատմության համար մեծ նշանակություն ունեցող հինգ դզոնգներ՝ Պունախա Ձոնգը, Վանգդու Ֆոդրանգ Ձոնգը, Պարո Ձոնգը, Տրոնգսա Ձոնգը և Դագանա Ձոնգը։ [19]
Ֆաջո Ժիգպոյի և նրա ժառանգների սուրբ վայրեր Տարբեր թաղամասեր Մշակութային 2012 Տեսարժան վայրերը ընդգրկում են Ցեդոնգ Ֆուգը, Գավա Ֆուգը, Լանգթանգ Ֆուգը, Սենգյե Ֆուգը, Գոմ Դրակը, Թուկչե Դրաքը, Ցեչու Դրակը, Դեչեն Դրակը, Տակցանգ Սենգ Սամդրուբ Ձոնգը, Տագո Չոյինգ Ձոնգը, Լինգժի Յագոե Ձոնգը և Յանգցե Տուբո Ձոնգը։ [20]
Թագավորական Մանաս ազգային պարկ Տարբեր թաղամասեր Բնական 2012 Բութանի ամենահին ազգային պարկն է։ [21]
Ջիգմե Դորջի ազգային պարկ Տարբեր թաղամասեր Բնական 2012 Բութանի երկրորդ ամենամեծ ազգային պարկն է։ [22]
Վայրի բնության ապաստան Տռաշիգյանցե թաղամաս Մշակութային 2012 Տեղանքը թռչունների համար կարևոր տարածք է Հիմալայներում։ [23]
Սակտենգի վայրի բնության արգելավայր Տարբեր թաղամասեր Մշակութային 2012 Ստեղծվել է պաշտպանելու առասպելական ռասան, որը հայտնի է որպես միգոյի, ինչպես նաև վայրի բնությունը։ [24]

«Բարձր արժեք, ցածր ծավալ» սկզբունքի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Բութանը հաջողությամբ սահմանափակել է երկիր մուտք գործող զբոսաշրջիկների թիվը իր «բարձր որակ, ցածր ծավալ» սկզբունքով[25][26], սակայն կարելի է պնդել, որ «բարձրորակ զբոսաշրջիկը» պետք է լինի հարուստ զբոսաշրջիկ, քանի որ Բութան այցելելու խոչընդոտը հիմնականում պայմանավորված է բարձր գներով և ոչ իրական հետաքրքրությամբ կամ ուշադրությամբ[27]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքթշանգ վանքը Պարոում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. High Value Low Volume. KuenselOnline (2015-08-21). Retrieved on 2020-07-28.
  2. Kent Schroeder, Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan, Cham (Switzerland): Palgrave Macmillan, 2018, 54–55.
  3. Schroeder, Kent (2017). «The Last Shangri-La?». Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan. Cham (Zug): Springer. էջ 55. ISBN 9783319653884. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին. «To drive increased tourism revenues, the earlier approach of 'high value, low volume' was replaced by 'high value, low impact'. This represented a subtle but significant shift.»
  4. Yeginsu, Ceylan (2022 թ․ հուլիսի 5). «Famous for Happiness, and Limits on Tourism, Bhutan Will Triple Fees to Visit». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  5. Kent Schroeder, Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan, Cham (Switzerland): Palgrave Macmillan, 2018, 54–55.
  6. Dorji, Tandi. «Sustainability of Tourism in Bhutan» (PDF). Digital Himalaya. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Bhutan set to raise SDF to 200 USD». Daily Bhutan. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Ahuja, Bhawna (2023 թ․ օգոստոսի 27). «Enhancing Bhutan's Tourism Sector: Strategies for Success». IndraStra Global (անգլերեն). ISSN 2381-3652. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Planning YOUR TRIP to Bhutan». Tourism Council of Bhutan.
  10. «About Drukair». Drukair Singapore office. Drukair. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «Our Story | Bhutan Airlines».
  12. «Bhutan Tourism Monitor». Tourism Council of Bhutan. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. Tourism Council of Bhutan (2014) BHUTAN TOURISM MONITOR. Annual Report 2013 Արխիվացված 2019-11-15 Wayback Machine.
  14. Tourism Council of Bhutan (2016) «BHUTAN TOURISM MONITOR. Annual Report 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  15. Tourism Council of Bhutan (2017) «BHUTAN TOURISM MONITOR. Annual Report 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  16. Bhutan. UNESCO World Heritage Centre. Retrieved on 2020-07-28.
  17. Drukyul’s victory rises to The Gyalsey – KuenselOnline. Kuenselonline.com (2016-02-07). Retrieved on 2020-07-28.
  18. Ancient Ruin of Drukgyel Dzong. UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
  19. Dzongs: the centre of temporal and religious authorities (Punakha Dzong, Wangdue Phodrang Dzong, Paro Dzong, Trongsa Dzong and Dagana Dzong). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
  20. Sacred Sites associated with Phajo Drugom Zhigpo and his descendants. UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
  21. Royal Manas National Park (RMNP). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
  22. Jigme Dorji National Park (JDNP). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
  23. Bumdeling Wildlife Sanctuary. UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
  24. Sakteng Wildlife Sanctuary (SWS). UNESCO World Heritage Centre (2020-07-09). Retrieved on 2020-07-28.
  25. Bhutan saw highest number of tourists last year – BBS | BBS. Bbs.bt (2018-04-13). Retrieved on 2020-07-28.
  26. Nyaupane, Gyan P. and Timothy, Dallen (2016) "Bhutan’s Low-volume, High-yield Tourism: The Influence of Power and Regionalism". Travel and Tourism Research Association: Advancing Tourism Research Globally.
  27. Schroeder, Kent (2017). "The Last Shangri-La?". Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan. Cham (Zug): Springer. p. 55. 9783319653884. Retrieved 25 January 2020. To drive increased tourism revenues, the earlier approach of 'high value, low volume' was replaced by 'high value, low impact'. This represented a subtle but significant shift.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]