Դորա Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորա Մար
ֆր.՝ Dora Maar
Ծնվել էնոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էհուլիսի 16, 1997(1997-07-16)[1][3][4][…] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ, արվեստագետ, նկարչուհի, բանաստեղծուհի, պարուսույց, քանդակագործ, մոդել, գրող և նկարազարդող
Ոճսյուրռեալիզմ
Թեմաներպոեզիա
ՈւսուցիչԱնդրե Լոտ
ՀայրJosip Marković?
Համատեղ ապրողՊաբլո Պիկասո[6]
 Dora Maar Վիքիպահեստում

Դորա Մար (ֆր.՝ Dora Maar, իրական անունը՝ Henriette Theodora Markovitch, նոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…], Փարիզ - հուլիսի 16, 1997(1997-07-16)[1][3][4][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ), ֆրանսուհի նկարչուհի և լուսանկարչուհի։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրենցի ֆրանսուհի և խորվաթական ծագման ճարտարապետի աղջիկ, ապրել է Արգենտինայում։

Դորա Մարի տունը Վոքլյուզում

1920 թվականին եկել է Փարիզում, սովորել գեղանկարչություն, ապա լուսանկարչություն, ծանոթացել է Բրասաի, Անրի Կարտիե Բրեսոնի, սյուրռեալիստների հետ (Անդրե Բրետոն, Ժորժ Բատայ)։ Եղել է Ման Ռեյի օգնականը։ 1935 բացել է իր սեփական լուսանկարչական ստուդիան։ Նրա «Հայրի՛կ, կսպանեմ» (1936) ֆոտոմոնտաժը դարձել է սյուրռեալիստական արվեստի մի յուրատեսակ այցեքարտ։

1936 թվականին ֆրանսիական «Դե Մագո» սրճարանում Պոլ Էլուարը Մարին ծանոթացրել է Պիկասսոյի հետ։ 9 տարի Մարը եղել է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան։ Մարը հաճախ է լուսանկարել Պիկասոյին (հատկապես «Գեռնիկայի» վրա աշխատելու ժամանակ), նրա ազդեցությամբ է անդրադարձել գեղանկարչությանը։ Պիկասոն շատ է նկարել Մարին՝ հատկապես որպես թախծող, տխրող կին։ Նրա նկարներում Մարը մշտապես ներկայացել է որպես «թախծող կին»։

1945 թվականին՝ Պիկասոյի հետ բաժանումից հետո, Մարը խորը հոգեկան ճգնաժամ է ունեցել, հոգեբուժարանում բուժվել է Ժակ Լականի մոտ։ Գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսից հետո (1957) երկար տարիներ փակվել է իր սենյակում, բանաստեղծություններ է գրել, նկարներ է նկարել, եղել է գրեթե մոռացված։

Մարի գեղնկարչական ժառանգությունը մեծ մասամբ բարձր է գնահատվել հասարակության և քննադատության կողմից, ներկայացվել է հետմահու ցուցահանդեսին (1999):

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Մար» հոդվածին։