Ապրել կյանք Պիկասոյի հետ (ֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ապրել կյանք Պիկասոյի հետ
Surviving Picasso
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր դրամա[1]
Թվական 1996 և հունվարի 2, 1997[2]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջեյմս Այվորի[1][3]
Պրոդյուսեր Հումբեր Բալսան, Ismail Merchant, David L. Wolper, Դոնալդ Ռոզենֆելդ և Paul Bradley
Սցենարի հեղինակ Ruth Prawer Jhabvala
Դերակատարներ Էնթոնի Հոփքինս[3], Նատաշա ՄակԷլհոն[3], Ջուլիանա Մուր[3], Ջոս Էքլենդ, Փիթեր Այր, Ջեյն Լապոտեյր, Ջոզեֆ Մաեր, Բոբ Պեկ, Դայան Վենորա, Սյուզաննա Հարկեր, Ջոն Պլաուրայթ, Դոմինիկ Ուեսթ, Փիթեր Գերետի, Վերմոն Դոբչեֆ, Tom Fisher[4], Andreas Wisniewski[4], Olivier Galfione[4] և Jean-Gabriel Nord[4]
Օպերատոր Թոնի Պիրս-Ռոբերտս
Երաժշտություն Ռիչարդ Ռոբինս
Մոնտաժ Էնդրյու Մարկուս
Պատմվածքի վայր Ֆրանսիա
Նկարահանման վայր Pinewood Studios
Կինոընկերություն Merchant Ivory Productions
Տևողություն 120 րոպե

«Ապրել կյանք Պիկասոյի հետ» (անգլ.՝ Surviving Picasso), ռեժիսոր Ջեյմս Այվորիի 1996 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմը ըստ Արիանա Ստասինոպուլոս Հաֆինգթոնի «Պիկասո. ստեղծող ու ավերող» գրքի մոտիվների:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արիանա Ստասինոպուլոս Հաֆինգթոնի «Պիկասո. ստեղծող ու ավերող» գրքի մոտիվների նկարահանված ֆիլմը ցույց է տալիս նկարչին միայն մի կողմից, թե ինչպես էր նա վերաբերում կանանց: Ֆիլմի «Ապրել Պիկասոյից հետո» վերնագիրն ավելի կբնորոշեր այն իրավիճակը, որի մեջ հայտնվում էին նրա բազմաթիվ կանայք ու սիրուհիները նկարչի հետ հարաբերություններից հետո: Ֆիլմն սկսվում է Ֆրանսուազա Ժիլո անունով երիտասարդ կնոջ պատմությամբ: Նա նացիստական շրջափակման ժամանակաշրջանում Փարիզում ծանոթանում է Պիկասոյի հետ: Աղջիկը որոշում է դառնալ նկարիչ, ոչ թե իրավաբան, ինչպես ցանկանում էր նրա հայրը: Նա դառնում է Պիկասոյի սիրուհին, նրանք ունենում են երկու երեխա: Սակայն Պիկասոն չի հրաժարվում իր նախկին սովորույթներից. նա հոգ չի տանում շրջապատողների զգացմունքների համար, ժամանակն անց է կացնում նրանց հետ, ում հետ ցանկանում է, ունենում է բազմաթիվ սիրուհիներ: Ֆիլմը պատմում է մի քանի կանանց մասին, ովքեր կարևոր դեր են խաղացել նկարչի կյանքում. Օլգա Խոխլովա, Դորա Մաար, Մարի Թերեզ Վալտեր և Ժակլին Ռոք:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Հոփքինս-Պաբլո Պիկասո Նատաշա ՄակԷլհոն- Ֆրանսուազա Ժիլո Ջուլիանա Մուր- Դորա Մաար Ջոս Ակլենդ-Անրի Մատիս Դենիս Բուտսիկարիս-Կուց Պիտեր Այր-Սաբարտես Պիտեր Գերետի- Մարսել Սյուզան Հարկեր-Մարի-Թերեզ Ջեյն Լապոտէյր-Օլգա Պիկասո Ժոզեֆ Մահեր Բոբ Պեկ- Ֆրանսուազայի հայրը Դայան Վենորա-Ժակլին Դոմինիկ Ուեսթ-Պաուլո Պիկասո Ջոան Պլոուրայթ-Ֆրանսուազայի տատիկը Լորա Էյկման Մայա Ալեգրա Դի Կարպենյա Էնթոնի Միլներ Ագապի Ստասինոպուլոս Նայջել Ուիթմի Ջոանան Մերլին

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ֆիլմի ստեղծողները չեն կարողացելստանալ Պիկասոյի աշխատանքների ցուցադրման իրավունք, ֆիլմը կենտրոնացել է նկարչի անձնական կյանքի վրա: Ֆիլմում ցուցադրվող նկարները նրա ամենահայտնի աշխատանքները չեն: Այսպես, երբ ֆիլմում Պիկասոն նկարում է «Գեռնիկան», տեսախցիկը գտնվել է նկարի վերևում` թույլատրելով տեսնել միայն դրա վրա կատարվող աշխատանքը, այլ թո ե բուն նկարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]