Ռութ Պրավեր Ջաբվալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռութ Պրավեր Ջաբվալա
անգլ.՝ Ruth Prawer Jhabvala
Ծնվել էմայիսի 7, 1927(1927-05-07)[1][2][3][4][5]
ԾննդավայրՔյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Վայմարյան Հանրապետություն
Վախճանվել էապրիլի 3, 2013(2013-04-03)[6][1][2][3][4][5] (85 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան և գրող
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի Մարիա թագուհու համալսարան
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ ՄակԱրթուրի կրթաթոշակ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար Բուքերյան մրցանակ[7] Օ․ Հենրիի մրցանակ և Թագավորական գրական միության անդամ
ԶավակներRenana Jhabvala?

Ռութ Պրավեր Ջաբվալա (անգլ.՝ Ruth Prawer Jhabvala, մայիսի 7, 1927(1927-05-07)[1][2][3][4][5], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Վայմարյան Հանրապետություն - ապրիլի 3, 2013(2013-04-03)[6][1][2][3][4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիացի և ամերիկացի գրող, կինոսցենարիստ։ Բուքերյան մրցանակի դափնեկիր և «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ լավագույն ադապտացված սցենարի համար: Աշխարհում միակ մարդն է, որն ստացել է և՛ «Օսկար», և՛ «Բուքեր»[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Պրավերը ծնվել է 1927 թվականի մայիսի 7-ին Քյոլնում, լեհ հրեաների ընտանիքում[9]։ Հայրը եղել է փաստաբան, մայրը՝ Քյոլնի գլխավոր սինագոգի կանտորի դուստրը[10][11]։ 1939 թվականին ընտանիքը նացիզմից փախել է Մեծ Բրիտանիա։ Գերմանիայում մնացած նրանց հարազատներից շատերը զոհվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում, ավելի ուշ (1948) Ռութի հայրն ինքնասպան է եղել[12]:

1948 թվականին Ռութն ստացել է բրիտանական քաղաքացիություն։ 1951 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը[12]։ Նույն թվականին ամուսնացել է հնդիկ ճարտարապետ Սայրուս Ջաբվալայի հետ, վերցրել նրա ազգանունը և նրա հետ մեկնել Հնդկաստան, որտեղ ապրել է մինչև 1975 թվականը: Այնուհետև բնակություն է հաստատել Նյու Յորքում, 1986 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[13]։

Ռութ Պրավեր Ջաբվաան մահացել է 2013 թվականի ապրիլի 3-ին Մանհեթենում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների սկզբից սկսել է գրել արձակ, նրա առաջին վեպը հրատարակվել է 1955 թվականին։ 1960-ական թվականներից համագործակցել է կինոռեժիսոր Ջեյմս Այվորիի և պրոդյուսեր Իսմայիլ Մերչանտի ստեղծագործական տանդեմի հետ, նրանց համար գրել է ավելի քան 20 կինոսցենար, այդ թվում` իր սեփական վեպերի հիման վրա, կատարել է Հենրի Ջեյմսի և անգլալեզու այլ գրողների վեպերի ադապտացիաներ: Նա համագործակցել է նաև այլ ռեժիսորների հետ:

Ռութ Պրավեր Ջաբվալայի վեպերի մեծամասնության հիմքում Արևմուտքի և Արևելքի հանդիպման և փոխըմբռնման խնդիրն է[14]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր և պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • To Whom She Will (1955, ԱՄՆ-ում՝ Amrita)
  • The Nature of Passion (1956)
  • Esmond in India (1958)
  • The Householder (1960)
  • Get Ready for Battle (1962)
  • Like Birds, Like Fishes (1963)
  • A Backward Place (1965)
  • A Stronger Climate (1968)
  • A New Dominion (1972,ԱՄՆ-ում՝ Travelers)
  • Heat and Dust (1975, Բուքերյան մրցանակ)
  • An Experience of India (1971)
  • How I Became a Holy Mother and other stories (1976)
  • In Search of Love and Beauty (1983)
  • Out of India (1986)
  • Three Continents (1987)
  • Poet and Dancer (1993)
  • Shards of Memory (1995)
  • East Into Upper East: Plain Tales from New York and New Delhi (1998)
  • My Nine Lives (2004)

Ընտրյալ կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(մեծ մասը բեմադրել է Ջ. Այվորին)

  • Տան տերը (1963, ըստ սեփական վեպի)
  • Շեքսպիրի ծառաները (1965)
  • Գուրու (1969)
  • Բոմբեյական ֆիլմ (1970)
  • Արքայադստեր ինքնակենսագրությունը (1975)
  • Ռոուզլենդ (1977)
  • Եվրոպացիները (1979, Հենրի Ջեյմսի վեպի հիման վրա)
  • Ջեյն Օսթինը Մանհեթենում (1980, ըստ Ջեյն Օսթինի պարոդիական պիեսի)
  • Քառյակ (1981, ըստ Ջին Ռիսի վեպի)
  • Տոթ ու փոշին (1983, սեփական վեպի հիման վրա[15], BAFTA մրցանակ լավագույն կինոսցենարիի համար[16], Լոնդոնի կինոքննադատների ընկերության մրցանակ)
  • Բոստոնացիները (1984, ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
  • Սենյակ՝ տեսարանով (1985, Է. Մ. Ֆորսթերի վեպի հիման վրա, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար, BAFTA) անվանակարգ)
  • Մադամ Սուզացկա, (1988, ռեժիսոր՝ Ջոն Շլեզինգեր, ըստ Բեռնիս Ռուբենս վեպի)
  • Հովարդս Էնդ (1991, Է. Մ. Ֆորսթերի վեպի հիման վրա, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների անվանակարգեր)
  • Օրվա վերջում (1993, Կաձուո Իսիգուրոյի վեպի հիման վրա, առաջադրում «Օսկարի» լավագույն սցենարի համար, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների անվանակարգեր)
  • Ջեֆերսոնը Փարիզում (1995)
  • Ապրեք կյանք Պիկասոյի հետ (1996)
  • Զինվորի դուստրը երբեք լաց չի լինում (1998, ըստ Կեյլի Ջոնսի վեպի)
  • Ոսկե գավաթ (2000, ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
  • Ամուսնալուծություն(2003, ըստ Դայանա Ջոնսոնի վեպի)
  • Վերջնական կետը (2007, ըստ Պիտեր Կամերոնի վեպի)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,0 6,1 6,2 Ruth Prawer Jhabvala, Screenwriter, Dies at 85|nytimes.com
  7. https://thebookerprizes.com/fiction/backlist/1975
  8. Childs Martin (4 April 2013)։ «Ruth Prawer Jhabvala: Author and screenwriter who won two Oscars and the Booker Prize»։ The Independent։ Վերցված է 6 April 2013 
  9. Merchant Ismail (9 April 2012)։ Merchant-Ivory: Interviews։ էջ 94։ ISBN 978-1-61703-237-0։ Վերցված է 4 April 2012 
  10. Jaggi Maya (19 March 2005)։ «Brave new worlds»։ The Guardian 
  11. «Ruth Prawer Jhabvala»։ The Daily Telegraph։ 3 April 2013։ Վերցված է 4 April 2013 
  12. 12,0 12,1 «День рождения в Лондоне»։ ЛЕХАИМ։ Վերցված է 2011-04-13 
  13. «Ruth Prawer Jhabvala» (անգլերեն)։ IMDb.com, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2011-04-13 
  14. «Passages to India» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2011-04-13 
  15. «Novelist, Oscar winner Ruth Prawer Jhabvala dies»։ Mint։ 3 April 2013։ Վերցված է 6 April 2013 
  16. Raw Laurence (2012)։ Merchant-Ivory: Interviews։ University of Mississippi։ էջեր xix–xxii։ ISBN 978-1-61703-237-0 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sucher, Lawrie. The Fiction of Ruth Prawer Jhabvala: The Politics of Passion. Basingstoke: Macmillan, 1989
  • Crane, Ralph J. Ruth Prawer Jhabvala. New York: Twayne, 1992
  • Bailur, Jayanti. Ruth Prawer Jhabvala: Fiction and Film. New Delhi: Arnold Publishers, 1992.
  • Prasad K. The novels of Ruth Jhabvala: a critical study. Jaipur: Shree Niwas Publications, 2006
  • Waheed M. A. The novels of Ruth Jhabvala and Anita Desai: a study in the marital discord. New Delhi: Prestige, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]