Jump to content

Դոնատաս Բանիոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնատաս Բանիոնիս
լիտ.՝ Donatas Banionis
Ծնվել էապրիլի 28, 1924(1924-04-28)[1][2][3]
ԾննդավայրԿաունաս, Լիտվա[1]
Մահացել էսեպտեմբերի 4, 2014(2014-09-04)[2][3][4] (90 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվա[5]
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
ԿրթությունԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Juozas Banionis?
Պարգևներ և մրցանակներ

Դոնատաս Բանիոնիս (լիտ.՝ Donatas Banionis, ապրիլի 28, 1924(1924-04-28)[1][2][3], Կաունաս, Լիտվա[1] - սեպտեմբերի 4, 2014(2014-09-04)[2][3][4], Վիլնյուս, Լիտվա[5]), լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967 թ., 1977 թ.), Լիտվական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974 թ.): Արժանացել է Լիտվայի մշակույթի և արվեստի բնագավառի ազգային մրցանակին (2013 թ.)[6]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնատաս Բանիոնիսը ծնվել է Կաունասում։ Նրա հայրը` Յուոզաս Բանիոնիսը հայտնի քաղաքական գործիչ էր, հեղափոխական։ Դոնատասն ավարտել է Կաունասի Առաջին արհեստագործական դպրոցը` խեցեգործի մասնագիտությամբ։ Սովորելու ընթացքում մասնակցել է դրամատիկական խմբակի աշխատանքներին։ 1941 թվականին տեղափոխվել է Պանևեժիս և ընդգրկվել Դրամատիկական թատրոնի (ներկայումս` Յուոզաս Միլտինիսի դրամատիկական թատրոն) խմբի մեջ։ 1944 թվականին ավարտել է թատրոնին կից ստուդիան։

1980-1988 թվականներին նշված թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն էր։ 1982-1984 թվականներին սովորել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիայում (այն տարիներին` Պետական կոնսերվատորիա)։ Մինչ 2001 թվականը` Պանևեժիսի թատրոնում աշխատել է որպես դերասան[7]։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1959 թվականին։ 1974-1979 թվականներին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Դոնատաս Բանիոնիսն ամուսնացել է դերասանուհի Օնա Կոնկուլևիչյուտե-Բանյոնենեի հետ։ Կինը մահացել է 2008 թվականին։ Նրանք ունեցել են երկու որդի` պատմական գիտությունների թեկնածու Էգիդիյուս Բանիոնիսը (1948-1993) և ռեժիսոր Ռայմունդաս Բանիոնիսը (ծնվ. 1957 թ.):

2014 թվականի հուլիսին Դոնատաս Բանիոնիսը կլինիկական մահ է տարել[8]։ Նույն թվականի սեպտեմբերի 2-ին ստացած կաթվածի պատճառով, սեպտեմբերի 4-ին, 91 տարեկանում մահացել է[9][10]։ Թաղված է Վիլնյուսում գտնվող Անտակալնիսի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1959 Ադամն ուզում է մարդ լինել Adomas nori būti žmogumi Դաուսա
1963 Մեկ օրվա ժամանակագրություն Vienos dienos kronika Դոնատաս
1964 Մարշ, մարշ, Տրա-տա-տա Marš, marš, tra-ta-ta! մայոր Վարնալեշա
1965 Ոչ ոք չէր ուզում մեռնել Niekas nenorėjo mirti Վայտկուս
1966 Զգուշացիր ավտոմեքենայից Берегись автомобиля գնորդ պաստոր
1966 Փոքրիկ իշխանը Mažasis princas մեծահասակ
1966 Խուլ խուտորում На глухом хуторе կսյոնձ
1967 Յուրաս Բրատչիկի վարքն ու համբարձվելը Житие и вознесение Юрася Братчика Ֆլորիան Բոսյացկի
1967 «Տրեստ» գործողությունը Операция «Трест» բարոն Ալեքսանդր Օպերպուտ-Ստաունից
1968 Մեռյալ սեզոն Мёртвый сезон Կոնստանտին Լադեյնիկով
1969 Կարմիր վրան Красная палатка (The Red Tent) Մարյանո
1970 Լիր արքա Король Лир հերցոգ
1971 Գոյա, կամ Ճանաչման դժվարին ուղին Гойя, или Тяжкий путь познания (Goya – oder der arge Weg der Erkenntnis) Ֆրանցիսկո Գոյա
1971 Կարմիր դիվանագետը. Էջեր Լեոնիդ Կրասինի կյանքից Красный дипломат. Страницы жизни Леонида Красина Սավվա Մորոզով
1972 Երջանիկ «Շչուկայի» հրամանատարը Командир счастливой «Щуки» Վիկտոր Շերկնիս
1972 Սոլյարիս Солярис Քրիս Կելվին
1972 Նավապետ Ջեկը Kapteinis Džeks Միտյա
1973 Հայտնագործություն Открытие Սերգեյ Յուրիշև
1975 Միսթր Մաք-Քինլիի փախուստը Бегство мистера Мак-Кинли միսթր Մաք-Քինլի
1976 Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը Жизнь и смерть Фердинанда Люса Ֆերդինանդ Լյուս
1976 Բեթհովեն. Կյանքի օրերը Beethoven - Tage aus einem Leben Լյուդվիգ վան Բեթհովեն
1977 Մայրիկ, ես ողջ եմ Мама, я жив (Mama, ich lebe) մայոր Մաուրիս
1977 Զինված է և շատ վտանգավոր Вооружён и очень опасен Գաբրիել Կոնրոյ
1977 Ինկասատորի պայուսակը Сумка инкассатора Ալեքսեյ Տուլյակով
1978 Կենտավրոսներ Кентавры (Kentaurok) Սալվադոր Ալյենդե
1978 Հատուկ նշաններ չկան Особых примет нет Արկադի Գարտինգ
1978 Տարածք Территория Իլյա Չինկով
1978 Դու որտե՞ղ էիր, Ոդիսևս Где ты был, Одиссей? խորհրդային հետախույզ «Ոդիսևս»
1978 Չցանված աշորայի ծաղկումը Nesėtų rugių žydėjimas Անտանաս Պետրուշոնիս
1979 Ինքնասպանների ակումբ կամ Տիտղոսավոր անձնավորության արկածները (Արքայազն Ֆլորիզելի արկածները) Клуб самоубийц, или Приключения титулованной особы (Приключения принца Флоризеля) Նիկ Նիկոլս
1980 Անդրյուս Andrius Ռաուպլենաս
1980 Կանաչ տիկնիկը Зелёная куколка դոկ. Հարթլի
1980 Փաստ Faktas գնդապետ Տիտել
1981 Մեղրամիսն Ամերիկայում Medaus mėnuo Amerikoje Ալան
1982 Մանկական աշխարհ Детский мир Միխայիլ Ռասպորկին
1982 Նիկոլո Պագանինի Никколо Паганини Լուիջի Ջերմի
1982 Ներեցեք, խնդրեմ Atsiprašau հյուր
1985 Օձ որսացողը Змеелов Բորիս Դմիտրիևիչ
1985 Գալիք դարին Грядущему веку Ռինո Ֆելիչե
1986 Դելֆինի ճիչը Крик дельфина Բար-Մատայ
1987 Փարախ Загон Գարրի Մայլսթոուն
1987 Գիշերվա վերջին На исходе ночи Էյման
1988 13-րդ առաքյալը - հայր
1989 Մուտք լաբիրինթոս Вход в лабиринт Մազարդի
1989 Վերա. Ճանաչման դժվարին ուղին Vera - Der schwere Weg der Erkenntnis պաստոր Լենց
1990 Կենդանի թիրախ Живая мишень Պավել Վասիլևիչ
1991 Դեպրեսիա Депрессия (Depresija) «Ծերուկ»
1991 Սպանությունից յոթ օր անց Семь дней после убийства քննիչ
1991 Արնախումները Пьющие кровь Սեմյոն Տելյաև
1991 Յատրինսկի վհուկը Ятринская ведьма վոյեվոդ Կորսակ
1992 Առանց իրեղեն ապացույցի Без улик տեսուչ
1994 Շլյախտորդի Զավալնյա, կամ Բելառուսը ֆանտաստիկ պատմվածքներում Шляхтич Завальня, или Беларусь в фантастических рассказах պան Տվարդովսկի
1996 Աննա Anna -
1998 Անիծված հարմարավետ տունը Проклятый уютный дом Գուբերտ Օլբրոմսկի
1999 Բակ Kiemas ծերունի
2001 Նիրո Վուլֆն ու Արչի Գուդվինը Ниро Вульф и Арчи Гудвин Նիրո Վուլֆ
2002 Միայն մեկ անգամ Только раз… Ալեքսանդր Յանովիչ
2004 Կաունասյան բլյուզ Kauno bliuzas Ալգիս
2004 Նիրո Վուլֆի և Արչիլ Գուդվինի նոր արկածները Новые приключения Ниро Вульфа и Арчи Гудвина Նիրո Վուլֆ
2004 Հին բուլղարների սագան. Վլադիմիր Կարմիր Արևիկի սանդուղքը Сага древних булгар. Лествица Владимира Красное Солнышко վոյեվոդ Սվենելդ
2004 Հին բուլղարների սագան. Սուրբ Օլգայի ասքը Сага древних булгар. Сказание Ольги Святой վոյեվոդ Սվենելդ
2005 Պերսոնա նոն գրատա Персона нон грата Խարոն
2006 Անաստասիա Anastasia հայր
2007 Լենինգրադ Ленинград (Attack on Leningrad) Տայվո
2011 Այրվող սիրտը Tadas Blinda. Pradzia Միխայիլ Մուրավյով-Վիլենսկի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Банионис Донатас Юозович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #132225166 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Банионис и Будрайтис получили национальную премию Литвы». ru.delfi.lt. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Яркий и темпераментный Донатас Банионис». РИА Новости. 04.09.2014. Վերցված է 06.09.2014-ին.
  8. «Актёр Донатас Банионис в реанимации». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Умер Донатас Банионис». Lenta.ru. 4 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Скончался актёр Донатас Банионис». ИТАР-ТАСС. 4 сентября 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնատաս Բանիոնիս» հոդվածին։