Նավապետ Ջեքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավապետ Ջեքը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդա Ներետնիեցե
Սցենարի հեղինակՅուրի Յակովլև
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Նավապետ Ջեքը» (լատիշ․՝ Kapteinis Džeks), 1972 թվականի խորհրդային մանկական արկածային ֆիլմ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենյան երազում է դառնալ նավաստի։ Նա հագնում է նավաստու շապիկ ու գլխարկ և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է տղաների հետ «Սիգնալ» հին երկկայմ առագաստանավի վրա, որը կանգնած է նավահանգստում։

Տղաները ծաղրում էին նրան, բայց նա արժանանում է «նավապետ Ջեք» մականվանը ծովային գործի իր իմացության համար։ Երբ ժամանակն է գալիս հին նավը քանդելու, նորահայտ նավաստիները մի փոթորիկոտ գիշեր այն տանում են նավահանգստից՝ վետերանի համար անարդար համարելով նման ճակատագրի արժանանալը։

Պատերազմի ժամանակ այդ նավով թշնամու գերությունից փախչում են խորհրդային նավաստիները, որոնց թվում էր նաև Ժենյայի հայրը։

Նավահանգստի ղեկավարությունը որոշում է օգնել դպրոցականներին՝ կազմակերպելու պիոներական ծովային ակումբ, որին էլ հանձնում են հերոսական երկկայմ առագաստանավը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինգա Միցկիտե – նավապետ Ջեք
  • Մարիա Պոդգուրսկայա – Օլգա
  • Դոնատաս ԲանիոնիսՄիտյա
  • Վոլդեմար Զանդբերգ – Գունար
  • Ռայմոնդաս Բրիկշտիս – Պոլ
  • Այվարս Լիեպինշ – Օսկար
  • Էյնարս Պիեսկուս – Զայցև
  • Գեդիմինաս Պրանցկունաս – ծովային սպա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Յուրի Յակովլև
  • Ռեժիսոր՝ Ադա Ներետնիեցե
  • Օպերատոր՝ Զիգուրդ Դուդինշ
  • Նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նավապետ Ջեքը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Նավապետ Ջեքը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]