Դամալախարաբա (վրաց.՝ თაზახარაბა - Թազախարաբա), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 20 կմ հյուսիս։ Գտնվում է Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին, ծովի մակարդակից 1818 մ բարձրության վրա։
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 137 բնակիչ, հիմնականում հայեր[1], իսկ 2014 թվականին գյուղում արդեն ապրում էր 47 մարդ[2], ովքեր զբաղվում էին հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Գյուղն ուներ տարրական դպրոց։
Դամալա, վրացերենից թարգմանաբար նշանակում է «թաքնված», իսկ` խարաբա բառը թուրքերենից թարգմանվում է որպես «քանդված»։