Գլորիա Սթայնեմ
Գլորիա Սթայնեմ անգլ.՝ Gloria Steinem | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1934[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Թոլեդո, Օհայո, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սմիթ Քոլեջ[4] և Waite High School? |
Մասնագիտություն | լրագրող, գրող, լրագրող, ակտիվիստ, ակնարկագիր, խմբագիր, դասախոս, կանանց իրավունքների պաշտպան, դերասանուհի, իրավապաշտպան և քաղաքական ակտիվիստ |
Աշխատավայր | Chayanne? |
Ամուսին | Դևիդ Բեյլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa, National Women's Political Caucus?[12] և Democratic Socialists of America? |
Կայք | gloriasteinem.com |
Ստորագրություն | |
Gloria Steinem Վիքիպահեստում |
Գլորիա Մարի Սթայնեմ (անգլ.՝ Gloria Marie Steinem, մարտի 25, 1934[1][2][3][…], Թոլեդո, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆեմինիստ, լրագրող, սոցիալական և քաղաքական ակտիվիստ, ազգային ճանաչված առաջնորդ և 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին ֆեմինիստական շարժման ներկայացուցիչ[13][14][15]։
Սթայնեմն աշխատել է որպես «New York Magazine»-ի մեկնաբան և եղել «Ms» ամսագրի հիմնադիրներից մեկը[15]։ 1969 թվականին Սթայնեմը հրատարակել է հոդված «After Black Power, Women's Liberation» վերնագրով[16], որը նրան ազգային ճանաչում է բերել որպես ֆեմինիստական շարժման առաջնորդ[17]։
2005 թվականին Սթայնեմը, Ջեյն Ֆոնդան և Ռոբին Մորգանը դարձել են «Women's Media Center» ոչ առևտրային կազմակերպության համահիմնադիրները, որի նպատակն էր ԶԼՄ-ներում կանանց դրական կերպարի ստեղծումը[18]։
Ժամանակի մեծ մասը հատկացրել է հանրային ելույթներին` նվիրված հավասարության թեմային, երկրի տարբեր մասերում հանդես է եկել դասախոսություններով[19]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթայնեմը ծնվել է 1934 թվականի մարտի 25-ին Օհայոյի Տոլեդո քաղաքում[14]` Ռուֆ (ծննդյամբ` Նունևիլեր) և Լեո Սթայնեմների ընտանիքում։ Մայրը եղել է պրեսբիտերական, ունեցել է գերմանական (այդ թվում պրուսական), ինչպես նաև շոտլանդական արմատներ[20][21]։ Հայրը հրեա էր, որի ծնողները ներգաղթյալներ էին Գերմանիայից և Լեհաստանից[21][22][23][24]։ Հայրական տատը՝ Պոլին Պերլմատտեր Սթայնեմը, եղել է կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի կրթական կոմիտեի նախագահ, կանանց միջազգային խորհրդի 1908 թվականի պատվիրակ և Տոլիդոյի կրթության խորհրդում ընտրված առաջին կինը, ինչպես նաև մասնագիտական կրթության շարժման առաջատարը[25]։ Պոլինը իր ընտանիքի բազմաթիվ անդամներին փրկել է Հոլոքոստից[25]։
Սթայնեմի ընտանիքն ապրել և ճամփորդել է անվավոր շարժական տնակով, որի պատճառով հայրն զբաղվել է հնավաճառությամբ[25]։ Մինչ Գլորիա Սթայնեմի ծնվելը, նրա մայրը, որն այդ ժամանակ 34 տարեկան էր, նյարդային խախտում է ունեցել, ինչի հետևանքով հաշմանդամ է դարձել[26]։ Նա դարձել էր «եռանդուն, ուրախ, գրքասեր անձնավորություն, որը վախենում էր միայնակ մնալ»։ Սակայն հազվադեպ էր կարողանում կենտրոնանալ գրքի ընթերցանության վրա[26]։ Ռուֆը երկար ժամանակ անցկացրել է հոգեկան հիվանդների առողջարանում[26]։ Սթայնեմը տասը տարեկան էր, երբ նրա ծնողները 1944 թվականին ամուսնալուծվել են[26]։ Նրա հայրը աշխատանք գտնելու նպատակով տեղափոխվել էր Կալիֆոռնիա, իսկ նա մոր հետ շարունակել է ապրել Տոլիդոյում[26]։
Չնայած, որ նրա ծնողներն ամուսնալուծվել էին մոր հիվանդության հետևանքով, Սթայնեմը դա չէր համարում հոր կողմից շովինիզմի դրսևորում, Սթայնեմը պնդել է, որ «հասկացել է և երբեք նրան չի մեղադրել ամուսնալուծության մեջ»[27]։ Այնուամենայնիվ այդ իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել նրա անձի ձևավորման վրա։ Սթայնեմը եկել է այն եզրակացության, որ աշխատավայրում մնալու մոր անկարողությունը վկայում է աշխատող կանանց նկատմամբ ընդհանուր թշնամանքի մասին[28]։ Նա նաև եկել է այն եզրակացության, որ իր մոր նկատմամբ բժիշկների ընդհանուր անտարբերությունը ծագել է կանանց հանդեպ նախապաշարմունքի պատճառով[28]։ Մոր փորձից Սթայնեմը համոզվել է, որ կանանց պակասում է սոցիալական և քաղաքական հավասարությունը[29]։
Սթայնեմը սովորել է Տոլիդոյի Ուեյթի միջնակարգ դպրոցում և Վաշինգտոնի Արևմտյան միջնակարգ դպրոցում[30][31]։ Այնուհետև նա ընդունվել է Սմիթի քոլեջ[32], որի հետ մինչ օրս կապ է պահպանում, և որը նա ավարտել է որպես Phi Beta Kappa ընկերության անդամ[19]։
22 տարեկանում Սթայնեմը աբորտ է արել[33]։
1950-ական թվականների վերջին Սթայնեմը Չեսթեր Բոուլսի հիմնադրամի կրթաթոշակով երկու տարի անցկացրել է Հնդկաստանում[34]։ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա աշխատել է Անկախ կազմակերպության հետազոտական ծառայության տնօրեն, որը ֆինանսավորում էր անանուն հովանավորը, որը պարզվել է ԿՀՎ-ն է[35]։ Նա աշխատել է ոչ կոմունիստական ամերիկացի ուսանողներին 1959 թվականի երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնին ուղարկելու համար[35]։ 1960 թվականին նրան վարձել է «Ուորեն» հրատարակչությունը, նա դարձել է «Օգնություն» ամսագրի առաջին աշխատակիցը[36]։
Լրագրողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Esquire» ամսագրի խմբագիր Քլայ Ֆելկերը արտահաստիքային հեղինակին տվել է գաղտնի հանձնարարություն, որը հետագայում Սթայնեմը անվանել է իր առաջին «լուրջ աշխատանքը»։ Նա գրել էր բեղմնականխման մասին հոդված։ Հոդվածի առաջին տարբերակը խմբագրին դուր չի եկել, և Սթայնեմը ստիպված է եղել այն նորից գրել։
Ֆեմինիստական տեսակետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Սթայնեմը առավել հաճախ դասվում է ազատական ֆեմինիստների շարքին, այնուամենայնիվ նա իրեն անվանում է արմատական ֆեմինիստուհի[37]։ Նա սովորաբար դա բացատրում է նրանով, որ համաձայն չէ ֆեմինիզմի դասակարգմանը և այն համարում է «կոնկրետ խնդիրների նկատմամբ ոչ կառուցողական»։ «Ես պարբերաբար կարող եմ հայտնվել կատեգորիաներից որևէ մեկում, ուստի ինձ համար դժվար է լուրջ ընկալել այդ բաժանումը»,- ասել է նա[38]։
Այնուամենայնիվ Սթայնեմը բավականին կայուն կարծիք ունի կոնկրետ հարցերի վերաբերյալ։
Ֆեմինիստական տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթեյնեմը բազմիցս քննադատել է ֆեմինիզմի տեսության ներկայացման ոճը, որը, նրա կարծիքով, ծանրաբեռնված է ակադեմիական լեզվով և աբստրակցիաներով[38][39]։
Ֆեմինիզմի ակադեմիական աշխատանքները քչերին են հետաքրքիր։ Դրանք գրվում են հանուն գործունեության։ Ակադեմիայում խեղճ կանայք պարտավորված են զգում խոսել այս հիմար լեզվով, որը ոչ ոքի հասկանալի չէ... Բայց ես հասկանում եմ, որ դա այն պատճառով է, որ մենք ունենք այս հիմար համակարգը, որտեղ որքան դժվար է հասկանալ տեղեկատվությունը, այնքան դա ավելի շատ է գնահատվում ակադեմիական շրջանակներում։
[38]Բնօրինակ տեքստ (անգլ.)Nobody cares about feminist academic writing. That's careerism. These poor women in academia have to talk this silly language that nobody can understand in order to be accepted ... But I recognize the fact that we have this ridiculous system of tenure, that the whole thrust of academia is one that values education, in my opinion, in inverse ratio to its usefulness—and what you write in inverse relationship to its understandability.
Կանանց և տղամարդկանց թլպատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթայնեմը գրել է «The International Crime of Female Genital Mutilation» հոդվածը, որտեղ նա ամերիկյան հանրությանը պատմում է կանանց թլպատման մասին։ Հոդվածը հրապարակվել է 1979 թվականի մարտին Ms ամսագրում[29][40]։
Հոդվածում պատմվում է «կանացի թլպատման հետևանքով տուժած 75 միլիոն կնոջ մասին»[29][40]։ Ըստ Սթայնեմի` «կանանց թլպատման իրական պատճառները կարող են բացատրվել միայն պատրիարքության համատեքստում. տղամարդիկ ցանկանում են վերահսկել կանանց մարմինները, որոնք օգտագործվում են ծնունդ տալու համար, նրանք ցանկանում են սահմանափակել կնոջ սեռականությունը»[29][40]։
Հոդվածը պարունակել է փաստարկներ, որոնք հետագայում լրամշակել է փիլիսոփա Մարտա Նուսբաումը[41]։
Ինչ վերաբերում է տղամարդկանց թլպատմանը, նա մեկնաբանել է. «հայրիշխանական վերահսկողությունը սահմանափակում է նաև տղամարդկանց սեռականությունը... տղամարդկանց խորհրդանշական կերպով խնդրում են իրենց սեռական օրգանի մի մասը մատուցել հայրապետական իշխանությանը։ Այս պրակտիկան 90 % դեպքերում բժշկական տեսանկյունից անհրաժեշտություն չունի։ Ես պաշտպանում եմ իմ եղբայրների պայքարը՝ այս պրակտիկան վերացնելու համար»[42]։
Պոռնոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթայնեմը պոռնոգրաֆիային վերաբերում է քննադատությամբ՝ նշելով, որ այն տարբերվում է էրոտիկայից։
«Էրոտիկան տարբերվում է պոռնոգրաֆիայից, ինչպես սերը՝ բռնաբարությունից, արժանապատվությունը՝ նվաստացումից, զուգընկերությունը՝ ստրկությունից, ցավը՝ հաճույքից»[29][43]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Erotica is as different from pornography as love is from rape, as dignity is from humiliation, as partnership is from slavery, as pleasure is from pain.
Սթայնեմը դա հիմնավորում է նրանով, որ շատ կարևոր է տեսնել փոխադարձության և գերիշխանության միջև եղած տարբերությունը։
«Երբեմն ակնհայտ է, երբեմն՝ ոչ այնքան, պոռնոգրաֆիան ցույց է տալիս հարաբերությունների մակարդակը, որտեղ բոլոր զուգընկերները չունեն հավասար իշխանություն և փոխադարձություն։ Ըստ էության` օգտագործում են այն գաղափարը, որ մեկ մարդը մյուսին գերիշխում է ավելի մեծ դրամատիզմի և լարվածության համար»[29][43]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Blatant or subtle, pornography involves no equal power or mutuality. In fact, much of the tension and drama comes from the clear idea that one person is dominating the other.
Նույնասեռ պոռնոգրաֆիայի վերաբերյալ Սթայնեմը պնդում է, որ․
«Անկախ մասնակիցների սեռից, ամբողջ պոռնոգրաֆիան, այդ թվում` տղամարդկանց միջև, տղամարդ-կին հարացույցի նմանակում է, նվաճող-զոհ, և գրեթե բոլորն իրականում պատկերում կամ ենթադրում են ստրկացված կանանց և տիրոջ»[29][43]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Whatever the gender of the participants, all pornography including male-male gay pornography is an imitation of the male-female, conqueror-victim paradigm, and almost all of it actually portrays or implies enslaved women and master.
Պարգևներ և շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Կալիֆորնիայի քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն, Bill of Rights Award[19]։
- Ամերիկյան մարդասիրական ասոցիացիայի 2012 թվականի հումանիստ (2012)[19]։
- Biography ամսագրի վարկածով Սթայնեմը ԱՄՆ-ի 25 ամենաազդեցիկ կանանց ցանկում է[19]։
- «Clarion award»[19]։
- Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ, Lifetime Leadership Award (2014)[44]։
- Էմմի, Citation for excellence in television writing[19]։
- «Esquire» ամսագրի վարկածով՝ Սթայնեմը բոլոր ժամանակների 75 մեծագույն կանանց ցանկում է (2010)[45]։
- Ռիդենաուրի մրցանակ (2006)։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Thousand Indias (1957)
- The Beach Book (1963), New York: Viking Press. OCLC 1393887
- Outrageous Acts and Everyday Rebellions (1983), New York: Holt, Rinehart, and Winston. 978-0-03-063236-5
- Marilyn: Norma Jean (1986), with George Barris, New York: Holt. 978-0-8050-0060-3
- Revolution from Within (1992), Boston: Little, Brown. 978-0-316-81240-5
- Moving beyond Words (1993), New York: Simon & Schuster. 978-0-671-64972-2
- Doing Sixty & Seventy (2006), San Francisco: Elders Academy Press. 978-0-9758744-2-4
- As if Women Matter: The Essential Gloria Steinem Reader(2014), co-written with Ruchira Gupta
- My Life on the Road (2015), New York: Random House. 978-0-679-45620-9
- The Truth Will Set You Free, But First It Will Piss You Off! (2015), Illustrated by Samantha Dion Baker. New York: Random House. 978-0-59313268-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1027.
- ↑ http://thehumanist.com/contributor/gloria-steinem-humanist-of-the-year/
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/gloria-steinem/
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/gloria-steinem/
- ↑ https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
- ↑ https://www.smith.edu/about-smith/smith-history/smith-college-medal
- ↑ https://www.radcliffe.harvard.edu/about-the-institute/radcliffe-medalists
- ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
- ↑ History — National Women's Political Caucus.
- ↑ «Gloria Steinem Fast Facts». CNN. 2014 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 14,0 14,1 «Gloria Steinem». historynet.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 15,0 15,1 «Gloria Steinem». Encyclopedia of World Biography. 2004. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Steinem, Gloria (1969 թ․ ապրիլի 7). «Gloria Steinem, After Black Power, Women's Liberation». New York Magazine. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Gloria Steinem, Feminist Pioneer, Leader for Women's Rights and Equality». The Connecticut Forum. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «The Invisible Majority – Women & the Media». Feminist.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 «The Official Website of Author and Activist Gloria Steinem – Who Is Gloria?». Gloriasteinem.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Education of a Woman: The Life of Gloria Steinem - Carolyn G. Heilbrun - Google Books». Books.google.ca. 2011 թ․ հուլիսի 20. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 21,0 21,1 Finding Your Roots, February 23, 2016, PBS
- ↑ «Gloria Steinem». Jewish Women's Archive. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Ancestry of Gloria Steinem». Wargs.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Gloria Steinem's Interactive Family Tree | Finding Your Roots». PBS. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 Pogrebin, Letty Cottin (2009 թ․ մարտի 20). «Gloria Steinem». Jewish Women's Archive. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 Steinem, Gloria Outrageous Acts and Everyday Rebellions. — Holt, Rinehart, and Winston, 1983. — С. 140—142. — ISBN 978-0-03-063236-5
- ↑ Marcello, Patricia. Gloria Steinem: A Biography. Westport, CT: Greenwood Press, 2004. p. 20.
- ↑ 28,0 28,1 Marcello, Patricia. Gloria Steinem: A Biography. Westport, CT: Greenwood Press, 2004.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 Steinem, Gloria Outrageous Acts and Everyday Rebellions. — 1. — New York: Henry Holt & Co., 1984.
- ↑ «Classmates remember Steinem's Toledo days». Toledo Free Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Gloria Steinem class of 1952». Western High School. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Gloria Steinem». Biography.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 23 Celebrities Who Have Shared Their Abortion Stories to Help End the Stigma
- ↑ Bird, Kai The Chairman: John J. McCloy, the making of the American establishment. — Simon & Schuster, 1992. — С. 483—484.
- ↑ 35,0 35,1 «C.I.A. Subsidized Festival Trips; Hundreds of Students Were Sent to World Gatherings». The New York Times. 1967 թ․ փետրվարի 21.
- ↑ Cooke, Jon. «Wrightson's Warren Days». TwoMorrows. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Marianne Schnall Interview». Feminist.com. 1995 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 Gorney, Cynthia (November–December 1995). «Gloria». Mother Jones. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Denes, Melissa (2005 թ․ հունվարի 17). «'Feminism? It's hardly begun'». London: The Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 40,0 40,1 40,2 "The International Crime of Female Genital Mutilation, " by Gloria Steinem. Ms., March 1979, p. 65.
- ↑ Nussbaum, Martha C. Sex & Social Justice. New York: Oxford University Press, 1999. pp. 118—129.
- ↑ «What have FGC opponents said publicly about male genital cutting?». Noharmm.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 Erotica and Pornography: A Clear and Present Difference. Ms. November 1978, p. 53. & Pornography—Not Sex but the Obscene Use of Power. Ms. August 1977, p. 43. Both retrieved November 16, 2014.
- ↑ «The Lifetime Leadership Award, Gloria Steinem». www.dvf.com. 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «The 75 Greatest Women of All Time». Esquire Magazine. 2010-05. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Education of A Woman: The Life of Gloria Steinem by Carolyn Heilbrun (Ballantine Books, United States, 1995) 978-0-345-40621-7
- Gloria Steinem: Her Passions, Politics, and Mystique by Sydney Ladensohn Stern (Birch Lane Press, 1997) 978-1-55972-409-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Profile at Feminist.com(անգլ.)
- Works by or about Gloria Steinem in libraries (WorldCat catalog) Արխիվացված 2020-08-07 Wayback Machine(անգլ.)
- Gloria Steinem Video produced by Makers: Women Who Make America (affiliated with Women Make Movies) Արխիվացված 2015-09-10 Wayback Machine(անգլ.)
- Gloria Steinem Papers at the Sophia Smith Collection Արխիվացված 2006-09-02 Wayback Machine(անգլ.)
- Appearances on C-SPAN(անգլ.)
- Michals, Debra "Gloria Steinem" National Women's History Museum. 2017.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Սթայնեմ» հոդվածին։ |
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կանայք
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի կին լրագրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հումանիստներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Կին իրավապաշտպաններ
- Հրապարակախոսներ
- Հրեա ֆեմինիստներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Ֆեմինիստ գրողներ