Գենադի Կալինովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Կալինովսկի
Ծնվել էսեպտեմբերի 1, 1929(1929-09-01)[1]
ԾննդավայրՍտավրոպոլ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 5, 2006(2006-03-05)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանDomodedovo Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Գենադի Կալինովսկի (ռուս.՝ Генна́дий Влади́мирович Калино́вский, սեպտեմբերի 1, 1929(1929-09-01)[1], Ստավրոպոլ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2006(2006-03-05)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ, գրքերի պատկերազարդման վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Կալինովսկին ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 1-ին, Ստավրոպոլում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Մախաչկալա, որտեղ նկարիչն անցկացրել է իր մանկությունը։ Տղան վաղ տարիքից, ըստ իր հուշերի` արդեն երեք տարեկան հասակում, սեր է ցուցաբերել նկարչության հանդեպ։ Դպրոցական տարիներին ինքնուրույն ընդունվել է Պիոների տան նկարչական խմբակին։ 1943 թվականին երիտասարդ նկարիչն իր «Նիբելունգների մահը» աշխատանքն ուղարկել է «Պիոներսկայա պրավդա» թերթում կազմակերպված նկարների մրցույթին։ Ստեղծագործությունն արժանացել է առաջին մրցանակին, և հեղինակը հնարավորություն է ստացել սովորել Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ Կալինովսկին մեկնել է Մոսկվա, որտեղ ավարտել է ավագ դպրոցը և ընդունվել է Սուրիկովի գեղարվեստի ինստիտուտի գրքերի գրաֆիկայի բաժին։ 1949-1955 թվականներին սովորել է Սուրիկովի անվան ինստիտուտում։

Ինստիտուտից հետո նկարիչն աշխատել է պարբերականներում` նկարազարդումներ անելով «Երիտասարդություն», «Օգոնյոկ» «Ընտանիք և դպրոց» ամսագրերի համար։ Բացի այդ, նա նկարազարդել է գրքեր, օրինակ՝ Մ. Գերշենզոնի «Ռոբին Հուդ» ժողովածուն (1966 թվական), Վ. Կատաևի «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1968 թվական), Ա. Սերաֆիմովիչի «Երկաթե հոսքը» գրքերը։

Կալինովսկուն իրական համբավ են բերել Լուիս Քերոլի Ալիսը Հրաշքների աշխարհում գրքի` Բորիս Զախոդերի վերապատման համար վարպետորեն և սրամիտ կերպով արված նկարազարդումները։ Արդյունքում նա պատկերազարդել է Քերոլի գրքերի մի քանի հրատարակություններ ևս (1977, 1979)։ «Ալիսը հայելային աշխարհում» գքրի նկարազարդման համար Կալինովսկին 1980 և 1982 թվականներին ստացել է Իվան Ֆյոդորովի անվան դիպլոմ։

Մահացել է 2006 թվականի մարտի 5-ին, Մոսկվայում։ Թաղված է Դոմոդեդովոյի գերեզմանատանը[2]։

Կինը` Դինա Կալինովսկայան, գրող և դրամատուրգ է։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինովսկին նկարազարդել է հետևյալ գրքերը.

  • «Գուլիվերի ճանապարհորդությունները», Ջոնաթան Սվիֆթ
  • «Վարպետը և Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով
  • Էդուարդ Ուսպենսկու հեքիաթները քեռի Ֆյոդորի, Կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի մասին
  • «Ելակները ձյան տակ. ճապոնական կղզիների հեքիաթները» (Մոսկվա, Մանկական գրականություն, 1968 թվական)
  • «Լսեք, փիղը...», Լյուդվիգ Երժի Կերն (1969 թվական)
  • «Մերի Փոփինս», Պամելա Թրևերս, (1972 թվական)
  • «Վինի Թուխ», Ալան Ալեքսանդր Միլն (1965 թվական, Բ. Դիոդորովի հետ)
  • «Տարոյի արկածները լեռների երկրում», Միյոկ Մացուտանի
  • Կոռնեյ Չուկովսկու մանկական գրքերը
  • Էպտոն Բիլ Սլիկեր, «Գաճաճը» (1971 թվական)
  • «Պարոն Աու» Խաննու Մյակելյա (1976 թվական)
  • «Քեռի Ռիմուսի հեքիաթները» Ջոել Հարիս (1976 թվական, ստեղծագործությունը արծաթե մեդալ է ստացել Լայպցիգի գրքի տոնավաճառում և «Ոսկե խնձոր»` 1977 թվականին Բրատիսլավայի մանկական գրքերի նկարազարդման 6-րդ բիենալեում)
  • «Հինգ առևանգված վանականները», Յուրի Կովալ (1977 թվական)
  • «Պատառիկը և ամպը», «Աստրելի և անտառի պահապանը», «Կապիտակների կղզի», «Աչքավորը և անտեսանելի բանալին», Սոյֆա Պրոկոֆևա։
  • «Աշխարհով մեկ` «Ուրուրի» վրա» Կ. Ստանյուկովիչ (1989 թվական)
  • «Ես, տատիկը, Իլիկոնը և Իլարիոնը», Նոդար Դումբաձե («Արևոտ գիշեր» վեպերի ժողովածուում, 1977 թվական)
  • «Պիկո, բյուրեղյա կոկորդիկը», Նիկոլայ Կոսմին (Ռ. Կալինովսկայայի հետ միասին, 1993 թվական)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական «1976 թվականի լավագույն հրատարակությունները» մրցույթի 1-ին աստիճանի դիպլոմ
  • Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառի արծաթե մեդալ
  • «Ոսկե խնձոր» մրցանակ` 1977 թվականի Բրատիսլավայի մանկապատանեկան գրքերի նկարազարդումների 6-րդ բիենալեում
  • Իվան Ֆեդորովի անվան դիպլոմ, 1980 և 1982 թվականներ
  • «Նկարիչ-պատկերազարդող» անվանակարգի առաջին մրցանակ` «Ալ առագաստներ» մանկապատանեկան ստեղծագործությունների պատկերազարդման համառուսական մրցույթում, 2004
  • «Տարվա գիրք-2002» մրցույթի գրան պրի` «նկարիչ-պատկերազարդող» անվանակարգում («Վարպետը և Մարգարիտան» գրքի պատկերազարդման համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]