Ալեքսանդր Սերաֆիմովիչ
Ալեքսանդր Սերաֆիմովիչ ռուս.՝ Алекса́ндр Серафимо́вич Попо́в | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 7 (19), 1863[1] |
| Ծննդավայր | Նիժնե Կուրմոյարսկայա, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 19, 1949[2][1][3][…] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, արձակագիր և վիպասան |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
| Ժանրեր | վիպակ և ակնարկ |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
| Պարգևներ | |
| Ալեքսանդր Սերաֆիմովիչ Վիքիդարանում | |
Ալեքսանդր Սերաֆիմովիչ (հունվարի 7 (19), 1863[1], Նիժնե Կուրմոյարսկայա, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1949[2][1][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Դոնի զորքի յասավուլի ընտանիքում։ Ալեքսանդր Սերաֆիմովիչը 1883-1887 թվականներին սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում։ Ձերբակալվել է Ուլյանովի ու մյուսների գործի (1887 թվականին) կապակցությամբ և աքսորվել Արխանգելսկի նահանգ։ Վերադառնալով Դոն (1890 թվական)՝ կապեր է հաստատել սոցիալ-դեմոկրատական խմբակների հետ։ Վաղ շրջանի ստեղծագործությունները («Սառցաբեկորի վրա», 1899 թ., պատմվածք և այլն) գրված են աքսորի տպավորությունների տակ։ 1901 թվականին հրատարակվել է Սերաֆիմովիչի «Ակնարկներ և պատմվածքներ» առաջին գիրքը։ 1902 թվականին փոխադրվել է Մոսկվա, մտել «Չորեքշաբթի» գրական խմբակի մեջ, ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ, աշխատակցել «Գիտելիք» հրատարակչությանը։ «Գիշերվա կեսին»,«Ջարդ», «Պրեսնյայում» և այլ ակնարկներում ու պատմվածքներում արտացոլված են 1905-1907 թվականների հեղափոխության իրադարձությունները։ Հեղափոխությունից հետո Սերաֆիմովիչի ստեղծագործության մեջ ուժեղացել է պատմականությունը։ «Քաղաք տափաստանում» (1912 թվական) վեպը ռուսական արդիական կապիտալիզմի ընդհանրացված պատմությունն է։ Սերաֆիմովիչի 1914-1918 թվականներին գրած ակնարկներն ու պատմվածքները աչքի են ընկնում ժողովրդի թշվառության խոր ըմբռնումով, արտացոլում են հակապատերազմական և հեղափոխական տրամադրությունների աճը ժողովրդի մեշ։ Սերաֆիմովիչին ողջունել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները։ Որպես «Պրավդա»-ի զինթղթակից եղել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Գրողի զինվորական հրապարակախոսությունը բարձր է գնահատել Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայկական հրատարակչություն 1927 թվական) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ 1930-ական թվականներին Սերաֆիմովիչը հրատարակել է «Դոնի տափաստաններով» (1931 թվական) ակնարկաշարը, աշխատել ինքնակենսագրական ստեղծագործության վրա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ Սերաֆիմովիչը խմբագրել է «Օկտյաբր» («Октябрь», 1926-1929 թվականներ) ամսագիրը։ ԽՍՀՄ գրողների միության կազմակերպիչներից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Серафимович Александр Серафимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սերաֆիմովիչ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սերաֆիմովիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 330)։ |
- Հունվարի 19 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 1949 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ