Գադա Ամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադա Ամեր
ԿեղծանունʻĀmir, Ghādah[1]
Ծնվել է1963[2][3][4][…]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[5]
Քաղաքացիություն Եգիպտոս
Մասնագիտություննկարչուհի, embroiderer և քանդակագործ
ՈճHurufiyya movement?
Կայքghadaamer.com

Գադա Ամեր (Ghada Amer, 1963[2][3][4][…], Կահիրե, Եգիպտոս[5]), ժամանակակից նկարչուհի, հայտնի է ասեղնագործած էրոտիկ նկարների շնորհիվ։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադա Ամերը ծնվել է 1963 թվականին Կահիրեում։ 1974 թվականին նրա ծնողները տեղափոխվել են Ֆրանսիա։ Սովորել է Նիցցայի գեղեցիկ արվեստների դպրոցում «Վիլլա Արսոն», այնուհետև Բոստոնի գեղեցիկ արվեստների թանգարանի դպրոցում և Փարիզի կերպարվեստի ինստիտուտում։ Այժմ ապրում և աշխատում է Նյու Յորքում։ Մասնակցություն է ունեցել տարբեր միջազգային խմբային ցուցադրություններում, այդ թվում Վենետիկի բիենալեում, Սիդնեի բիենալեում և Ուիտնիի բիենալեում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադա Ամերը հայտնի է դարձել կտավի վրա էրոտիկ ասեղնագործությամբ։ Նկարչուհին մերժում է կանանց մարմնի հարաբերությունները կարգավորող սահմանափակումները, ժխտում է առաջին ալիքի ֆեմինիստական թեորաները։ Գեղանկարչության, քանդակագործության, փաբլիկ արտի միջոցով Ամերը գլխիվայր շրջում է մշակութային կենցաղի, աբստրակցիայի և կրոնական ֆունդամենտալիզմի ավանդական հասկացությունները։

Ամերի ամենավաղ աշխատանքներից մեկը «Five Women at Work» (1991) սերիան է։ Այնտեղ պատկերված են տնային տնտեսությամբ՝ մաքրում, արդուկում, սննդի պատրաստում, և երեխաների խնամքով զբաղվող կանայք։ Այս գործողությունների մասին ավանդական գաղափարներն արտացոլելով որպես զուտ կանացի առաջադրանքներ՝ Ամերի պատկերները հիշեցնում են հին դասագրքերի կամ հանրագիտարանների նկարազարդումները և ընդգծում են ինչպես առաջադրանքի, այնպես էլ դրանք կատարող կանանց միջինությունն ու տիպայնությունը։ Ամերը ընդգծում է իր աղբյուրների պայմանականությունը՝ ասեղնագործելով ուրվագծային պատկերները ուղղակիորեն կտավի վրա՝ թողնելով պատկերներում խոռոչներ՝ տրաֆարետի նման։ Ասեղնագործությունն ու կարը, ավանդաբար սահմանվելով որպես «կանացի» տեխնիկա և օգտագործվելով ֆեմինիստ նկարիչների կողմից 1960-ականներից՝ որպես նկարչության և քանդակի «արական» տեխնիկայի (աբստրակտ էքսպրեսիոնիզմ և մոնումենտալ քանդակի) ծաղրական մեկնաբանություն, դարձել են Ամերի ապրանքանիշը։

1993 թվականին Ամերը սկսել է իր կտավներում տեքստ ներառել՝ ընտրելով թեմաների սահմանումներն ու նկարագրությունները։ Նրա «The Definition of Love according to the Petit Robert» (1993) աշխատությունը ցույց է տալիս հենց այն, ինչ հուշում է վերնագիրը. հատված հայտնի ֆրանսիական բառարանից, որը բացատրում է «սեր» բառի իմաստը։ Ամերը կարի մեքենայի միջոցով ասեղնագործում է տեքստը անմիջապես կտավի վրա։ Հաճախակի փոխելով թելի գույնը՝ Ամերը աշխատանքին հաղորդում է տարասեռ տեսք և ընդգծում կտավի մակերեսի փարթամ հյուսվածքային որակները։ Կոտրված թելերը կախված են առանձին բառերից, խճճվում են՝ տեքստի մի մասը դարձնելով անընթեռնելի և տալով նրան աբստրակտ որակ։

«Counseils de Beauté» (Beauty Tips, 1993) աշխատանքում Ամերը հեգնանքով ասեղնագործել է մի քանի տեքստեր, որոնք ստանդարտ խորհուրդներ էին տալիս անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ։ Գեղեցկության, կանացիության և ֆիզիկականության տարբեր պատկերներ են մարմնավորված Ամերի աշխատանքներում, երբ նա վերարտադրում է էրոտիկ պատմություններ և նկարագրություններ արևմտյան կանոնական գրականությունից և արաբական մշակութային ժառանգությունից։ Օրինակ՝ «Հաճույքների հանրագիտարան» («Encyclopedy of Pleasures») աշխատությունը (2001 թ.) կտորից պատված տուփերի շարք է՝ ասեղնագործված մուսուլմանական միջնադարյան ձեռագրերից մարդկային էրոտիզմի տեսակների նկարագրություններով։

1990-ականների կեսերից Ամերը սկսեց ավելի շատ սեքսուալ պատկերներ ներառել իր հարուստ հյուսվածքներով կտավներում։ Հաճախ օգտագործում է պոռնոգրաֆիկ ամսագրերից պատճենված սեքսուալ դիրքով կանանց պատկերներ՝ կտավի վրա բազմիցս կրկնելով ընտրված պատկերը։ Այս կերպ այն հիշեցնում է ասեղնագործության պատմությունից մեկ այլ տեխնիկա՝ կրկնվող օրինաչափություն, որը լղոզում է պատկերը՝ մոտեցնելով այն վերացականությանը։ Միևնույն ժամանակ Ամերը սկսեց կտավների վրա նախքան ասեղնագործելը ներկ օգտագործե՝ կիրառելով այն վերացական բծերի կամ գծերի տեսքով։ Կիրառելով գեղանկարչության մեթոդը, որն առաջին անգամ ներդրվել և սրբադասվել է աբստրակտ էքսպրեսիոնիստների կողմից, և այն համատեղելով պոռնոգրաֆիկ պատկերների կրկնվող ասեղնագործության հետ՝ Ամերը հանգեց արական սեռի նկարչի կարծրատիպային վարքագծի ավելի բացահայտ քննադատության։

Ամերի աշխատանքներըը ուսումնասիրում են սիրո, սեքսի և թաքնված ցանկությունների թեմաները։ Վերջին ժամանակների նկարներում նա պատկերում է սիրո և սեքսի մասին ֆանտազիաներ՝ օգտագործելով հեքիաթների տեսողական լեզուն և փայլուն պոռնոգրաֆիկ պատկերները։ Նկարչի ստեղծագործության մեջ սեքսուալ կերպարները միշտ պատրանք են հիշեցնում։ Կերպարները իրենց առաջարկում են դիտողին անկեղծ դիրքերով, նրանց հիպնոսային կրկնությունը, կոտրված գծերն ու կտրված մարմինները դարձնում են դրանք դժվար տարբերովող։ Մարմնի անամոթ ցուցադրությունը դառնում է ուրվական, որը հայտնվում ու անհետանում է խճճված թելերի մեջ։ Դիտողը պետք է կռահի պատկերը՝ զգալով ուրախություն և հիասթափություն։

Մոնումենտալ չափերի երկու աշխատանքները՝ «The Big Black Kansas City Painting RFGA» (2005) և «Knotty But Nice» (2005) զարգացնում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի տեսողական հարաբերությունների թեման։ Հեռվից Ամերի աշխատանքը նման է աբստրակտ էքսպրեսիոնիստական կտավներին, քանի որ կտավները հաճախ պարունակում են ներկերի լայն շերտեր և հոսաշիթեր, բայց ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո նուրբ ասեղնագործությունը բացահայտվում է։

Barbie Loves Ken, Ken Loves Barbie[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադա Ամերի հայտնի «Barbie Loves Ken, Ken Loves Barbie» (1995) աշխատանքում կասկածի տակ է դնում կարծրատիպերի դերը։ Նկարչուհին կարել է երկու կոմբինեզոն, մեկը՝ ճանաչելի «իգական», երկրորդը՝ «արական»։ Կոստյումները պատված են ասեղնագործված արտահայտություններով՝ «Բարբին սիրում է Քենին» և «Քենը սիրում է Բարբիին»։ Այս հայտնի զույգը արթնացնում է մանկության հիշողություններ հզոր դերային խաղի մասին։ Կատարյալ Բարբիի գրավիչ և ռոմանտիկ Քենի հետ հանդիպման երևակայությունը դառնում է կարծրատիպային հետերոսեքսուալ մոդել, որը շատ երիտասարդ աղջիկներ փորձում են վերստեղծել իրենց կյանքում։ Այս աշխատանքում միայն ենթադրություն կա այս խորհրդանշական տիկնիկների մասին, իսկ Բարբին և Քենը չկան։ Սա տարբեր մեկնաբանություններ է ենթադրում. կինը կամ տղամարդը կարող են լրացնել այս զգեստները մանկության երազանքներով, կամ այդ զգեստները դատարկ են, քանի որ մարդիկ հրաժարվել են այս դերերի սահմանափակումներից։ Չնայած ստեղծագործության վերնագրին, Բարբիի հագուստով կնոջ և Քենի հագուստով տղամարդու բացակայությունը բաց է թողնում այն հնարավորությունը, որ երկու սեռերն էլ կարող են ընտրել, թե ինչ հագուստ կրել։

The Reign of Terror[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Գադա Ամերը փնտրել է «ահաբեկիչ» բառի իմաստը անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն բառարաններում և պարզել, որ, բացառությամբ Ֆրանսիական հեղափոխության մեկ հղումի՝ «ահաբեկիչ» բառը բացակայում է արաբերեն բառարանում, որն ընդգծում է այն փաստը, որ ահաբեկչությունը արևմտյան հասկացություն է։ Այս հետազոտության արդյունքն է եղել «The Reign of Terror» (2005) ինստալյացիան․ տեռորիզմի տարբեր բնորոշումներով պաստառներ, որոնք անկախ ֆոնից տեղ-տեղ հասկանալի են, տեղ-տեղ՝ դժվար տարբերվող։ Կտավի մեջ ամենաուշագրավը ոչ թե բովանդակությունն է, այլ նկարչուհու կարողությունը՝ ստեղծելու այնպիսի նախշ, որը ծաղրում և բացահայտում է պատմական հնարքը։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 The Reign of Terror, Դևիսի թանգարան և մշակութային կենտրոն, Ուելսլի քոլեջ
  • 2004 Gagosian Gallery, Բևեռլի Հիլզ
  • 2004 IVAM — Institut Valencià d’Art Modern, Վալենսիա
  • 2002 Reading Between the Threads — Bildmuseet, Ումեո
  • 2002 Gagosian Gallery, Լոնդոն
  • 2002 Cinema Sounds Synergy — De Appel, Ամստերդամ
  • 2002 Galerie Guy Bärtschi, Ժնև
  • 2002 Stiftung Museum Kunst Palast, Դյուսելդորֆ
  • 2001 Deitch Projects, Նյու Յորք
  • 2001 Pleasure — Contemporary Arts Museum Houston, Հյուստոն
  • 2001 Recent Work — Rhona Hoffman Gallery, Չիկագո
  • 2000 Kunst-Werke Berlin e.V. — KW Institute for Contemporary Art, Բեռլին
  • 2000 Deitch Projects, Նյու Յորք

Հանրային հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://mix-n-match.toolforge.org/#/entry/115927376
  2. 2,0 2,1 Ghada Amer — 2008.
  3. 3,0 3,1 Ghada Amer
  4. 4,0 4,1 Ghada AmerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2019.
  6. «Brooklyn Museum: Ghada Amer: Love Has No End». www.brooklynmuseum.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  7. «Newfields: A Place for Nature & the Arts». discovernewfields.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]