Jump to content

Բերեստեչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բերեստեչկո
ուկրաիներեն՝ Берестечко
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումշրջանային նշանակության քաղաք
ՄարզՎոլինի մարզ
ՇրջանԳորոխովի շրջան
ՀամայնքԳորոխովի շրջան, Powiat horochowski?, Volhynian Voivodeship?, Դուբնո շրջան և Lutsk Raion?
Հիմնադրված է1445 թ.
Մակերես1,98[1] կմ²
ԲԾՄ200 մետր
Պաշտոնական լեզուուկրաիներեն
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն[2] մարդ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ3379
Փոստային դասիչ45765
Ավտոմոբիլային կոդAC / 03
Պաշտոնական կայքberestechko.info
Բերեստեչկո (Ուկրաինա)##
Բերեստեչկո (Ուկրաինա)
Բերեստեչկո (Վոլինի մարզ)##
Բերեստեչկո (Վոլինի մարզ)

Բերեստեչկո (ուկրաիներեն՝ Берестечко), քաղաք Ուկրաինայի Վոլինի մարզի Գորոխովի շրջանում, շրջանային նշանակության քաղաք։ Հիմնադրվել է 1445 թվականին։ Տարածքը՝ 1,98 կմ²։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ստայր գետի վրա[3]։

1651 թվականի հունիսի 18 (28) - հունիսի 20 (30)-ին Բերեստեչկոյի մոտ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ, որի ընթացքում Բոգդան Խմելնիցկու և Ղրիմի խանի Իսլամ III Գիրայի միացյալ զորքերը ջախջախվել են Յան Կազիմիրի լեհական զորքերի կողմից[3]։ Կռվի վերջին օրը Իսլամ Գիրայը գերի է վերցրել Խմելնիցկուն և փաել։ Պաշարումից հետո կազակների մի մասին հաջողվել է դուրս գալ շրջապատից (կռիվը շարունակվել է մինչև հուլիսի 10-ը)։ Պարտության արդյունքը 1651 թվականին Բելոցերկովսկու պայմանագրի ստորագրումն է եղել։

1658 թվականին Բերեստեչկոն ավերվել է Ղրիմի թաթարների արշավանքից, որոնք գերի են վերցրել 750 քաղաքացիների, այդ թվում՝ 43 կաթոլիկ միանձնուհիների՝ Մայր Թեքլայի գլխավորությամբ։

Բերեստեչկոն եղել է Պրոնսկի իշխանների ժառանգությունը հնագույն ժամանակներից։ 16-րդ դարի վերջին նրանցից մեկը՝ Լուցկիի ղեկավար Ալեքսանդրը, արիացիներին բնակեցրել է այստեղ, և այդ ժամանակվանից այս վայրը դարձել է արիոսականության գլխավոր կենտրոններից մեկը, որի ինդենտանդը՝ հայտնի գիտնական Անդրեյ Վիշովատին է, որն այստեղ ապրել է մոտ 1644 թվականին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բերեստեչկոն հայտնվել է առաջնագծում և 1918 թվականի փետրվարին գրավվել գերմանական զորքերի կողմից (որոնք այստեղ մնացել են մինչև 1918 թվականի նոյեմբերը)։ Խորհրդա-լեհական պատերազմի ավարտից հետո այն մնացել է Լեհաստանի Վոլինյան վոյեվոդության կազմում։

1939 թվականի սեպտեմբերին Բերեստեչկոն մտել է Ուկրաինական ԽՍՀ-ի կազմի մեջ, իսկ 1940 թվականի հունվարին ստացել է քաղաքի կարգավիճակ և դարձել Վոլինի մարզի Բերեստեչկովսկի շրջանի կենտրոնը[4]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հունիսի 23-ից մինչև 1944 թվականի ապրիլը, քաղաքը գրավել են գերմանական զորքերը։ Քաղաքում հրեա բնակչության համար գետտո է ստեղծվել։ Գետտոն լուծարվել է 1942 թվականի սեպտեմբերին ՍԴ-ի կողմից։ Նրա 3 հազար բնակիչներին գնդակահարել են քաղաքից 2 կմ հեռավորության վրա։ 1943 թվականին Բերեստեչկոն ապաստան է եղել Վոլինիայի կոտորածից փախած լեհերի համար։ Նրանց պաշտպանելու համար գերմանացիները ստեղծել են պաշտպանական ստորաբաժանումը, որը բաղկացած է եղել մի քանի տասնյակ լեհերից, որոնք պայքարել են Ուկրաինայի ապստամբական բանակի բազմաթիվ հարձակումների դեմ[5]։

1943 թվականի դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի ապստամբական բանակի խմբավորումներից մեկը հարձակվել է եկեղեցու վրա, որտեղ ապաստանել են լեհերը, սակայն հարձակումը հետ է մղվել։ Լեհերը աստիճանաբար լքել են Բերեստեչկոն՝ տեղափոխվելով Գլխավոր կառավարություն կամ արտաքսվել են հարկադիր աշխատանքի Երրորդ Ռեյխում։ 1944 թվականի հունվարի 17-ին գերմանացիները վերջնականապես տարհանվել են Բերեստեչկոյից։ Պատերազմի ավարտից հետո քաղաքը վերակառուցվել է, իսկ 1946 թվականին այն էլեկտրաֆիկացվել է։ 1950 թվականին այստեղ գործել են ջրաղաց, սղոցարան, մի քանի դպրոցներ։

1959 թվականին Բերեստեչկովսկի շրջանը լուծարվել է և քաղաքը կազմել է Գորոխովսկի շրջանի մի մասը։ 1968 թվականին այստեղ գործել է աղյուսի գործարան, սննդամթերքի վերամշակման գործարան, զոոտեխնիկական տեխնիկում։

1989 թվականի հունվարին բնակչությունը կազմել է 2099 մարդ[6], այն ժամանակվա տնտեսության հիմքը սննդի արդյունաբերությունն է եղել[7]։

Բնակչությունը 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 1752 մարդ[8]։

Գտնվում է Լվովի երկաթուղու Գորոխով երկաթուղային կայարանից 25 կմ հարավ-արևելք[3][4][7]։

Կրթություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թիվ 27 արհեստագործական ուսումնարան (բացվել է 1961 թվականին որպես զոոտեխնիկական ուսումնարան)[9]։
  • Միջնակարգ դպրոց (բացվել և սկսել է աշխատել 1944/1945 ուսումնական տարում)։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երրորդություն եկեղեցի (1711-1733), որտեղ պահվում են Սբ. Վալենտինի մասունքները, որը հարգված է ոչ միայն կաթոլիկների, այլև ուղղափառների կողմից։
  • 20-րդ դարի սկզբի ուղղափառ Սուրբ Երրորդություն տաճար։
  • «Քարե սյուն» իշխան Ալեքսանդր Պրոնսկու գերեզմանի վրա, որը ժամանակին պատկանել է Բերեստեչկոյին (16-րդ և 17-րդ դարերի սահման)։
  • Թեքլա փոքրիկ մատուռը բլրի գագաթին (XVII դ.) նախատեսված է քաղաքաբնակներին հիշեցնելու 1658 թվականի ողբերգության և Մայր Թեքլայի ճակատագրի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին. (ուկր.)
  3. 3,0 3,1 3,2 Берестечко // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 3. М., «Советская энциклопедия», 1970
  4. 4,0 4,1 Берестечко // Большая Советская Энциклопедия. / редколл., гл. ред. С. И. Вавилов. 2-е изд. том 5. М., Государственное научное издательство «Большая Советская энциклопедия», 1950. стр.12
  5. Холокост на территории СССР: Энциклопедия. Moskwa, 2009, s. 83. ISBN 978-5-8243-1296-6. (ros.)
  6. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  7. 7,0 7,1 Берестечко // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 1. М., «Советская энциклопедия», 1991. стр.129
  8. «Чисельність наявного населення України на 1 січня 2013 року. Державна служба статистики України. Київ, 2013. стор.45» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  9. "2549262 ПТУ № 27, м. Берестечко"
    Постанова Верховної Ради України № 88/95-ВР від 3 березня 1995 р. «Про перелік об'єктів, які не підлягають приватизації у зв’язку з їх загальнодержавним значенням» Արխիվացված 2019-03-27 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերեստեչկո» հոդվածին։